ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, February 28, 2009 8:39 - 1 քննարկում

ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Հրատարակված է Փետրվար 28, 2009

  • Հայաստանում 90-ականներին սկիզբ առած փոփոխությունները եւ հետո անկախացման առաջին տարին այն կարճ ժամանակահատվածն էր, երբ քաղաքական դաշտում հայտնված նոր գործիչները, իրենց մեծամասնությամբ, վայելում էին բնակչության մի զգալի հատվածի համակրանքը եւ վստահությունը: Սակայն այդ ժամանակը շատ կարճ տեւեց, արդեն մեկ տարի անց վերջիններս իրենց գործունեությամբ հասցրել էին իրենց նկատմամբ ոչ միայն անվստահություն, այլեւ նույնիսկ հակակրանք ներշնչել: Կարելի է ասել, Հայաստանում ձեւավորված անվստահության մթնոլորտը, այսպես կոչված քաղաքական էլիտայի նկատմամբ, այդ օրվանից մինչ օրս շարունակվում է:Անկախացումից հետո իշխանության եկած հհշական վերնախավը, իր ճնշող մեծամասնությամբ, պատահական մարդիկ էին: Եթե չլիներ 88-ին սկիզբ առած ղարաբաղյան շարժումը, այդ մարդիկ այդպես էլ անհայտ կմնային հասարակության լայն շերտերի համար: Սակայն ճակատագրի հեգնանքը նրանումն էր, որ այդ մարդիկ մյուսներից ավելի շուտ հասկացան կամ նրանց հասկացրին սկիզբ առած ղարաբաղյան շարժման հնարավորությունները եւ կարողացան ժամանակին ցատկել մեծ արագություն հավաքող գնացքը, որը նրանց վերջ ի վերջո բերեց իշխանության օլիմպիոս: Այս մարդկանց մասնագիտական ցածր մակարդակը, պրոֆեսիոնալ կառավարման գիտակցության բացակայությունը, գումարած մարդկային որակները հանգեցրին Հայաստանի տնտեսական, քաղաքական խորը եւ երկարատեւ ճգնաժամի: Սակայն հիմնականը, ինչը նրանք բերեցին նորանկախ Հայաստանի նորաստեղծ քաղաքական դաշտ, դա բարոյական ցածր նորմեր էին, ինչը հակասում է նորմալ մարդու առավել եւս իրեն քրիստոնյա համարողի նկարագրին: Նրանց կուռքերն էին փառքը, իշխանատենչությունը, ագահությունը, փողը, այդ ամենին հասնելու եւ առավել եւս պահելու համար, նրանք գնում էին ամեն քայլի եւ խարդավանքի ու դավադրության: Պատրաստ էին ծախելու ոչ միայն իրենց ընկերներին, մտերիմներին ու նույնիսկ զինակիցներին, այլեւ ազգային ու պետական շահերը, ինչը նրանք համարում էին կեղծ գաղափարներ:

    Բարոյականության ցածր նորմերը քաղաքական դաշտում, ցավոք սրտի, պահպանվեցին նաեւ հհշականների իշխանությունից հեռացումից հետո էլ, երբ իրենց ինտելեկտուալ համարող պորտաբույծներին փոխարինելու եկան միլիոններ դիզած մարդիկ, եւ ամրապնդվեց օլիգարխիկ պետական մի համակարգ, որի ժամանակ հարստություն դիզելու ամենահարմար եղանակը իշխանության մեջ լինելն էր: Սրանք, սակայն, ի տարբերություն նախկինների, գոնե ձեռնամուխ եղան տնտեսական բարեփոխումների, որը համաշխարհային տնտեսական բարենպաստ կոնյուկտուրայի պայմաններում դրական որոշակի արդյունքներ տվեց: Սակայն սրանք էլ առաջիններից ժառանգեցին բարոյական ցածր նորմերը, ինչը կարծես թե արդեն սկզբունք է դարձել Հայաստանում քաղաքականությամբ զբաղվող, իրեն էլիտա համարող զանգվածի համար, սրանք եւս ծառայում էին միայն իշխանության եւ փողի կուռքերին:

    2008-ին նորից քաղաքականություն վերադարձած հհշական վերնախավը էլ ավելի սրեց ներքաղաքական իրավիճակը, սակայն իշխանություն-ընդդիմություն պայքարը, որը որեւէ երկրի համար նորմալ երեւույթ է, Հայաստանում ի սկզբանե դուրս եկավ քաղաքակիրթ պայքարի նորմերից եւ վերածվեց անբարո պայքարի, որտեղ ընդունելի էին բոլոր միջոցները, եթե դրանք, ըստ կողմերի, կարող են ինչ-որ արդյունքի հանգեցնել: Հհշականությունը, հանձին նրա ղեկավարի, ի սկզբանե որդեգրեց ազգային պառակտման, հայաստանցիներ-ղարաբաղցիներ, յուրայիններ-«տականքներ» արհեստական բաժանման սկզբունքը` այստեղից բխող բոլոր հետեւանքներով:

    Դեռ անցած տարի այս օրերին, հետեւելով ընտրապայքարին, «Ազգը» գրում էր, որ տեղի ունեցողը դուրս է քաղաքակիրթ ու բարոյական պայքարի բոլոր նորմերից, հհշական մամուլը իրեն թույլ էր տալիս սեռական բնույթի ամենակեղտոտ հայհոյանքներ տպագրել յուրաքանչյուրի հասցեին, ով կհամարձակվեր հակառակ կարծիքը հայտնել: Իշխանությունն էլ աչքի չէր ընկնում հանդուրժողականությամբ եւ ամեն ինչ անում էր ընդդիմությանը թույլ չտալու քաղաքական պայքար ծավալել, սակայն դա վերջիններիս առանձնապես չէր մտահոգում, քանի որ նրանք լավ հիշելով իրենց իսկ պահվածքը իշխանության եղած տարիներին, չէին որդեգրել քաղաքակիրթ պայքարի գործընթաց, այլ սկսել էին իշխանությունը ամեն գնով զավթելու մի գործողություն, որը, դեռ այն ժամանակ նշել էինք, վաղ թե ուշ հանգեցնելու էր քաղաքացիական բախումների:

    Մարտիմեկյան ողբերգությունից նույնիսկ մեկ տարի անց էլ կողմերն այդպես էլ ոչ մի դաս չեն քաղել եւ միայն օգտագործում են զոհերի հիշատակը սեփական նպատակների համար: Ընդդիմության հայտարարած վաղվա հավաքը, իբր թե մարտիմեկյան անմեղ զոհերի հիշատակման առթիվ, ընդամենը առիթ է մեկ անգամ եւս իշխանություններին ցույց տալու իրենց «հզորությունը» եւ մարդկանց փողոց դուրս բերելու հնարավորությունը, սակայն ոչ մեկի մտքով չի անցնում, թե ինչ ցավ ու ողբերգություն են ապրում զոհվածների հարազատները, որոնք զոհ գնացին ինչ-որ մարդկանց քաղաքական շահերին: Հհշականների հերթական հավաքը մեկ անգամ եւս ապացուցում է այդ քաղաքական ուժի բարոյական ողջ կերպարը: Հայտարարությունն այն մասին, թե «մենք ավարտելու ենք այն գործը, ինչի համար ընկան մեր ընկերները» ցինիզմով պարուրված լկտի սուտ է, քանի որ զոհված տղաները նահատակներ կամ ինչ-որ գաղափարի համար ընկածներ չեն, իրականում նրանք անմեղ զոհեր են, որոնց Լեւոն Տեր-Պետրոսյանը դեմ է տվել իշխանության բիրտ ուժերին՝ իր եւ իր շրջապատի քաղաքական վերածննդի համար: Իսկ այսօր պատրաստ է կոկորդիլոսի արցունքներ թափել եւ հերթական անգամ շահարկել նրանց հիշատակը հանուն իր քաղաքական վերադարձի նոր հնարավորության եւ դրա համար պատրաստ է հերթական անգամ զոհել ամեն ինչ:

    Ցավոք սրտի, նորանկախ Հայաստանի քաղաքական էլիտան երբեք աչքի չի ընկել բարոյական բարձր նորմերով, նոր գաղափարներ կամ ծրագրեր ստեղծելու ունակությամբ, ձգտելով իշխանության, այնտեղ իշխել է միայն իշխանատենչությունը, փառամոլությունը եւ փողասիրությունը: Լեւոն Տեր-Պետրոսյանը ի սկզբանե այս ամենը դարձրեց իր քաղաքական կարիերայի հիմքը եւ դեմ գնալով ազգային ու քրիստոնեական բոլոր սկզբունքներին ու կանոններին, անբարոյականությունը դարձրեց իր գործունեության հիմքը: Նույն ճանապարհով են գնում նաեւ նրան սպասարկող երիտասարդներից շատերը, նրան ծառայող լրատվամիջոցները: Իշխանության դեմ պայքարում հհշական ընդդիմությունը որդեգրել է ամեն գնով հայկական պետությունը վարկաբեկելու քաղաքականությունը, ինչը չի կարող որեւիցե բացատրություն, առավել եւս արդարացում ունենալ: Որ մարտիմեկյան ողբերգության ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց ընդունել Ամենայն հայոց կաթողիկոսին, ինչն այդ պահին կարող էր բախումների դադարեցման հնարավորություն ստեղծել, փաստում է միայն այն ճշմարտությունը, որ հանձին հհշականության մենք գործ ունենք ոչ թե քաղաքական ուժի, այլ քաղաքական աղանդավարության հետ, որն արդեն մերժել է Աստծուն եւ Հայ առաքելական եկեղեցուն, քանի որ իր համար ընտրել է այլ կուռքեր:

    Անկախ Հայաստանի գոյության 18 տարիների ընթացքում եւ ոչ մի իշխանություն ու ընդդիմություն չի վայելել ժողովրդի վստահությունը եւ համակրանքը, սա փաստում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեթեւ ձեռքով սկիզբ դրած անբարոյականությունը եւ խարդավանքները բոլոր ժամանակների համար դարձել են հայ քաղաքական դաշտի գործունեության սկզբունքը ու դժվար թե մոտ ապագայում մեզ հնարավոր լինի դրանից ազատվել:

    Այնպես որ մեծ գերմանացու` Օտտո ֆոն Բիսմարկի միտքը, թե քաղաքական գործչի մեծագույն երջանկությունը Աստծո ոտնաձայնը լսելն է եւ թեկուզ մեկ քայլ նրա հետ քայլերը, հայրենի քաղաքական գործիչներին չի… սպառնում: ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

  • Օտտո ֆոն Բիսմարկ
|

Քննարկում

  • փայտփորիկ գրել է:
    Ստորագրում եմ յուրաքանչյուր տողի տակ:Սրա հետ մեկտեղ կուզեմ մեջբերել իմ նկատառում ները՝ հայտնած այս կայքի,«Ազգի» 24.02ի եւ 26.02ի համարներում՝
    «Այս բոլորի մեջ հայաստանյան իշխանություններն են մեղավոր՝ թե երեկվա,թե այսօրվա,եւ թե, համոզված եմ՝ վաղվա:Որովհետեւ մեկը եղել է մյուսի արհեստական(եւ «բնական»)շարունա կությունը ՝վարակվելով իր նախորդից ազգակցական մաֆիոզ եւ մյուս ազգակործան ախտերով, էգոի անսահման տառապանքով…:Ինչու՞ Մովսեսը 40 տարի անապատներով քարշ տվեց իր համայնքին,որպեսզի նրանց հիշողությունից ջնջվեր այն ամենը,ինչ ապրել,տեսել էին Եգիպտո սում:Դրա համար ասել եմ բազմիցս,ու նորից եմ կրկնում՝ գտեք արտասահմանում «մի խումբ» խելոք(զանազան,տնտեսության եւ քաղաքականության համար հիմքային մասնագետներ), եւ հարուստ,(որ գողությանը լայաղ չանեն),հայեր ԱՍԱԼԱԻ 500 զինվորներով,(որ գող ավազա կին «իր տեղը դնեն»…եւ ամեն ինչ լավ կլինի՝«կյանքը կխաղաղվի,ապրուստը կհեշտանա, բոլորը կդառնան իրենց տուն տեղին»իմ շնիկն էլ կուրախանա…»:
    «Փայտփորիկը կուզե իմանալ՝ մինչեւ երբ հայաստանյան թերթերը ամեն օր պիտի արձանագրեն տխրահռչակ առաջին նախագահի եւ իր կլանի այս կամ այն պետության պատասխանատու անձանց հետ զանազան հանդիպում զրույցների փաստը:Իսկ ուր է պետության հաստը,եթե սա կոչվում է պետություն:Երբ,երբ ու նորից երբ պիտի լտպըական արատը քոքից կտրեն,որ էլ ծիլ չտա:Մինչեւ երբ դեմոկրատիային զոհ գնալով պիտի ազգի դավաճանների հետ նեյնիմ-նեյնիմով մուկն ու կատու խաղան:Ուր ես ՊԵՏՈՒԹՅՈՒՆ:Միթե պետությունը այս թափթփուկների միջո ցով է ուզում ցույց տալ,ապացուցել Եւրոպային կամ Ամերիկային,որ Հայաստանը դեմոկրատա կան պետություն է,նայեք,մենք ընդիմության«խաթրին չենք կպնում»:Վախենում եմ,վախենում եմ,որովհետեւ մի լրբազավակ կար,որ ասում էր«կայծից բոց կբռնկվի»:Ու բռնկվեց:Զգույշ՝ Հայաստան:Վաղը ուշ չլինի…»

  • Moshiach գրել է:

    • փայտփորիկ
      Ստորագրում եմ յուրաքանչյուր տողի տակ:Սրա հետ մեկտեղ կուզեմ մեջբերել իմ նկատառում ները՝ հայտնած այս կայքի,«Ազգի» 24.02ի եւ 26.02ի համարներում՝«Այս բոլորի մեջ հայաստանյան իշխանություններն են մեղավոր՝ թե երեկվա,թե այսօրվա,եւ թե, համոզված եմ՝ վաղվա:Որովհետեւ մեկը եղել է մյուսի արհեստական(եւ «բնական»)շարունա կությունը ՝վարակվելով իր նախորդից ազգակցական մաֆիոզ եւ մյուս ազգակործան ախտերով, էգոի անսահման տառապանքով…:Ինչու՞ Մովսեսը 40 տարի անապատներով քարշ տվեց իր համայնքին,որպեսզի նրանց հիշողությունից ջնջվեր այն ամենը,ինչ ապրել,տեսել էին Եգիպտո սում:Դրա համար ասել եմ բազմիցս,ու նորից եմ կրկնում՝ գտեք արտասահմանում «մի խումբ» խելոք(զանազան,տնտեսության եւ քաղաքականության համար հիմքային մասնագետներ), եւ հարուստ,(որ գողությանը լայաղ չանեն),հայեր ԱՍԱԼԱԻ 500 զինվորներով,(որ գող ավազա կին «իր տեղը դնեն»…եւ ամեն ինչ լավ կլինի՝«կյանքը կխաղաղվի,ապրուստը կհեշտանա, բոլորը կդառնան իրենց տուն տեղին»իմ շնիկն էլ կուրախանա…»:
      «Փայտփորիկը կուզե իմանալ՝ մինչեւ երբ հայաստանյան թերթերը ամեն օր պիտի արձանագրեն տխրահռչակ առաջին նախագահի եւ իր կլանի այս կամ այն պետության պատասխանատու անձանց հետ զանազան հանդիպում զրույցների փաստը:Իսկ ուր է պետության հաստը,եթե սա կոչվում է պետություն:Երբ,երբ ու նորից երբ պիտի լտպըական արատը քոքից կտրեն,որ էլ ծիլ չտա:Մինչեւ երբ դեմոկրատիային զոհ գնալով պիտի ազգի դավաճանների հետ նեյնիմ-նեյնիմով մուկն ու կատու խաղան:Ուր ես ՊԵՏՈՒԹՅՈՒՆ:Միթե պետությունը այս թափթփուկների միջո ցով է ուզում ցույց տալ,ապացուցել Եւրոպային կամ Ամերիկային,որ Հայաստանը դեմոկրատա կան պետություն է,նայեք,մենք ընդիմության«խաթրին չենք կպնում»:Վախենում եմ,վախենում եմ,որովհետեւ մի լրբազավակ կար,որ ասում էր«կայծից բոց կբռնկվի»:Ու բռնկվեց:Զգույշ՝ Հայաստան:Վաղը ուշ չլինի…»

    Որպես ՄՈՎՍԵՍ Փայտպորիկի հետ համաձայն եմ

  • ABG գրել է:
    Կեցցե՛ս դու , կեցցե՛ս ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ!!!!
    Հիանալի վերլուծություն և ճշմարտագույն մտքեր. ԱՊՐԵ՛Ս!!!



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ԱՐՄԵՆ Բ.
Feb 28, 2009 9:56