ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, March 17, 2009 19:35 - 23 քննարկում

Եվ դուք այդ ամենը անողին Լուսավորի՞չ եք համարում

Սերգեյ Մանուկյան

ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ

«…Երկիրն ամբողջ ձեր առջեւն է, որտեղ որ վայելուչ եք գտնում, թող ձերը լինի…» (Գրիգորիս «լուսավորիչ»)
«Եվ Դուք նրան (Գրիգորիսին-Ս.Մ.) լուսավորի՞չ եք համարում» (մի իտալացու ասած)
«Հայ» եկեղեցական պատմագրության մեջ կա 301-ին վերաբերող մի փաստ, որի վրա հայ պատմագիտությունը պատշաճ ուշադրություն չի դարձրել, ինչը եւ հնարավորություն չի տվել այդ ժամանակաշրջանի ամբողջական պատկերը վերհանել: Խոսքը Հովհ. Մամիկոնյանի «Տարոնի պատմության» մեջ բերված Գրիգորիս «լուսավորչի» նամակի մասին է՝ հասցեագրված Կեսարիայում գտնվող իր դավանակից քրիստոնյաներին (սրանք, ամենայն հավանականությամբ, ասորի կամ եբրայացի են եղել): Մեջբերենք այդ շատ բան ասող նամակը գրեթե ամբողջությամբ: «…Ամեն ոք, ով հանձն է առնում աստծո կամքին ծառայելը, պարտավոր է հալածական լինել, որովհետեւ նրա քարոզչությունը ոչ բոլորի համար է ընդունելի: Ինչպես որ այժմ ձեր մասին իսկ լսեցինք, թե հալածական եք ձեր բնակության վայրերից. հանձն եք առել լինել օտարական հարազատ երկրի (Իսրայելի-Ս.Մ.) եւ բարեկամների (իսրայելցիների-Ս.Մ.) համար, առ ոչինչ համարելով պանդխտության վիճակը, այլեւ թափառական գնացիք եւ չգիտենք էլ, թե ու՞մ մոտ եւ ու՞ր հանգրվանեցիք: Ահա, երանի ենք տալիս ձեզ աստանդական կյանքի համար, բայց ձեր իմաստությունը՝ ո՛չ: Մանավանդ գիտեիք, որ թագավորն մեր (Տրդատը-Ս.Մ.) լի է քրիստոնեական հավատով եւ մեր աշխարհն էլ (նկատի է առնում ի բնե ո՛չ իր, բայց իրենը դարձրած աշխարհը՝ Հայաստանը…-Ս.Մ.)՝ աստվածապաշտությամբ, հապա էլ ինչու՞ եղաք փախստական դեպի այդ հեռավոր եւ օտար երկիրը: Գիտեիք նաեւ, որ մեր բոլոր գավառներին եպիսկոպոս ու քահանաներ են հարկավոր, իսկ սրանք (Հայաստանում եղած կամ Հայաստան եկած՝ իր ջհուդական շրջապատը-Ս.Մ.), որ զանազան կողմերից եկել-հավաքվել են, ի՞նչ են (սրանք) հայոց վեց հարյուր քսան գավառների համար. ամեն մի գավառի մեկ կամ ամենաշատը երկու քահանա հազիվ թե հասնի: Որովհետեւ այստեղ մանուկները դեռ դպրանոցի են եւ ոչ մեկը նրանցից հասուն չի քահանայության: Մինչդեռ դուք (բազում) կրոնավորների առած դեպի օտար ու հեռավոր կողմերը գնացիք:
Ուստի, եթե չեք ուզում այլեւս ձեր երկիրը (Իսրայել կամ նման մեկ այլ սեմական երկիր-Ս.Մ.) դառնալ, աղաչում ենք՝ մեզանից մի՛ հրաժարվեք, այլ ամենայն վստահությամբ, այն մարդկանց հետ, որոնց ձեզ մոտ ենք ուղարկում, փութացե՛ք գալ: Ով եթե գաք, Հարքի եւ Եկեղյաց գավառները բովանդակ ձեր առջեւ կդնենք, ուր կամենաք բնակվել, ձերը թող լինի ու ձեր հետնորդներին՝ որքան ժամանակ, որ կենդանի ենք մենք եւ դուք: Իսկ Մամիկոնյան աշխարհը, թե հաճո է քեզ, ինչպես որ ինքդ էիր ասում, թե Իննակնյան կողմերն ինձ բաշխիր, այնտեղ հենց քո եղբորը (ըստ երեւույթին նկատի է առնվում այս նամակը իր «պատմության» մեջ զետեղող՝ ջհուդական կամ ասորական ծագում ունեցող պատմիչին՝ Հովհանին-Ս.Մ.) ինքս ձեռնադրեցի եպիսկոպոս: Եվ նրա չափազանց թախանձանքների համար այդտեղի անունն էլ փոխեցինք ու նրա անունը Գլակա վանք դրինք: Այնքան ջերմեռանդ է սպասավորությունը սբ. Կարապետում, որ մինչեւ անգամ ամբողջ վանքը քար ու կրով կառուցեցինք: Եվ ինձ թվում է, թե մինչեւ մահ ոչ մեկին չի կամենա տալ, իսկ մեզ էլ վայել չէ վերցնել իրենից, որովհետեւ առանց ուրիշների օգնության մեծ ջանք է թափում… Բայց եթե ինքը կամենա տալ, մենք ուրախ կլինենք եւ դեռ, ի հավելումն, դաստակերտն էլ ես կտամ: Իսկ թե այդ էլ չեղավ, ապա երկիրն ամբողջ ձեր առջեւն է, որտեղ որ վայելուչ եք գտնում, թող ձերը լինի, որպեսզի ձեր ցանկացածներից ոչինչ թերի չգտնենք մեզանում:
Ողջ լինե՛ք ի տեր…»:
Նամակից պարզվում է՝ ջհուդ կամ ասորի Եղիազարը, ում անձամբ ուղղված է նամակը, 301-ի «դարձի» ընթացքում իր «բազում կրոնավորների» (իր պես նույնպիսի ծագում ունեցող քրիստոնյաների) հետ գտնվելիս է եղել Հայաստանում, Գրիգորիսի կողքին. սրանք, ըստ երեւույթին, Տրդատի կողմից թագավոր օծվելուց հետո հետը Հռոմից բերած զորագնդի ծպտված քրիստոնյաներից են եղել, կամ էլ՝ 301-ի ալան-թալանի ժամանակներում «փութով» տարբեր կողմերից Հայաստան եկած քրիստոնյաներից (զի «սեւագլուխները» միշտ էլ ճիշտ ժամանակին հայտնվում են այնտեղ, որտեղ «լեշ» են տեսնում, որտեղ կրակի միջից «շագանակներ» հանելու հնարավորություն է ընձեռնվում…): Սակայն սրանք, ինչ-ինչ պատճառներով, ամենայն հավանականությամբ, Գրիգորիսի հետ եկեղեցական իշխանությունը եւ ձեռք բերած հարստությունները բաժանել չկարողանալուց, կամ էլ՝ 301-ի ժամանակներում տեղի ունեցած պատերազմներից ահաբեկված, Հայաստանից ճողոպրում են այլեւայլ վայրեր: Այս՝ «մի օտարական ու անծանոթ մարդը»՝ Գրիգորիսը, ինչպես Տրդատն է նրան անվանում մինչ իր երկիրը «դարձի» բերելը (տե՛ս Ագաթանգեղոս), իհարկե, իր ձեռքի տակ մնացած իրպեսներով (սրանք էլ իր պես հայ չեն եղել…) ամեն ինչ անում է «գործը» գլուխ բերելու՝ Հայաստանի հոգեւոր իշխանությունը, եւ դրանից ածանցյալը՝ մյուս իշխանությունները, իր ձեռքը վերցնելու համար: Բացի այդ, նա Տրդատի հովանավորությամբ հիմնում է եկեղեցական դպրոցներ. «Նույնպես (Գրիգորիսը) համոզեց թագավորին, որ զանազան գավառներից, կողմերից, այլեւայլ տեղերից մանկանց բազմություն հավաքեն ուսուցանելու նպատակով (սրանց մեջ կամովին եկածները, պարզ է, օտարականների երեխաներն էին-Ս.Մ.), գազանամիտ, վայրենագույն եւ ճիվաղաբարո գավառների բնակիչներին, որոնց ընդգրկեց ուսուցման մեջ եւ … այնչափ հեռացրեց իրենց բուն բարքերից, մինչեւ որ նրանք (մանկուրտ՝ անհերումեր, անտոհմ, անազգ, անհայրենիք … դարձածները-Ս.Մ.) ասացին, թե «մոռացա իմ ժողովրդին ու իմ հոր տունը» (քրիստոնեական «դաստիարակության» նպատակը-Ս.Մ.): Տրդատ թագավորը Հայոց երկրի տարբեր կողմերին հրաման տվեց (Գրիգորիսի կամակատարն էր դարձել…-Ս.Մ.)՝ իր իշխանության նահանգներից, գավառներից, ուսման համար մատաղ մանուկների բազմություն բերել եւ նրանց վրա հմուտ ուսուցիչներ կարգել: Առավելապես քրմերի պղծագործ ցեղին եւ նրանց մանուկներին (որբացա՜ծ-Ս.Մ.) այնտեղ հավաքել, հարմար տեղերում դաս-դաս խմբել եւ ապրուստի թոշակ (սա էլ՝ որբացած երեխաներին շահագրգռելու համար-Ս.Մ.) նշանակել»,- քրիստոնեական հանգվույն ասում է եկեղեցական պատմիչը՝ Ագաթանգեղոսը: «Լուսավորչի»՝ «դպրանոցներ» բացելու նպատակը պարզ էր. իր հակահայ «հոգեւոր» գործը գլուխ բերելու համար անհրաժեշտ քարոզիչներ պատրաստել եւ պատրաստել այնպես, որ իսկը համապատասխաներ իր դավանանքի հիմնադրի ասածներին, թե «Եթէ մէկը ինձ մօտ գայ եւ չատի իր հօրը եւ մօրը, կնոջն ու որդիներին, եղբայրներին ու քույրերին, նույնիսկ իր անձն անգամ, չի կարող իմ աշակերտը լինել» (Ղուկաս):
