ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ neyronix. Wednesday, February 18, 2009 15:45 - 1 քննարկում
ՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Երկու տարի առաջ. Դեկտեմբերին 17-ին Բրյուսելի “Հայ-դատը” Համեվրոպական
բողոքի ցույց էր կազմակերպել Թուրքիայի Եվրոմիություն անդամակցության համար: Շատ ազգերի ներկայացուցիչներ (ֆրանսիացիներ, Իտալացիներ, Բելջեր, Ասորիներ, Քրդեր…) ելույթ ունեցան ու իրենց բողոքի ձանը բարձրացրեցին:
Հանրահավաքի վերջում մեզ’ ինձ ու “Հայ-դատի” ատենապետուհի Հիլդա Չոբոյանին մոտեցավ ելույթ ունեցողներից մի քուրդ երիտասարդ, շատ զարգացած
ու բանիմաց: Ինձ վրա այնպիսի տպավորություն թողեց, որ քաղաքականության մեջ թրծված անձնավորություն է. կիրթ: Նա ճամպրուկից հանեց թուղթ ու գրիչ, խորհրդավոր, մաքուր ֆրանսերենով դիմեց մեզ.
-Ուշադիր նայեք:
Վարժ գծեց թուրքիայի քարտեզը և սկսեց մասնատել, բաժան-բաժան անել.
– Սա Հայաստանի հողն է, սա Հունական, սա Քրդական, սա Ասորական:
-Էլ ինչ մնաց, – հարցական նայելով մեր զարմացած դեմքին դիմեց մեզ:
-Էլ ի՞նչ մնաց Թուրքիայից,- կրկնեց նա, ու ինքն էլ պատասխանեց իր հարցին,- մնաց
Անկարան իր նահանգներով: Ու գալու է էդ օրը, որ Թուրքիան կործանվելու է:
Հրաժեշտի պահին կռացավ՝ համբյուրեց իմ ու Հիլդայի ձեռքն ու ասաց.
-Ես լավ գիտեմ ձեր ազգի պատմությունը, մենք էլ ենք օգնել թուրքին, որ
բնաջնջի հայությանը, բայց մեր ազգը դա հանուն ազգային շահի’ Մեծ
Քրդաստան գաղափարի պատրանքի համար է արել ու մեծ մեղքի բեռ է կրել իր ուսերին ձեր ազգի առաջ: Ես ազգիս անունից նորողություն եմ խնդրում:
Խոստովանեմ. ես ինձ շոյված զգացի, ասես սրտիցս մի մե՜ծ քար ընկավ. Այդ քուրդ տղան էլ իր բաժին ներողությունը խնդրելով, երևի ինչ-որ չափով թեթևություն զգաց:
Նրա գնալուց հետո ապշած կանգնել էինք, ասես այս տղան հույսի լույս սփռեց մեր սրտում ու հեռացավ:
Կգա մի օր, որ թուրքն էլ ստիպված կլինի նույնն անել: Քաղաքական բոլոր զարգացումները տանում են դրան. Թուրքիայի քայքայման քարտեզն արդեն վաղուց է գծված ու միայն ժամանակի հարց է. ոչ Ամերիկան, ոչ Ռուսաստանը, ոչ էլ Եվրոպան, թույլ չեն տա Թուրքիային չափից ավել հզորացումը. ու որպես խարազան, դա Հայկական գործոնն է, որ Դամոկլան սրի պես հարկ եղած պահին պահում են նրա գլխավերևում:
Մեզ’ հայերիս միայն հարկավոր է վարել ճկուն, հավասարակշռված դիվանագիտություն: Աստված մեզ հետ:
Սոնա Արշունեցի-Բրյուսել
1 քննարկում
ashot