ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, March 16, 2009 7:52 - 1 քննարկում

Վարկամոլ Ամերիկա, կամ Լոնի Լոմկա

Լոնի Լոմկա (loan; վարկ)

Երեկոյան բուժ–սենյակից գնացի հիվանդանոցի բակ ծխելու։ Երկու մարդ, կլինեին քարասունն անց, երկխոսության մեջ էին, եւ փորձում էին հասկանալ, թե ինչու եւ ինչպես եղավ, որ իրենց հարազտն ընկնելով այդ վատ կացության մեջ, հայտնվեց հիվանդանոցի վերակենդանացման բաժնում։

– Չեմ ջոկում, թե էս փորձանքը որտեղի՞ց եկավ կպավ մեր գլխին,–ասաց նրանցից մեկն ու սիգարետի մի խորը խուլափով, տասնութ սանտիմետր այրելով, քթերից դուրս արտաշնչեց ծխի բուղը։

– Արա, բա ես էլ էդքան լոն քաշեի էս վիճակի մեջ կընկնեի,–նոթոտ աչքերը հառած ընկերջ ծխից ճմրթված դեմքին պատասխանեց մյուսը։

– Հա՜, էդ ճիշտ ես ասում։ Էս երկրում ով որ լոն ա քաշում, հետո ընկնում ա սթրեսի մեջ։

– Արա, հիմա որ նայում եմ ետ, ինքս ինձ ասում եմ, ինչ լավ ա որ ինձ լոն չտվին,–հպարտորեն շարունակեց,–բա էդ լոնը քաշելու բան ա՞։ Հենա, նայա էլի, մեր ախպերը քաշեց, քաշեց, լրիվ լոնը պրծըցրեց։ Հիմա էլ որ չկա, լոմկի մեջ ա ընկել։

Հակոբ Գևորգյան
Մայիս 15, 2008թ



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Armenuhi
Mar 16, 2009 9:35