Սակայն, ինչպես երեւում է հիշատակված նամակից, Գրիգորիսի տրամադրության տակ մնացած, նրա կողմից դեսից-դենից հավաքած կրոնավորները քիչ էին եւ նրա հիմնած «դպրանոցների» երեխաներն էլ դեռեւս «հասու» չէին՝ «մոռացա իմ ժողովրդին ու իմ հորը» ասելուն: Եվ նա, իր նամակով, դիմում է իր՝ իրենից ինչ-ինչ պատճառներով հեռացած ասորի ու ջհուդ թափառաշրջիկ կյանքով ապրող դավանակիցներին՝ իրեն օգնելու համար: Նրանց դարձի բերելու համար նա օգտագործում է սեմական շահագրգռություն հարուցելու հին եղանակը՝ ինչքը, վարձատրությունը, տվյալ դեպքում՝ հողն ու դաստակերտը:
Մի քանի խոսք քրիստոնեական վարք ու բարքի առանցք դարձած՝ «հոգեւոր» շահագրգռություն առաջ բերելու սեմական «բարոյականության» այդ կանոնի մասին: Քրիստոնեական բուն՝ հիսուսապատում գրքերին շատից-քչից ծանոթը չի կարող դրանցում չնկատել Հիսուսի աշակերտների՝ իրենց ուսուցչի առջեւ անընդհատ դրվող պահանջի՝ «վարձքի» մասին (օրինակ՝ Պետրոսն Հիսուսին ասում է. «Ահա մենք մեր ամէն ինչը թողեցինք եւ եկանք քո ետեւից», իսկ ինչն է լինելու դրա վարձը), ինչպես նաեւ Հիսուսի՝ այդ պահանջներին հետեւած «համբերության» հորդորները առ այն, որ, ինչպես Հովհաննեսի ավետարանում է գրված, «Այլ է սերմանողը եւ ա՛յլ՝ հնձողը: Ես ուղարկեցի ձեզ հնձելու այն, որի վրայ աշխատանք չէիք թափել. ուրիշներ աշխատանք թափեցին, իսկ դուք նրանց վաստակի մեջ մտաք» (աշակերտները պորտաբույծ, ուրիշների կյանքի երակի մեջ մտնելու այս կյանքով էին արդեն ապրում, բայց դա դեռ լրիվ չէին գիտակցում…): Քրիստոնեության հիմնադրի ասածները լավ հասկացան ու լավ կիրառեցին (նաեւ լավ մշակեցին) նրա հետեւորդները, ներկա դեպքում՝ մեզ հետաքրքրող Գրիգորիսն ու նրա անմիջական ուսուցիչ, նրան կաթողիկոս օծած Կեսարիայի քահանայապետ Ղեւոնդոսը: Ահա այս վերջինիս՝ Եղիազարին գրածից առաջ հղած նամակում Գրիգորիսը գրում է, թե «Աղաչում եմ, որպեսզի մեր հանդեպ ունեցած քո սիրո եւ մտերմության համաձայն մյուս ընծաներն էլ (խոսքը «դարձի» համար պիտո օգնական ուժերի մասին է-Ս.Մ.) շնորհ անես ինձ: Քանզի «…Հունձք բազում հասեալ են ի Քրիստոս եւ սակաւք մշակք» (Հիսուսի ասածի, թե «Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակավ»՝ մի փոքր այլ տարբերակն է, շատ նման վերը հիշատակված նրա՝ «երակ մտնելու» սկզբունքին-Ս.Մ.): Ահա, աղաչում եմ քեզ, որպեսզի դուրս բերես մշակներիդ տիրոջ հունձն անելու: Նրանցից մեկը, որ խնդրում ենք քեզանից, Եղիազարոսն է, իսկ մյուսը՝ հայոց եպիսկոպոս Սիուսը, Զենոբ Ասորու (վերը հիշատակված գրքի հեղինակի-Ս.Մ.) եղբայրը… Մանավանդ ադդենացիների Տիմոթեոս եպիսկոպոսին ենք խնդրում ուղարկես…» (Հովհ. Մամիկոնյան): Նամակագիրն ասել կուզի, որ Հայաստանում առատ «հունձքը» հասել է, այն «հնձել» է պետք (քանզի «հունձքի» տերը՝ Հայը թավալգլոր գետնին է ընկած…), իսկ եղած «մշակները» (իր գործակիցները) «սակավ» են, եւ, հետեւաբար, նոր «մշակների» պահանջը կա: Քրիստոնեության մութ տեղին՝ ընչասիրական հիմունքին ավելի քաջատեղյակ քահանայապետն, իհարկե, լրիվ հասկանում է իր սանի նամակի իմաստը… Եվ, հասկանալով «հունձքը» լրիվ անելու անկարողության մեջ հայտնված իր բարեկամին, օգտակար խորհուրդներ է տալիս, որոնց հետեւելու դեպքում «գործը»՝ Հայաստանի լրիվ ալան-թալանը գլուխ կգար. «Բարյաց խրատն եմ տալիս քեզ. այդ Իննակնյան տեղանքը, որի մասին շատերն են ասում, թե բարեբուխ է (տեղանքի հարստություններից սեմականների «բերաններիը» բաց էին մնացել…-Ս.