Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, February 20, 2009 13:10 - չքննարկված

ԱՆՀԱՏ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԱՆՀԱՏ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Առանձին անհատի ընկերային դիրքավորումը, – նրա վերաբերմունքը դեպի իր պետությունը, – ահա՜ թե ինչով է պայմանավորվում այդ վերջինի ճակատագիրը` պետության ճակատագիրը:
Հնարավոր են հետևյալ դիրքորոշումները.
-Նախ` անհատը սիրում է իր պետությունը, և այդ դեպքում գործում է անձնվիրաբար, զոհաբերվում ու տառապում  է նրա`  որով և նրա հզորացման ու  պաշտպանման համար:
-Նա խորթանում է իր պետությունից` դառնում անտարբեր դեպի նրա ճակատագիրը, որով վերջինը դառնում է տկար և դյուրակործան:
-Վերջապես նա`  անհատը, թշնամանում է իր պետությանը և աշխատում ի կորուստ նրա:
Պատմությամբ հաստատված են հետևյալ ճշմարտությունները.
-Մարդը չի կռվում այն բանի համար, որը իրենը չի համարում իրավական, թե բարոյական տեսակետով:
-Արիաբար մարտնչում է նա, ով տրամադիր է անձնվիրաբար գործելու այն հավաքականության համար, որին պատկանում է:
-Անարի է զոհաբերվելու անտրամադիր ամեն անհատ, անկախ իր ընկերային դիրքից, իր խառնվածքից ու հասակից:
Որով, – եզրակացնում են որոշ ուղղության պատկանող ընկերաբաններ, – անհատին պիտի դնել այնպիսի վիճակում, որ նա հավատարմանա իր պետությանը և իր ճակատագիրը չզատե նրա ճակատագրից:
Սիրո և նվիրումի մասին խոսք չի կարող լինել  այնտեղ, ուր տիրապետող է եսական շահը: Սեր դեպի հայրենի երկիրն ու ժողովուրդը ենթադրում է բացարձակ նվիրվածություն հայրենիքին: Բարձր էթիկականություն է հայրենասիրությունը: Գոյություն ունի սոցիալական մի հատիկ զգացում, որ եսական շահասիրություն չի վերցնում: Եվ դա հայրենասիրությունն է: Այդ նվիրական զգացումն է մայրը պատմության ողջ հերոսականի: Դրա շնորհիվ են ապրել, գերապրել թվապես տկար ժողովուրդները: Անձնական շահասիրության հետ կցորդվող հայրենասիրություն – ինչպիսի անարգանք ուղղված ամենանվեր հայրենասերների դեմ: Ինչի՞ վերագրել այդ գռեհիկ ըմբռնումը – մտքի տկարությա՞ն, թե՞ սրտի աղքատության:
Վա՛յ այն հայրենիքին, որի պաշտպանների հայրենասիրությունը իր հիմքում նյութապաշտիկ է, հաշվետես:

Նժդեհ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