ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Monday, March 23, 2009 17:32 - չքննարկված
ԱՐԹՈՒՐ ԱՐՄԻՆԸ ՀԱՅՏՆՈՒՄ Է
Հարգելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը հանդիպել է «Հայ առաջադեմ ուսանողական միության» պատվիրակությանը եւ հայտնել է իր շնորհակալությունը ուսանողներին, ազգային գործի պաշտպանը լինելու համար: Ուսանողներն ինձ պատմեցին, որ Գրիգոր Հովհաննիսյանն ասել է,- «Երեխեք ջան, ձեր ցավը տանեմ, ես ձեր զինվորն եմ»:
Հավատացեք, որ նա գիտաժողովում իր ծանրակշիռ խոսքը կասի՝ ընդդեմ հայոց պատությունը կեղծողների:
Ինչ վերաբերում է Երեւանի Պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանին, ապա մի մոռացեք, որ նա «Գարեգին Նժդեհ» աշխատության հեղինակն է, ընդգծված ազգային մարդ է, եւ ի վերջո՝ պատմաբան Հրաչիկ Սիմոնյանի որդին է, որը 2001 թվականի Դեկտեմբերի 19-ի որոշումով ամերիկյան հայագիտական ամբիոններում ծվարած այս մարդուկներին կնքեց՝ «կեղծ հայագիտական դպրոց» անունով: Այնպես որ Ռիչարդ Հովհաննիսյանն այստեղ էլ սխալվում է. համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը քաջատեղյակ է ամեն ինչից եւ իր ծանրակշիռ քննադատական խոսքը կասի՝ հայոց պատմության զեղծարարներին:
Մտեք այս կայքէջը եւ ձեզ համար ամեն ինչ շատ ավելի պարզ կլինի՝ apsu11.wordpress.com
Արթուր Արմին