Մ.), հատկացրու այն որպես բնակության տեղ կրոնավորաց դասի համար (դեսից-դեն քշվող թափառաշրջիկներին հենց դա էր պետք…-Ս.Մ.): Հաստատիր դրանք այն նույն կանոններով, որ տեսար այստեղ մեր կրոնավորների մոտ: Իսկ ճգնակեցության կարգն էլ պետք է ուսանես սուրբ Անտոնից…: Քեզ զորավիգ լինելու նպատակով սբ. Անտոնի աշակերտ Եպիփանին էլ համոզեցի գալ այդ Իննակնյան վայրերը, իր հետ բերելով քառասուն հոգի՝ խարազանազգեստ եւ ճգնակյաց, աշխարհիկ կյանքից հրաժարված… Եվ դրոշմիր հավիտենական հուշարձան, որպեսզի գյուղաքաղաքների կամ դաստակերտների բնակիչներից ոչ մեկը ալեքսանդրացիների օրինակով չգործի՝ ամենուրեք տերունական տաճար կառուցելով, առանձին բնակվի: Հավաքիր նույն տեղում մի հարյուրի չափ մարդ, հատկացրու նրանց համար մեծամեծ ու հարուստ գյուղեր եւ ավաններ, որպեսզի վանքերի կարիքները նրանք բավարարեն եւ իրենք էլ միայն ճգնությամբ ու աղոթքով պարապեն: Խրատիր նաեւ այդտեղի իշխանավորներիդ, որպեսզի եկեղեցու զարդ լինեն՝ աղքատասեր, կրոնավորասեր ու երկյուղած», – գրում է Ղեւոնդոսը չար ուժի այն ժամանակների համաշխարհային կենտրոններից մեկից՝ Կեսարիայից (Հովհ. Մամիկ.): Քրիստոնեական մեծ աղվեսի խորհուրդները, թե՝ ա) գողունից ու թալանից պետք է մաս հանել (ընդ որում՝ «բարեբուխ», մեծամեծ ու հարուստ գյուղերից եւ ավաններից) կրոնական դասին, որպեսզի նա ջերմեռանդորեն լծվի գնալով ծավալվող «հունձքի» գործին, չլքի երկիրը, բ) հարկ է, հետեւելով քրիստոնեության հիմնադրի ասածներին, «գառ» («խարազանազգեստ եւ ճգնակյաց, աշխարհիկ կյանքից հրաժարված»), «միայն ճգնությամբ ու աղոթքով պարապող» ձեւանալ (ինչ խոսք, ըստ էության այդպիսի բաների մասին խոսողի երեւակայության մեջ զուտ աշխարհիկ բաներ՝ բարեբուխ վայրեր, մեծամեծ ու հարուստ գյուղեր ու ավաներ չէին անցնի…), որպեսզի դրանից դիմացինը՝ հայը զգոնաթափ լինի, չկարծի, որ գայլի, ինչպես որ է իրականում, հետ գործ ունի, գ) պետք է շատով, մեծ քանակություն ապահովելով, եւ ո՛չ առանձին-առանձին, ապրել ու գործել, զի մեծ «հունձքը» «սակավ»-ով (ինչպես վերեւում Գրիգորիսն էր խոստովանում) հնարավոր չէ անել, էլ ու՜ր մնաց առանձին-առանձին (հոտային միասնության սեմական այս գիծը ինչե՛ր-ինչե՛ր ասես չի արել…), եւ այլն, ինչ խոսք, շատ օգտակար էին փոքր աղվեսի՝ Գրիգորիսի համար, որոնցով էլ նա առաջնորդվեց իր հետագա «հունձքի» ընթացքում:Այդ մասին է ասում Ղեւոնդոսի նամակը ստանալուց հետո Գրիգորիսի՝ Եղիազարին գրած նամակը (Ղեւոնդոսը իր նամակում գրում է, որ
«դու ինքդ» Եղիազարին նամակ գրիր եւ «փորձիր» համոզել, որ գա Հայաստան, որպես եւ Գրիգորիսը վարվում է), որը վերեւում ամբողջությամբ բերվեց: Արդ՝ վերադառնանք այդ նամակին:
– Նամակի սկզբում Գրիգորիսը Եղիազարին համոզելու համար, որ գա Հայաստան, նախ, օգտագործում է հարազատության՝ ազգակցության գործոնը: Ինչպես ասում է Եղիազարի անունը (որը եբրայական անուն է) եւ նրա, ըստ Հովհան պատմիչի, Հայաստան գալ-գնալուց հետո ավելի շատ գտնվելու վայրի անունը՝ Երուսաղեմ, – նա եղել է եբրայացի քրիստոնյա՝ ջհուդ, ավելի ստույգ՝ այն ժամանակներում գոյություն ունեցող սիոնա-մասոնական ինչ-որ գաղտնի կրոնական կառույցի կարեւոր անդամ (այս վերջինիս մասին է ասում նաեւ այն, որ նա, ըստ Հովհանի, Գրիգորիսից բաժանվելուց հետո, իր կրոնական թափառախմբով արագընթաց լինում է ջհուդական կրոնի մերթ մի կենտրոնում, մերթ՝ մյուս. «կրոնական բոմժությունը», ինչպես հայտնի է, սիոնա-մասոնականությանը հատուկ է…): Գրիգորիսը իրեն թե ազգայնորեն, եւ թե կրոնականորեն հարազատ է համարում Եղիազարին, որն է հաստատում նամակի այն հատվածը, որտեղ նա, դիմելով Եղիազարին, ասում է, թե նա հանձն է առել լինել օտարական, թավառաշրջիկ, իրենց համար ընդհանուր
«հարազատ երկրի (Իսրայելի-Ս.Մ) ու բարեկամների ( իսրայելցիների-Ս.Մ.) համար», ավելին, որտեղ նա «երանի» է տալիս նրան՝ նրա այդ «աստանդական կյանքի» համար: Բացի այդ, նույն նամակում մեր «լուսավորիչը» Եղիազարին դիմում է որպես «եղբայր», որն, ինչպես հայտնի է, սիոնա-մասոնական կառույցներում ընդունված դիմելաձեւերից է: Այսպիսով, պարզվում է, «մի օտարական ու անծանոթ մարդը», ինչպես Տրդատն է բնութագրել Գրիգորիսին մինչ իր «դարձի» գալը, ո՛չ թե պարթեւ է եղել (ինչպես մոգոնել է եկեղեցական պատմագրությունը, արդարացնելու համար Արշակունյաց թագավորության հոգեւոր իշխանությանը նրա բազմելը. Արշակունիների ու պարթեւների միջեւ, ինչպես հայտնի է, ծագումնաբանական որոշ ընդհանրություններ կան), այլ՝ ջհուդ (հենց ջհուդ, եւ ոչ թե, ասենք, ասորի, կամ էլ որեւէ այլ սեմական): Պարզվում է նաեւ, որ Տրդատը Հռոմից թագը գլխին Հայաստան գալով, այնտեղից բերած հռոմեական զորագնդում, չիմացյալ, ունեցել է Հայաստանում հոգեւոր իշխանափոխության նպատակադրումով ծպտված ջհուդներ, որոնցից են եւ եղել Գրիգորիսն ու Եղիազարը: Ահա եւ իրենց այդ ընդհանրությունը նկատի ունենալով՝ Գրիգորիսը դիմում է Եղիազարին՝ «իմաստուն լինել, «քարը փեշից թողնել» ու գալ իրեն զորավիգ լինել, եւ դա՝ հանուն երկրային ու երկնային «Սիոնի»…
– Համոզելու իր մյուս՝ Եղիազարի վախը վերացնող փաստարկով Գրիգորիսն ասում է, որ «թագավորն մեր լի է քրիստոնեական հավատով եւ մեր աշխարհն էլ՝ աստվածապաշտությամբ»: Հիրավի, ինչպես նկատում է Լեոն «Հայ կղերական դիվանագիտություն»-ում, «Թագավորը … մի կատարյալ ոչնչություն էր դարձել այդ մարդու (Գրիգորիսի-Ս.Մ.) առաջ, իր զորքն ու զենքը տվել էր նրան, ինքը մի կողմ քաշվել (կամ էլ, ամենայն հավանականությամբ, իր հետ բերած հռոմեական զորագունդը իրեն պարզապես զրկել էր իշխանությունից…-Ս.Մ.), երեւի գոհ էր, որ կատարվում է Կոնստանդիանոսի կամքը… Այդպիսի մի ապիկար բնավորություն (խաբված՝ Հռոմից ստացած անկախացման խոստմամբ-Ս.Մ.) առանց այլեւայլության պիտի հաղթահարվեր Գրիգորի եռանդի, ճարպկության եւ մանավանդ կազմակերպչական մեծ կարողության առաջ»: Իսկ ինչ վերաբերում է «աշխարհի» «աստվածապաշտ» լինելուն (այստեղ, պարզ է, նկատի է առնվում Հայաստանի՝ քրիստոնյաներին իբր սիրով ընդունելը), ապա «դարձի» հետեւանքով աշխա՞րհ էր մնացել, որ եղիազարների՝ իրեն նոր հարվածներ հասցնող թարմ ուժերի ճանապարհը փակեր: Այնպես որ, Գրիգորիսի բերած այս փաստարկը նույնպես օդից վերցված չէր: Եվ պարզ է, որ, այդ մասին լսելով, իր հետ «բազում կրոնավորների առած դեպի օտար ու հեռավոր կողմեր» գնացած Եղիազարը, իր կրոնական թափառախումբն ավելի ստվարացրած, մրջյունների քարավանի պես, վերադառնալու էր Հայաստան՝ երանավետ հարուստ կյանքով ապրելու՝ «աստծո կամոք» ստեղծված երկրում…:- Այս վերջինս՝ այլոց կյանքի երակի մեջ մտնելն էր, իհարկե, եղիազարներին հատկապես հետաքրքրում: Ահա թե ինչու, Գրիգորիսը իր նամակի վերջում ամենահամոզիչ փաստարկն է բերում.
«Հարքի եւ եկեղյաց գավառները բովանդակ ձեր առջեւ կդնենք. ուր կամենաք բնակվել, ձերը թող լինի ու ձեր հետնորդներին…». ավելին, զգալով, որ երկու գավառները, մի գուցե, եղիազարների անկշտում ախորժակները չեն բավարարի, ավելացվում է՝ «Երկիրն ամբողջ ձեր առջեւն է, որտեղ որ վայելուչ եք գտնում, թող ձերը լինի, որպեսզի ձեր ցանկացածներից ոչինչ թերի չգտնեք մեզանում»: Այսքանից հետո ինչու պետք է սիոնա-մասոնական կրոնական թափառախումբը՝ Գրիգորիսի «եղբայրների» ստվար բանակը չուղղվեր դեպ Հայաստան, եւ, ուղղվեր ո՛չ թե որպես հյուր, այլ տե՛ր, իշխո՛ղ…
Եթե նույնիսկ պատմությունը ոչի՜նչ չասեր (բայց շատ բան է ասում), դժվար չէ կռահել, թե ինչ տեղի ունեցավ, երբ Գրիգորիսը իր շուրջ հավաքեց տարածաշրջանի չը-ար մութ ուժերի մի հատվածին:
– Նախամորերեն մերկ ծնվածներն ու մերկ մնացածները Գրիգորիսի «կախարդական փայտիկի» մի շարժումով դարձան հայոց բարեբեր հողերի, ավանների ու ագարակների տերեր: Հայկական լեռնաշխարհի բնիկ տեր հայի հողերը նրա խառնածին թագավորի թողտվությամբ նրանից վերցվեցին եւ տրվեցին օտարներին՝ ջհուդներին (գլխավորապես) ու նրանց ցեղակիցներին: «Սրբազան թալան»՝ կասեր Լեոն նկատի ունենալով ինչպես այդ, այնպես էլ այդ ժամանակներում Հայաստանում տեղի ունեցած քրիստոնեական թալանի մյուս ձեւերը՝ մեհենական հարստությունների յուրացումը, քրմերի ու մյուս՝ Գրիգորիսի առաջ ծնկի չեկող հայերի անձնական սեփականության բռնազավթումը, թագավորական ու նախարարական հարստությունների մսխումը… Այն, ինչ նկատի ուներ Հիսուսն իր աշակերտներին ասածում, թե «ձեզ ուղարկում եմ հնձելու այն, ինչը դուք չեք սերմանել», որի իմաստը նրա աշակերտները այն ժամանակ ոչ լրիվ հասկացան, զի իրենց աչքի առաջ դեռ «մեծ հունձքի» փաստ չունեին…Գրիգորիսը «սրբազան թալանի» արդյունքում կարճ ժամանակում «դառնում է ամենից հարուստ մարդը Հայաստանում, գուցե թագավորի չափ հարուստ… Այս, եթե հարցնելու լինենք մի կղերականի, ոչ թե, իհարկե, իր անձի, իր «հողեղեն շինվածքի» համար, այլ միայն ու միայն Քրիստոսի փառքի համար», – ասում է Լեոն: Գրիգորիսից հետո երկրորդ մեծ հողատերերը եպիսկոպոսներն էին, որոնք նույնպես բավարար կալվածքներ ստացան Գրիգորիսից: (Սրանց ընտրությունը Գրիգորիսը կատարում էր, ինչպես հիմք են տալիս ենթադրելու վերը հիշատակված նամակները՝ առաջնորդվելով ազգակցության սկզբունքով: Այդ սկզբունքը գործեց նաեւ Գրիգորիսից հետո… Սկզբունքից շեղումներ բացառիկ դեպքերում (օրինակ հայազն Աղբիանոսի պարագայում) էին տեղի ունենում միայն): Եպիսկոպոսներից հետո գալիս են մյուս եկեղեցական պաշտոնյաները, վանքերը, որոնք նույնպես հային պատկանող հողերից առատ-առատ պատառներ ստացան: Ահա որքան հողային տակնուվրայություններ երեւան եկան Հայաստանում 4-րդ դարում պաշտոնական քրիստոնեության վարած հողային քաղաքականության հետեւանքով, եւ դա մի երկրում, որի հողային մակերեւույթն առանց այն էլ կտրտված էր առանձին մասերի եւ բաժանված զանազան նախարարությունների միջեւ:- Իսկ ում հող՝ նրան էլ ուժ ու իշխանություն, եւ դա այդպես էր հատկապես այն ժամանակներում: Լեոն գրում է. «Մեծ հարստությունը, մեծ ուժը, մանավանդ մեծ հեղինակությունը, տանում էին զարմանալի հաջողակ քահանայապետին եւ դեպի իշխելամոլության եւ նրա այնպիսի մի տեսակը, որի նմանը զուր կլինի որոնել քրիստոնեական եկեղեցու այդ եւ նախընթաց դարերի տարեգրությունների մեջ: Իր իշխանությունը նա տալիս էր իր որդուն եւ այդպիսով սկզբնավորվում էր մի ժառանգական քահանայապետություն, մի կղերական դինաստիա, որ ընդհատումներով տեւեց գրեթե մի ամբողջ դար եւ, ուրեմն, բավական ժամանակ ունեցավ մշակելու իր համար դինաստիական շահեր ու նախապաշարումներ (այդ մշակածն էլ հիմք հանդիսացավ հետագայինների, այդ թվում նաեւ, մեր օրերի համար-Ս.Մ.): Այս էլ մի պետություն էր, դարձյալ ավատական, … իր անթիվ ու անհամար հողատեր ձրիակերներով, որոնք, բառիս բուն նշանանակությամբ, լափում էին պետությունը: Այս դրությունը գալիս ընդհարվում էր աշխարհական պետության շահերի հետ, թագավորական թագը եւ քահանայական խույրը դառնում էին իրար հակադրված ուժեր, եւ ընդհարումը դառնում էր անխուսափելի» (տես «Հայ կղերական դիվանագիտություն»-ը): Քրիստոնեությամբ Արշակունիները հույս ունեին ամրապնդել իրենց խախուտ գահը: Բայց դուրս եկավ հակառակը. 301-ից կարճ ժամանակ անց միացյալ հայոց թագավորությունը տրոհվեց երկու մասի («պարսկական» եւ «հունական» մասերի), իսկ դրանից էլ ավելի քիչ ժամանակ անց՝ այդ մասերի «իզն ու թոզն» է կորավ: Եվ միշտ էլ «փոքր աղվեսի»՝ Գրիգորիսի (բնութագրությունը Նարեկացին է տվել՝ անուղղակիորեն իհարկե) հիմնած եկեղեցին որը բնույթով տնտեսական ու քաղաքական կառույց էր ըստ էության, զուրկ հոգեւոր բովանդակությունից, հայ կյանքին օտար է եղել, ընդդիմադիր ամեն մի հայ պետական ու իշխանական կազմավորման: Եվ դա՝ թե՛ երեկ, եւ թե՛ այսօր (այսօրվա ՀՀ իշխանությունները չեն գիտակցում, որ եկեղեցին օր-օրի իշխանությունը իրենց ձեռքից վերցնում է…):
– Այսպիսով, 301-ից հետո օտարները, մինչ այդ քոչվորական կյանքով ապրողները, կարծես հրաշքով, Հայաստանի հարուստ ավանների մեծ-մեծ ու բերրի հողերի տերեր դարձան, որից նրանք այն աստիճան ուժ հավաքեցին, որ թագավորությունը, հետագայում դրանից զրկված երկիրը, փաստորեն, իրենց ձեռքը վերցրին՝ նրա հետ վարվելով այնպես, ինչպես իրենց շահերն էին թելադրում:
– Պատահական չէ, որ հայոց հողերի համն առածները ամեն ինչ արին իրենց հողերից չզրկվելու համար: Որքա՜ն արյուն է հոսել դրա համար: – Հողային հափշտակումների
«սրբազան գործը» Գրիգորիսի պես ոչ պակաս լավ էր գլուխ բերում նաեւ նրա ժառանգներից Ներսեսը, որին երախտապարտ եկեղեցին հատկացրել է «Մեծ» կոչումը: Այս կաթողիկոսի օրոք ձրիակերությունը գրեթե վերածվել էր պետական իդեալի: Սա էր, որ բաց արեց բազմաթիվ բարեգործական հիմնարկություններ, կղերանոցներ, որոնց գոյությունը ապահովվում էր հողային անթիվ հատկացումներով: Հայեր կային, որ հասկանում էին հողերի եկեղեցականացման եւ, փաստորեն, երկրի՝ վանական միաբանության վերածման վտանգավորությունը: Այդպիսի հայրենապաշտ հայերից էր Հայր Մարդպետը, որը այցելելով Աշտիշատ, հիանում է այդ տեղանքի գեղեցկությամբ ու հարստությամբ, եւ հայտնում է Ներսեսին, թե որքա՜ն վատ քայլ է արել Տրդատը, որ այդպիսի մի վայր նվիրել է «կանացազգեստ» մարդկանց, այսինքն՝ կղերականներին: Կաթողիկոսը դա