ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, March 19, 2009 16:03 - 6 քննարկում

ԱՌԱՋԱՐԿ ԲԵԼԳԻԱՅԻՑ

ԱՌԱՋԱՐԿ ԲԵԼԳԻԱՅԻՑ
Սվետլանա Մարգարյան
Կան «մարդիկ», որոնց պետք Է համազգային դատապարտման ենթարկել, այսինքն՝ համաժողովրդական հանրաքվեի օրինակով անցկացնել համազգային հարցում, հաշվի առնել արդյունքները, բերված փաստերը, կազմել համազգային կարծիքների վրա հիմնված գործ, որից հետո դատապարտել քրեական օրենսգրքի համաձայն` հիմքում ունենալով համաժողովրդական հարցման այդ արդյունքները նաև… «Ձայն բազմաց՝ ձայն Աստծո», սա Է տիեզերական ճշմարտությունը: Քրգործին կցված համաժողովրդական կարծիքը կգա իսպառ ոչնչացնելու չարը, հետագայում նորից հրապարակ գալու նրա երազանքն ու ջանքերը ու նաև կզգաստացնի, խոր մտածելու առիթ կտա յուրաքանչյուրին, ով կհավակնի երբևԷ սեփական շահի համար դուրս գալ պետության դեմ, սեփական գրպանի համար կործանել ճակատագրեր, կամ պաշտոնական դիրքում իրեն կարծել հավերժ ու անպարտելի, բացարձակ ճիշտ և ամենակարող… Բարոյական այսպիսի հարվածի հնարավորությունը յուրաքանչյուրին կստիպի սթափ մտածել արած ամեն մի քայլի մասին, քանի որ համազգային դատապարտման երևույթը խարազան կհանդիսանա նաև դրան արժանացած անհատի սերունդների համար, ինչը կստիպի ավելի լրջորեն մոտենալ կատարելիք քայլերին…
Կարծում եմ` այդպիսի համաժողովրդական դատապարտման են արժանի Գագիկ Ջհանգիրյան կոչված հրեշը, ինչպես նաև նրա տեր ԼՏՊ-ն ու համախոհ ընկերները: Եթե իրոք սրտացավ, արդարության համար մտածող, արդարության հաղթանակին հավատացող անհատներ ենք, պետք է հենց այսօրվանից բոլոր կերպերով մեր ձայնը բարձրացնենք Ջհանգիրյանի զոհը դարձած անմեղ դատապարտյալներին արդարացնելու և ազատ արձակելու համար… Նրանց ազատությունը ինքնին գնահատական կլինի, հասարակական կարծիք կձևավորի և արժանի պատժի հիմք կհանդիսանա Ջհանգիրյան-ճիվաղի համար… Մի հոգեխանգարված ամբոխ պայքարում Է այսպիսի «քաղբանտարկյալին» ազատելու համար, իսկ ինչու՞ չպայքարենք նրա զոհերի՝ իրական արժանավոր անմեղ դատապարտվածների համար… Առաջարկում եմ այս առիթով սկսել ստորագրահավաք և այն ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազին, ՀՀ-ում բնակվող մեր հայրենակիցներին և «Ազատամտություն» թերթի խմբագրության միջոցով պահանջելով գործի ընթացք և համապատասխան վճիռ մինչև վերջ՝ մինչև արդարության հաղթանակ…
Խմբագրության կողմից.
Ողջունում ենք Սվետլանայի առաջարկը: Երկրի քաղաքացիներին և հասարակական կազմակերպություններին նրա նախաձեռնությանը միանալու և համատեղ ջանքերով այն իրականություն դարձնելու կոչ ենք անում: Մեր կողմից երաշխավորում ենք տեղեկատվական աջակցություն:



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

YesSissMasiss
Mar 19, 2009 17:28