ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ neyronix. Wednesday, April 1, 2009 22:51 - 4 քննարկում
Նոր ժամանակներ, նույն մարդիկ
Մարդիկ մոլորված, մոլորակ երկրի,
մի մութ գիշերում, տեսան մի հրաշք.
երկնքի խորքում սեւ գույնի միջից,
տեսան մի ասուպ՝ բյուրեղ հրացած։
Մոլորակ երկրի սիրուց գեղանի,
վազում էր այն երկիրը ի վար,
ամոթից՝ երկրի գեղատես մարմնի,
հալվում էր ասես ամաչկոտ փերի։
Հպվելով ամպին, երկինքը ի վեր,
անկախ իր կամքից առաջընթացիկ,
սիրո խոսքը ինք իր մեջ պահած,
վերանում օդում ի սեր աշխարհի…
* * *
Այպսիսն է կյանքը, երկրի վրա։ Այսպես են ուղղորդվում մտքերը մարդկային։ Եվ ոմանց համար ասուպ են դարձել որոշ ազգերի մարդիկ միամիտ։ Եթե կիսվել են մարդիկ մոլորյալ, ապա այսպես կլինի ավարտն աշխարհի.
Ոմանք իրենց վեհ պահած մնացածներից, իրենց կպահեն հմայիչ երկրի պես. միշտ գայթակղանքի գերի պահելով մնացածներին, ասուպների պես։ Իսկ մնացածներն էլ իրենց պահելով ասուպների պես հայտնություն առնող, միամիտ սլացքով երիրը կգան։ Եվ այս երկուսի բախման ընթացքին, կբխի նոր լույս՝ ասուպի մահից։ Եվ այդպես շարունակ, նորանոր մարդիկ, ասուպների պես կհալչեն օդում. չգիտակցելով թե ուր էին գնում եւ ինչի հասան։
Բայց թող որ հանկարծ երկիրը դաժան, հաճույք ստացած ասուպի մահից, դեպ իրեն ձգի մի մեծ ասուպի, ապա չեմ նախանձնի նրա հմյնքին, որն էլ չի վայելի նոր մահը լույսի, քանզի նոր լույսը՝ այրվող ասուպի, իրեն այդ անգամ ներում չի շնորհի. կտաքանա, կայրվի, բայց կմնա ուժի մեջ հստակ, ու զարկելով երկրին հուժկու հարվածով, առանցքից դուրս կբերերի նրան հավիտյան, երբեմնի մոլորակ երկրին գեղանի։
Ահա թե ինչպես կլինի վերջն այն ամենի, ինչ մարդիկ տեսան, եւ փորձում են այդ իսկ կերպով էլ վարվել, ի սեր իրենց սեփական մարմնի, մտքի եւ ոգու…չարեգեղ։
Հակոբ Գեւորգյան
Հունվար 1, 2009թ., Լոս Անջելես
4 քննարկումներ
gvg