ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Monday, June 22, 2009 9:43 - չքննարկված
Ռազմական հոգեբան. Վաղ, թե ուշ պատերազմ է լինելու
Հունիսի
2005 թ.-ին Ռեգիոն հետաքննական լրագրողների ընկերակցությունը Հայաստանում և Ադրբեջանում հարցում է անցկացրել, ըստ որի, պարզվել է, որ ադրբեջանցիներն ավելի շատ են մեզ ատում, քան մենք նրանց:
Ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանն այսօր փաստեց, որ նույն իրավիճակն է նաև այժմ:
«Մեզ մոտ պաշտպանական ագրեսիվ դիրքորոշումը, առողջ վտանգի գիտակցումն այնքան է թուլացել, որ մղվել է երկրորդ պլան: Մեզ թվում էր, որ եթե հաղթել ենք, ամեն ինչ ձեռք ենք բերել»,- ասաց նա:
Ջամալյանի համոզմամբ, ադրբեջանցիները պատրաստվում են նոր պատերազմական ռևանշի և նոր հաղթական պատերազմի հոգեբանական պատրաստություն են տանում:
Նրա խոսքերով, հայերս պետք է գիտակցենք, որ ադրբեջանական համայնքը չի կարող ավելի հայատյաց չլինել, քանի որ նման գաղափարախոսություն է քարոզվում ողջ Ադրբեջանում:
«Հոգեբանական անվտանգության համար կարևոր է գիտակցելը, որ պատերազմը վաղ, թե ուշ, անխուսափելի է: Նախապատրաստվում է Ադրբեջանը, լուրջ է նախապատրաստվում: Ե՞րբ կվերսկսկվի, չգիտեմ, բայց փաստ է, որ երկրորդ փորձ անելու է»,- նշեց ռազմական հոգեբանը:
Ջամալյանն ասաց, որ մենք պետք է դրան պատրաստ լինենք, կարևորն առաջին ալիքը զսպելն է, բայց, ըստ բանախոսի, այս պահին մենք բավական թույլ ենք, ագրեսիան պաշտպանական է:
Ադրբեջանն անընդհատ մեզ հուշում է իր` թշնամի լինելու մասին, մենք պետք է հասունացնենք այն միտքը, որ մեր կողքին ապրում է մեր թշնամին: Այս մասին հայտարարեց Ջամալյանն ու հավելեց, որ հանրությունը պետք է հասնակա, որ թշնամու հետ կարելի է հարաբերվել, որ ադրբեջանցիներն իրավունք ունեն ապրելու, բայց «ոչ մեր ինքնության հաշվին»:
«Տարիներ շարունակ տանում են հայատյացության պրոպագանդա, Հայաստանում չկա հակաադրբեջանական պետական քարոզչություն, ոչ թե տոտալ ատելության, այլ վտանգի զգացողությունը սթափ պահելու համար է պետք»,- վստահ է Ջամալյանը:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Կարեն Վրթանեսյանն էլ համոզված է, որ Ադրբեջանը կշարունակի նման քարոզչությունը` մինչև Հայասանից նմանատիպ պատասխան չստանա:
Դ. Ջամալյանը նաև ներկայացրեց հայատյացության տիպիկ օրինակ` ասացվածքի տեսքով: Այն է, «Հասան հասան բոյասան, էրմենի քուքը քոսասան»: Թարգմանաբար այս ասացվածքը նշանակում է` Հասան մեծացիր, հայի քոքը կտրիր: