ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Monday, June 22, 2009 0:40 - չքննարկված
Հարբեցողների և մարդասպանների երկիրը ինքնորոշում է ստանում, քաղաքակիրթ Արցախը դեռ սպասում է…
ԳՐԵՆԼԱՆԴԻԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՑԵԼ: ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՍՏԵՂ ՍԿՍԵԼՈՒ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Գրենլանդիա կղզին կիրակի ինքնակառավարման իրավունք է ստացել: Այսպիսով, սա Դանիայից անկախանալու հերթական քայլն է: Այսուհետև Գրենլանդիայի պաշտոնական լեզուն լինելու է գրենլանդականը, որը մտնում է էսկիմոսա-ալեուտական լեզվաընտանիքի մեջ: Այդ մասին տեղեկացրել է «Բի Բի Սի»-ն:
Տեղական իշխանությունը ստանձնելու է ոստիկանության ղեկավարումը, իսկ դատական համակարգը նույնպես Դանիայի օրենքներից անկախ է գործելու: Գրենլանդիայինն է մնալու նաև հանքային ռեսուրսներից ստացված շահույթը:
Դանիան, որը Գրենլանդիային տիրում էր արդեն 300 տարի, վերահսկելու է միայն պաշտպանության և ներքին քաղաքական ոլորտները:
Ներկայումս Գրենլանդիայում ապրում է 57 հազար մարդ, որոնց մեծ մասը կղզու բնիկներ են: Գրենլանդիայի վարչապետ Կուպիկ Կլեյստը մտադիր է իր երկրում առաջին հերթին պայքարել ալկոհոլիզմի դեմ, ինչպես նաև կենցաղային բռնության ու մարդասպանության դեմ: