ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ neyronix. Tuesday, March 31, 2009 23:49 - չքննարկված
Ներքնաշորերի պատմաբանները
Ամերիկյան գիտունները
«Նորագույն» պատմաբանները,
Հոտոտում էին իրենց բերռը,
Չարենցի՜ ներքնաշորերը:
Բեռը տարել հասցրել էին
Իրենց որջը, Ամերիկա՜,
Ու մե՛կ առ մե՛կ շարել էին
Ամեքը մի բարձի վրա:
Մի անլվա անդրավարտիք
Զննում էին ինչպես մասունք,
Իսկ բանասեր ինչ որ մարդիկ
Գտնում էին խոսքի ակունք:
Ու ցնծում էին, ուրախանու՜մ,
Ու գտնում՝ էին ընդհանրացում,
Չէ՛ որ ամեն մեկը ուներ
Նման կեղտո՜տ ներքնաշորեր՝,
Ավելի ճի՛շտ, հագուստնե՜ր:
31.03.2009թ.
Ակսել Վարդանյան
http://akselv.narod.ru/index.htm