ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, April 29, 2009 11:06 - չքննարկված

Լոզանի պայմանագիր, 23 հուլիսի, 1923թ.

Լոզանի հաշտության պայմանագիր

Լոզանի կոնֆերանս, 1923թ.
Լոզանի հաշտության պայմանագիր: Ստորագրվել է 23 հուլիսի 1923թ., Լոզանի 1922- 23թթ. խաղաղության կոնֆերանսում, մի կողմից` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի, Ճապոնիայի, Ռումինիայի, Հարավսլավիայի, (ԱՄՆ-ը ներկա են որպես դիտորդ), մյուս կողմից` Թուրքիայի: Փոխարինեց Սևրի 1920թ. Հաշտության պայմանգրին: Հաստատեց Թուրքիայի ներկայիս սահմանները (Իրաքի հետ սահմանի որոշման հարցը հետաձգվեց):
Չեղյալ համարեց կապիտուլյացիայի ռեժիմը: Վերացրեց օտարերկրացիների տնտեսական և քաղաքական արտոնությունները Թուրքիայում, նաև միջազգային ֆինանսական հսկողությունը Թուրքիայի նկատմամբ:

Ծանոթագրություն
————————-
1. Փոխարինումը տեղի ունեցավ առանց Սևրի պայմանագիրը մերժելու:
2. ՙՀաստատեց Թուրքիայի ներկայիս սահմանները՚ (մինչև 1991թ. կոչվում էր ԽՍՀՄԹուրքի ա սահման) նշանակում է. օրինականացրեց բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև կնքված 1921թ. Ռուս-թուրքական պայմանագիրը, այն դեպքում, երբ երկու կողմերն էլ 1921թ. օրինական իշխանություն չէին իրենց երկրներում, նաև ոչ մի առնչություն չունեին Հայաստանի հետ: Հետևաբար, միջազգային իրավական առումով այն չի կարող համարվել Հայաստան-Թուրքիա սահման:
3. ՙԻրաքի հետ սահմանի որոշման հարցը հետաձգվեց՚ մինչև մեր օրերը: Սամանգծման իրագործումը սկսվեց ԱՄՆ զինուժի ներխուժումով, համաձայն` Ռալֆ Պիտերսի ՙՄիջին Արևելքի նոր քարտեզը՚ հոդվածի ու կից տրվող քարտեզի:
4. Հիշենք, որ Հայերի ցեղասպանությունը դադարեց 1923թ. Լոզանի կոնֆերանսից հետո միայն: Ըստ էության, Լոզանի կոնֆերանսը հաստատելով ներկայիս Թուքրիայի սահմանները, այն պարագայում, երբ դեռ ընթանում էր հայերի, նաև հույների ցեղասպանությունը, ՙնոր կարգ՚ սահմանեց ցեղասպանությունների միջոցով և դրանց հետևանքում բռնազավթված տարածքները ՙնվիրաբերելու՚ ցեղասպանություն իրագործած պետությանը: ՙՆվիրաբերելը՚ Ռալֆ Պիտերսի գործածած տերմինն է:
5. Ուշադրություն դարձնենք այն փաստին, որ Լոզանի պայմանագիրը ստորագրած երկներից Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Ռումինիան, ԱՄՆ-ը, Թուրքիան չեն ճանաչել ու դատապարտել 1915-23թթ. ցեղասպանությունը: Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանը, Հարավսլավիան` ներկայիս Սերբիան, ճանաչել ու դատապարտել են, չնայած որ, առ այսօր, չեն դատապարտել Լոզանի պայմանագիրը:
6. Լոզանի հաշտության պայմանագիրը Տես, Հայկական Հարց Հանրագիտարան, Երևան, 1996թ., էջ 161-162:

Source: http://www.oukhtararati.com/iravakan/5_04_2.php



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