ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Saturday, March 28, 2009 21:29 - 3 քննարկում
APSU ԿՈՉ ԷՐ ԱՆՈՒՄ ԲՈՅԿՈՏԵԼ ԼՈՍ-ԱՆՋԵԼԵՍԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Մարտի 26-28-ը Լոս Անջելեսում տեղի ունեցավ ԱՄՆ-ի հայագիտական ամբիոնների միացյալ հավաք կապված իրենց գործունեության 35 ամյակին: ՀՀ հյուպատոսը և ՀՀ Պետական Համալսարանի ռեկտորը հրավիրված լինելով հանդերձ, ՉՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ համահավաքին:
-
Պրոգրեսիվ հայ ուսանողների միությունը (Armenian Progoressive Students Union) կոչ է անում բոյկոտել Լոս-Անջելեսի համալսարանում (UCLA) մարտի 26-28 կայանալիք հայագիտության համաժողովի անցկացումը: Ինչպես ասվում է APSU-ի` PanARMENIAN.Net ուղարկված հաղորդագրության մեջ, համաժողովին կմասնակցեն ավելի քան 40 զեկուցողներ տարբեր երկրներից, այդ թվում` Թուրքիայից: «Հայաստանից համաժողովին մասնակցելու է միայն մեկ հոգի, որի զեկույցը շոշափում է ՁԻԱՀ-ի խնդիրները Հայաստանում: Այդ դասախոսությունը ոչ մի կերպ կապված չէ հայագիտության հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ: Դրա հետ մեկտեղ, APSU հաղորդագրության մեջ ասվում է, որ համաժողովին մասնակցելու է Ռոբերտ Թոմսոնը, որը պատմական փաստերի կեղծող է: «Բացի այդ, համաժողովին մասնակցող թուրք զեկուցողներն իրենց զեկույցներում Հայկական Լեռնաշխարհն անվանում են «Անատոլիա»: Դասախոսություններից մեկը կոչվում է «Օսմանները Անատոլիայի հայերի մեջ 1908թ. հեղափոխությունից հետո»: Մեզ վրդովում է այն, որ նման ոչ գիտական եւ հակահայկական տերմինաբանությունը կիրառվում է հայկական հետազոտությունների ոլորտում»,- ընդգծված է APSU հաղորդագրության մեջ: Հայ ուսանողների կարծիքով, ծրագրված համաժողովը ակադեմիական միջոցառում չի հանդիսանում եւ հեռու է հայագիտությունից: «Մենք բոլոր հայերին կոչ ենք անում բոյկոտել այդ համաժողովի անցկացումը եւ ստորագրել մեր հանրագրի տակ»,- ասվում է հաղորդագրության մեջ: