Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, April 8, 2009 3:38 - 3 քննարկում

ԼՈՒՐՋ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ (18 տարեկանից ցածր՝ ՉԿԱՐԴԱՆ)

Ալիևը բարձրացել է գարդերոբի վրա և  չի իջնում…

Hakob 50 գրել է:
Ակամայից հիçեցի մի հին անեկդոտ—հարսանիքից հետո հարսը բարձրանում է
գարդիրոպի վերևը և չի իջնում, կանչում էն տերտերին ու ասում.
-տերհայր դու էս պսակել, դու էլ իջացրու հարսին: տերհայրն ինչքան համոզում
է հարսին հարսը չի իջնում, և հարսը դիմում է տերհորը,
–տեր հայր ես չեմ դու էս, եթե իմանաս հենց իջնես պտի բռնեն քու…ն, կիջն
ե՞ս:

«Օրերս Հարավային Կովկասում աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել։ Նախ Թուրքիայի նախագահը, ապա այդ երկրի վարչապետը, հետո նաեւ ԱՄՆ պետքարտուղարը զանգահարել են Ադրբեջանի նախագահին եւ խնդրել, պահանջել ու համոզել, որ նա անպայման մասնակցի Ստամբուլում տեղի ունենալիք «Քաղաքակրթությունների երկխոսություն» կոչված միջոցառմանը։ Եւ նա մերժեց. երեքին էլ։

Կարծում եմ, արտաքին հարաբերությունների կարգավորմամբ զբաղվող պետական ատյանները այս իրողությունից առնվազն երկու դաս պետք է քաղեն։ Նախ հաստատվեց, որ հարգանք է ձեռք բերում ու հաղթող է դառնում նա, ով ամեն գնով պաշտպանում է իր պետական շահերը, ոչ թե համաձայնում է ամեն ինչի։ Ապա նաեւ ժամանակն է բարձրաձայնել, որ սա աննախադեպ ճնշում է Թուրքիայի նկատմամբ։ Ադրբեջանը պարզ մերժում չէ, որ կատարել է։ Այդ երկիրը սպառնում է դադարեցնել գազի մատակարարումը Թուրքիա, ինչի հետեւանքով բոլոր էներգետիկ ծրագրերը կսառեցվեն։

Այս ամենից երջանիկ կարող է լինել միայն մի պետություն՝ Ռուսաստանի Դաշնությունը։ Կարծում եմ, արտաքին քաղաքականության ելեւէջները մեր արտաքին քաղաքական պատասխանատուները պետք է հաշվի առնեն։ Բանն այն է, որ մեր յուրաքանչյուր քայլ կարող է ծուղակի հանդիպել։ Ուստի մեր բոլոր քայլերը պետք է շատ հստակ հաշվարկված լինեն։ Հայ-թուրքական հարաբերությունները գեղեցիկ հայտարարությունների եւ ռեկլամային փուլից անցնում են գործնական շրջանի։ Եւ առաջիկայում մեզ լուրջ դժվարություններ են սպասում։

Եթե Ադրբեջանի անհանդուրժողականությանը մենք հակադրելու ենք մեր «լայնախոհությունը», ապա պարտությունը անխուսափելի կդառնա»,- գտնում է ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։

  • Սեփ. լրտվ.


  • 3 քննարկումներ

    You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

    Վահան
    Apr 8, 2009 11:10