ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ neyronix. Wednesday, April 29, 2009 11:08 - չքննարկված
Սևրի պայմանագիր, 10 օգոստոսի, 1920թ.
Սևրի հաշտության պայմանագիր, 10 օգոստոսի 1920թ.
Վերսալյան – վաշինգտոնյան համակարգի իմպերիալիստական պայմանագրերից մեկն է, որոնք եզրափակեցին Առաջին համաշխարհային պատերազմը: Ստորագրվել է 1920թ. օգոստոսի 10-ին` մի կողմից Անտանտի և նրան միացած երկրների, մյուս կողմից` Թուրքիայի սուլթանի: Ձևակերպեց օսմանյան կայսրության տարածքների մասնատումը, այդ թվում` բուն թուրքական: Նոր պայմանագրով փոխարինվել է Լոզանի խաղաղության կոնֆերանսում:
Сов. Энциклопедический словарь, Мвсква, 1989г., стр. 11-98.
Ծանոթագրություն
————————-
1. Իմպերիալիստական ուժեր ասելով, հասկանում են` քեմալական Թուրքիայի դեմ պայքարող Հայաստանին և Հունաստանին նույնպես:
2. Բուն թուրքական տարածքներ ասելով, հասկանում են` ամբողջ Արևմտյան Հայաստանը և 1921թ. Ռուս-թուրքական պայմանագրով, երբևէ Թուրքիայի հետ առնչություն չունեցած, Արևելյան Հայաստանի` Կարսի, Արդահանի, Սուրմալուի տարածքները: Տրոցկու ՙՀայաստանը և Թուրքիան առաջիկա կոնֆերանսում՚ հոդվածում, ի դեպ, այդ տարածքները ճշմարտացի ներկայացված են որպես բուն հայկական տարածքներ: Այլ խնդիր է, որ հենց Տրոցկին էր առաջարկել դրանք զոհաբերել թուրքերին հանուն համաշխարհային հեղափոխության:
3. Սևրի հաշտության պայմանագիրը և քարտեզը Տես, Հայկական Հարց Հանրագիտարան, Երևան, 1996թ., էջ 411-413:
ՍԵՎՐԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Մասն 3-րդ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Բաժին 6-րդ
ՀԱՅԱՍՏԱՆ
Հոդված 88.
Թուրքիան հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպես այդ բանն արդեն արել են Դաշնակից տերությունները, որպես ազատ և անկախ պետություն:
Հոդված 89.
Թուրքիան և Հայաստանը, ինչպես և Բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տերիտորիաների ապառազմականացման վերաբերյալ:
Հոդված 90.
Այն դեպքում, եթե 89-րդ հոդվածի համաձայն սահմանագիծը որոշելիս հիշյալ վիլայեթների ամբողջ տերիտորիան կամ նրա մի մասը հանձնվի Հայաստանին, Թուրքիան այսօր արդեն հայտարարում է, որ որոշման օրից սկսած ինքը հրաժարվում է հանձնված տերիտորիայի նկատմամբ բոլոր իրավունքներից և իրավահիմունքներից: Սույն պայմանագրի որոշումները, որոնք կիրառվելու են Թուրքիայից անջատվող տերիտորիաների նկատմամբ, այս պահից սկսած կգործադրվեն նաև այդ տերիտորիայի նկատմամբ:
Հայաստանի սուվերենությանը հանձնվող տերիտորիայի կապակցությամբ նրա վրա դրվող Թուրքիայի ֆինանսական պարտավորությունների բաժինը, և դրանց բնույթն ու այն իրավունքները, որոնցով նա կարող է փաստարկել, կսահմանվեն սույն Պայմանագրի 8-րդ մասի (ֆինանսական դրույթներ) 241-244-րդ հոդվածների համաձայն:
Հաջորդ կոնվենցիաները կկարգավորեն, եթե դա անհրաժեշտ լինի, այն բոլոր հացերը, որոնք չեն կարգավորվել սույն Պայմանագրով և որոնք կարող են ծնունդ առնել հիշյալ տերիտորիայի փոխանցման կապակցությամբ:
Հոդված 91.
Եթե 89-րդ հոդվածում նշված տերիտորիայի մի մասը հանձնվի Հայաստանին, ապա Սահմանագծման հանձնաժողով, որի կազմը կորոշվի հետագայում, կստեղծվի երեք ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ արդեն ընդունված կլինի Հայաստանի և Թուրքիայի միջև տեղում սահմանագիծ անցկացնելու վերաբերյալ հիշյալ հոդվածում նախատեսվող որոշումը:
Հոդված 92.
Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմաններն ըստ պատկանելույն կորոշվեն շահագրգռված պետությունների ընդհանուր համաձայնությամբ:
Երբ 89-րդ հոդվածում նախատեսված որոշումն արդեն ընդունված կլինի և եթե դրանից հետո այս կամ այն շահագրգռված պետությունները չենք կարողանա ընդհանուր համաձայնությամբ որոշել իրենց սահմանագիծը:
10 օգոստոս,1920թ.
Սեվր
Պայմանագրի տակ ստորագրել են` Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Բելգիան, Հունաստանը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Հայաստանը, Չեխոսլովակիան, Սերբերի, Խորվաթների և Սլովենների թագավորությունը, Հեջազը:
Source: http://www.oukhtararati.com/iravakan/5_04_4.php