Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, March 6, 2009 2:47 - 1 քննարկում

ՀԻՎԱՆԴ ՀՀՇ-ԱԿԱՆԻ ՎՐԱ ԾԻԾԱՂԵԼԸ ՄԵՂՔ ՉԷ՞

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՂՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ
ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՊԱԿ-ի նախկին ղեկավար և Լևոն Տեր-Պետրոսյանի խնամի Դավիթ Շահնազարյանն այնպիսի գաղափարների գեներատոր է, որոնցից նորմալ մարդիկ վատանում են: Իհարկե, այդպես էլ պետք է լիներ, քանի որ պրն Շահնազարյանը պրոֆեսիոնալ պսիխ է և տերպետրոսյանական շրջապատից շատերի նման տառապում է ծանր և անբուժելի հոգեկան հիվանդություններով: Օրինակ, հաճախ թաքնվում էր ՊԱԿ-ի ղեկավարի գրասեղանի տակ և բարիկադներ սարքում, քանի որ մշտապես նրա աչքին երևում էին իր հաստատությունը զավթած թուրքեր: Իր բարիկադներով պրն Շահնազարյանը սարսափեցնում էր քարտուղարուհուն, որն իսկույն վազում էր նրա տեղակալի և զարմիկի՝ մեկ ուրիշ պսիխ Գուրգեն Եղիազարյանի մոտ և զեկուցում, որ պետը դարձյալ սեղանի տակ քաջաբար մարտնչում է ՊԱԿ-ի շենքը զավթած թուրքերի դեմ: Նման պատմություններն առհասարակ պետք է լսել պրն Եղիազարյանի կատարմամբ. նա անչափ սիրում էր պատմել զարմիկի արկածների մասին: Սակայն խոսքի հնարավորություն տրամադրել գժերին, մանավանդ Տեր-Պետրոսյանի աղանդից, սկզբունքորեն չենք կարող, ուստի գրում ենք ինքներս:
Շահնազարյանի աչքին, ինչպես պարբերաբար երևում էին թուրքերի հարձակումները, այնպես էլ պատկերանում են ուրիշ մղձավանջներ: Օրինակ՝ պրն Շահնազարյանին թվում է, որ պետությունը ոստիկանությունն օգտագործում է «ընդդիմությանը» հետապնդելու նպատակով: Եվ այդ մասին երեկ նա հպարտությամբ զեկուցել է մամլո ակումբներից մեկում: Սակայն ցավն այն է, որ գժերը տառապում են նաև լկտիությամբ, իսկ պրն Շահնազարյանը, ցավոք, բացառություն չէ. նա Գևորգ Մհերյանի սպանության պատասխանատվությունը բարդում է իշխանության վրա՝ պատճառաբանելով, որ սպանության օրը ոստիկանությունը պատժիչ գործողություններ էր իրականացնում իդիոտների՝ «քաղաքական զբոսանքների» մասնակիցների դեմ, իսկ մարդասպանը, դրանից օգտվելով, գնդակահարել է ոստիկանության պետի տեղակալին: Ասվածին ավելացնեմ, որ իրականում Հայաստանի իշխանությունը, ցավոք, ի վիճակի չէ ոստիկանությունը և իրավապահ ողջ համակարգն օգտագործել քաղաքական նպատակներով. եթե իշխանությունը դրան ունակ լիներ, այսօր տերպետրոսյանական շրջապատի 90 %-ը (սաղաթելյանի, ջհանգիրյանի, ճուտի, տեր-հուսիկի, գևորգյանի և այլոց նման քաղաքացիները) ցմահ բանտարկված կլիներ, և չէր լինի մեկը, որ կազմակերպեր «համազգային շարժումներ» կամ «հայկական ազգային կոնգրեսներ», էլ չենք խոսում իդիոտների «քաղաքական զբոսանքների» մասին:
Սակայն գժերը հայտնի են նաև նրանով (իսկ պրն Շահնազարյանը, ցավոք, այդ հարցում էլ բացառություն չէ), որ նրանց մոտ մշտապես կպչուն մտքեր են առաջանում: Կպչուն միտքն այնպիսի բան է, որը տիրում է մարդուն (ավելի ճիշտ՝ խելապակասին) և հանգիստ չի տալիս: Շահնազարյանը միտք հղացավ՝ նստեցնել Քոչարյանին Հաագայում: Այդ նպատակով մյուս գժերի՝ «համազգային շարժման» իր գործընկերների հետ ձեռնարկեց Հայաստանի քաղաքացիների ստորագրահավաք՝ Հաագայի արդար ու մարդասիրական դատարանին կոչ անելով ներկրել երկրի երկրորդ նախագահին և նստեցնել երկար ժամանակով: Ավելին՝ պրն Շահնազարյանը կազմել է նույնիսկ մեղադրական եզրակացություն, որի էությունը հետևյալն է՝ Քոչարյանը «խաղաղ» հանրահավաքի մասնակիցներին թույլ չի տվել ջարդուփշուր անել քաղաքի կեսը և մինչև վերջ թալանել խանութները: Ահա այսպիսի բաներ…
Այսօր նախագահ Սարգսյանը քաղում է նախորդի գործունեության պտուղները: Այն պատճառով, որ Քոչարյանը ժամանակին չկանխեց աղանդավորների հակաիրավական բազմօրյա հանրահավաքները և հրապարակի զավթումը, որն ի վերջո վերաճեց ծեծկռտուքի և մարոդյորության, Հայաստանը հայտնվեց աննախանձելի վիճակում. ի հայտ եկան «քաղբանտարկյալներ» և «խղճի բանտարկյալներ», երկիրը ենթարկվեց Եվրախորհրդի և միջազգային այլ կառույցների դաստիարակչական ընթացակարգերին: Իսկ այդ ամենը հնարավոր եղավ միայն այն պատճառով, որ մեզանում գժերին պետական մակարդակով համարում են քաղաքական գործիչներ, իսկ մարդասպաններին և պետական հանցագործներին նստեցնում կեղծ դիպլոմների և այլ մանր զանցանքների համար: Քանի դեռ պետությունը չի սկսել իրերն իրենց անուններով կոչել, Հայաստանում խելապակասներն ու ավազակները «վեհ» գաղափարներ կհնչեցնեն և ուշադրության կենտրոնում կլինեն, իսկ հասարակության պառակտումը կխորանա՝ ավելի ու ավելի բարդացնելով ներքաղաքական իրականությունը, երկիրը կախման մեջ դնելով արտաքին ուժերից:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Sargis A.
Mar 6, 2009 12:12