Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ Admin. Sunday, March 1, 2009 13:32 - 1 քննարկում
ԵՐԵՎԱՆ-ԲԱՔՈՒ ՄՈՒՏԱՆՏԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ՝ ՄԱՏՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԻՆ
( Նա փաստեց, որ Հայաստանի միակ բարեկամը Ռուսաստանն է, իսկ իր հիվանդ ուղեղի կիսագունդը աշխատում է Ադրբեջանի օգտին)
[19:10] 01 Մարտի, 2009
՚Եւ ինչպե՞ս կարելի էր այլ բան ակնկալել, երբ նրանցից մեկի իշխանությունը հիմնված է հոկտեմբերի 27-ի ոճրագործության, իսկ մյուսինը՝ մարտի 1-ի սպանդի վրաՙ,- ասաց Տեր-Պետրոսյանը: Նա նկատեց, որ եթե նախկինում եվրոպացիները մեզ էին օրինակ բերում, ապա այսօր նույն եվրոպացիներն Ադրբեջանին խորհուրդ են տալիս ՀՀ-ին չնմանվել:
Լեւոն Տեր-Պետրոսյանը հիշեցրեց եվրոպացի դիվանագետի այն հայտարարությունը, թե իրենք ցանկանում էինք պատժել Հայաստանին, բայց այդ երկրի թիկունքին կանգնած են Ռուսաստանը եւ մի շարք պետություններ, որոնք կարողացան ազդել ԵԽԽՎ խորհրդարանականների վրա:
՚Եվրոպացի դիվանագետն, այսպիսով, պետությունները բաժանում է երեք կարգի, այն է՝ արեւմտաեվրոպական ժողովրդավարություններ, որոնց հետ Ադրբեջանը դեռեւս համեմատվելու հիմքեր չունի, ժողովրդավարացման ուղին բռնած արեւելաեվրոպական երկրներ, որոնք օրինակ պետք է ծառայեն Ադրբեջանի նման երկրների համար, եւ վերջապես, համեմատության առումով անպիտան, անհույս, ՚իզգոյՙ բռնապետություններ, որոնց շարքին է դասված Հայաստանը՝ հաստատաբար Սոմալիի եւ Զիմբաբվեի կողքինՙ,- ասաց ՀՀ առաջին նախագահը:
1 քննարկում
Թամար-Գ. Ն.Յ. 1968թ.