լսելով իսկույն մտնում է Հիսուսի փեշի տակ, եւ ասում, թե երբ կալվածքը իրենն է, նշանակում է, թե Քրիստոսինն է: Երանի թե բանը դրանով ավարտվեր: Հանդուգն Մարդպետը երբ Աշտիշատից մեկնում է, նրա սահմաններից չհեռացած՝ սպանվում է կալվածքի ձրիակերներից մեկի ձեռքով (տես Փավստոսի «Պատմությունը»): Ներսեսը այս անգամ էլ էր Հիսուսի փեշի տակ. ինքը չէր սպանել տվել, տվողը Հիսուսն էր: – Իր թագավորության ճիշտ հասկացված շահը թելադրեց Պապին ուղղել իր նախկինների սխալները եւ արմատական քայլեր ձեռնարկել: Նա քանդեց այն վանական կառուցվածքը, որ Ներսեսը տվել էր Հայաստանին. հետ վերցվեցին վանքերին ու եկեղեցիներին հատկացված հողերը, փակվեցին շատ կրոնական հաստատություններ, «որոնք ծծում էին պետության կենսական հյութերը՝ իրենց մեջ սնուցելու համար մի բազմամբոխ քրիստոսասեր ձրիակերություն, բաղկացած վարդապետներից, կույսերից ու ուրիշ տեսակ հոգեւոր տզրուկներից» (Լեո): Պապի այս խիզախ քայլն էլ, սակայն, եկեղեցու ձեռքով թափված արյամբ ավարտվեց. ով էլ որ սպանել է Պապին, Մուշեղ սպարապետը, թե մեկ ուրիշը, – նա հաստատ դա արել է եկեղեցու թելադրանքով:
– Եկեղեցական հողերին, անշուշտ դարձյալ պետական շահերից ելնելով, դիպչելու մեկ այլ փորձ էլ արեց Վասակ Սյունին՝ 5-րդ դարի կեսերին Հայաստանի մարզպանը: Իսկ ո՜վ չգիտի, թե դրա համար եկեղեցին ինչ բերեց նրա, նրա անվան, նրա նախարարական տան, եւ նրա կողմից ղեկավարվող ամբողջ երկրի գլխին:
– Էլ չշարունակենք նմանատիպ բազմաթիվ փաստերի հիշատակումը. բոլոր դեպքերում պարզ է մի բան՝ «երկնային արքայություն» փնտրողները, հանձին Գրիգորիսի եւ նրա «եղբայրների», երկրի վրա գտան դա, եւ գտան հենց Հայաստանում, հայոց հողում: Եվ այդ գտածը պահպանելու համար նրանք պատրաստ էին արյան գետեր անգամ հոսեցնելու: – Ուրիշի
«վաստակի մեջ» մտածներին, ուրիշի ցանածը հնձողներին թողնենք ու գանք սերմանողին, ցանողին, հողի վրա քրտինք թափողին, բայց՝ հունձքը անել չկարողացողին, ասել է թե՝ հային: 301-ի գոռ ժամանակներում նրա ապրած ողբերգությունը փորձենք վերապրել եկեղեցական պատմագրության մեջ բարեբախտաբար հիշվող նրա «վայ»-երին ունկ դնելով. «Վա՜յ մեզ, վա՜յ մեզ, վա՜յ մեզ, որովհետեւ ամբողջ երկրից մեզ փախստական արեց մարդու դուստր Մարիամի որդին՝ Հիսուսը: Այստեղից էլ բանտարկվածի ու մեռածի (Գրիգորիսի-Ս.Մ.) ձեռքով մեզ վիճակվեց փախստական լինել: Արդ՝ ո՞ւր փախչենք…» (Ագաթանգեղոս). «Վայ մեզ, քանզի մեռյալների ոսկորները (խոսքը քրիստոնյաների՝ Հայաստան բերած ինչ-որ սրբերի ոսկորների մասին է-Ս.Մ.) հալածելու են մեզ մեր երկրի երեսից» (Հովհ. Մամիկոնյան): Մեկնաբանությունն ավելորդ չէ՞…
Հ.Գ. – Հիշողությանս մեջ եկավ օրերից մի օր Գառնո տաճարում լսած՝ հայի ու մի իտալացու զրույցից մի հատված: Հայը իտալացուն պատմում էր, թե՝ այսպես-այսպես, 301-ին Գրիգոր Լուսավորիչը Հայաստանի բոլոր մեհյանները ավերեց, բացառությամբ այս մեկի՝ Գառնիի: Իտալացին լսելով այդ ամենի մասին՝ զարմացավ. «Եվ դուք այդ ամենը անողին Լուսավորի՞չ եք համարում»…
Հ.Գ. – Սա 301թ. ալան-թալանի ընդամենը մի փոքր մասն է միայն:



23 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ռոբերտ
Mar 17, 2009 21:39