ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, February 17, 2009 23:36 - 1 քննարկում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 16, 2009թ

Հայտարարություն,

Այս հաղորդագրության նպատակն է Լույս Աշխարհ կայքն օգտագործող մասնակիցներին ծանոթացնել մեր գործունեության բուն նպատակներին, ինչպես նաեւ մեր առջեւ դրված իրական պայմաններին եւ խնդիրներին, ապագա ժամանակաշրջանում նախատեսված բարեփոխումներին եւ փոխգործունեությանը հասնելու ճանապարհին։

Նախքան վերոհիշյալ թեմաների լուսաբանումը, հարկ ենք համարում ներկայացնել Լույս Աշխարհ կայքի ղեկավարող մարմինը եւ նրա գործնական պայմանները։

Ղեկավարող կազմը` որը բաղկացած է կայքը ձեւավորող ճարտարագետներից, տեխնիկական եւ ռազմավարական խորհրդատուներից, իր աշխատանքն է կառավարում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որպես դրամական շահույթ չհետապնդող ծառայություն եւ համատեղ ջանքերով մարմին ի օգուտ հայ եւ համաշխարհային հանրության կրթման եւ տեղեկացվածության։ Ղեկավարող կազմի կարգախոսն է՝ անշահախնդրորեն բարելավել սեփական գիտելիքները եւ համօգտագործել այն ամենուրեք։

Լույս Աշխարհ կայքը, գերեթե երեք տարի է, ինչ իր ծառայությունն է տրամադրում հանրությանը։ Նրա հիմնական նպատակներն են՝ հայալեզու հանրությանը տրամադրել աշխարհաքաղաքական, մշակութային վերլուծություններ եւ գիտելիքներ։

Վերլուծական աշխատանքը կատարում է պրն. Ստեփան Քիրեմիդջյանը, գրեթե ամեն օր հրատարակելով հեռուստատեսային հաղորդումներ, որտեղ նա իր մասնագիտական փորձը ներդնելով հանրօգուտ գործին, ջանում է իրազեկ պահել հանրությանը եւ ի հայտ բերել «նոր կողմի» մեկնաբանությունը։

Հավելյալ նշանավոր աշխատությունները, որոնք տեղադրվում են Լույս Աշխարհ կայքի էլէկտրոնային գրադարանում, տեղադրվում են Լույս Աշխարհ կայքում, հիմնվելով ԱՄՆ Քաղաքացիական Օրենսդրության՝ Հեղինակային Աշխատության Արդարացի Օգտագործման կանոնակարգով (ԱՄՆ Քաղ. Օրենսդրության 17րդ գլխի 107 մաս), օգտագործողից առանց որեւէ դրամական շահույթ պահանջելու պայմանով։ Այդ աշխատությունների հեղինակային իրավունքը պատկանում է աշխատության համապատասխան տիրոջը։ Սույն աշխատությունները տեղադրվում են Լույս Աշխարհի կազմակերպիչների, խորհրդատուների եւ շնորհալի մասնակիցների առաջարկությամբ. չնայած այն, որ աշխատությունները տեղադրվում են համապատասխան օրինաչափության պայմաններում, հեղինակի իրավունքն է նամակագրային կապով գրել մեզ եւ ներկայացնել Լույս Աշխարհ կայքից իր աշխատության հեռացման հայցը։

Վերը նշված աշխատանքներն ապահով իրագործելու համար, Լույս Աշխարհ կայքի աշխատակիցները ունենալով սակավ աշխատամիջոցներ, շարունակում են գործել այնպես, որպեսզի անխափան մնա Լույս Աշխարհի եթերը։

Աշխատամիջոցների սակավությունը պայմանավորված է ներկա եւ արդեն անկախատեսելի պայմանների սահմանափակության, եւ ամեն օր աճող լսարանի երկկողմանի ազդեցության հետ. որքան մեծանում է լսարանը, այնքան նվազում են միջոցները, որից էլ բխում է միջոցների պահանջի կարեւորության հարցը, քանզի առավել կարեւոր է լսարանը։

Լույս Աշխարհ կայքի ձեռք բերած ինտերնետային ծառայության տրամադրած կարեւորագույն պայմանները հետեւյալն են.

1. մեզ տրամադրել ամենա արագ ինտերնետային ծառայությունը, որը գտնվում է Քալիֆորնիա նահանգում եւ ենթարկվում նահանգային եւ ֆեդերալ օրենսդիր մարմնին,
2. տալ մեծ ծավալով բեռնավորման պահոց, մոտ 100 գիգա–բայթ,
3. տալ 1 թերա-բայթ քանակով համացանցային փոխանցման իրավունք (Bandwidth), եւ
4. կենտրոնական մշակիչ հանգույցից (CPU) օգտագործելու համար տրամադրել 1000 միավորի իրավունք։

Մեր տնօրինության տակ ունեցած վերջին տվյալներով, այն է՝ օգտագործած պահոցի ծավալի, համացանցային փոխանցման ծավալի եւ կենտրոնական մշակիչ հանգույցի միավորների քանակի հետզհետե աճող սակավությունը կարող է վտանգել Լույս Աշխարհ կայքի եւ ինտերնետային ծառայության պայմանավորվածությունը եւ ժամանակավորապես խափանել Լույս Աշխարհի ակտիվ գործունեությունը։

Վերը նշված թվարկյալ կետերից առաջինը, որով պայմանավորված է Լույս Աշխարհ կայքի օրինական գործունեությունը, մենք Լույս Աշխարհի հասարակությանը՝ առաջադրված թեմաների քննարկումների մասնակիցներին, լսարանին եւ բոլոր նրանց, ովքեր գրեթե ամեն օր հաճախում եւ օգտագործում են Լույս Աշխարհ կայքը, ներկայացնում ենք մեր գործունեության առաջիկա բարեփոխումները եւ ակնկալում համապատասխան փոխգործունեություն։

Հետեւյալ, պատշաճ բարեփոխումները կարեւոր են բոլորի համար. նրանով է պայմանավորված Լույս Աշխարհ կայքի թեժ խնդիրներից մեկի լուծման հարցը։

Նկատելով կայքի լսարանին պրն. Ս. Քիրեմիդջյանի վերջին շրջաններում հաղորդած խորհուրդը՝ քննարկումների բաժինը չչարաշահելու, անտեղի քննարկումներ չկատարելու, անլրջությունն ու անկարգությունը վերջացնելու վերաբերյալ, Լույս Աշխարհ կայքի ղեկավարությունը որոշել է պատշաճ կերպով իրագործել հետեւյալ արձանագրությունները։

1. Բոլոր քննարկումները դնել վերանայման կարգավիճակի մեջ,
2. Առաջարկված թեմաներում քննարկումների բաժինը բաց թողնել միմիայն 3 օր,
3. Քննարկումների բաժնից հեռացնել բոլոր այն գրառումները, որոնք կապված չեն առաջարկված թեմային, եւ
4. քննարկումները, որոնք կապված չեն թեմայի հետ, վերանայումից հետո առաջարկել Լույս Աշխարհի գլխավոր վերլուծաբանին՝ պրն Ս. Քիրեմիդջյանին, հետազոտել առաջ բերված նյութը եւ տեղադրել այն կայքի համապատասխան բաժնում. դա հնարավոր է տեղադրել աշխատություններ, ազատ խոսք, անցուդարձ եւ այլ բաժիններում։
5. Անլուրջ, բիրտ եւ տհաճ քննարկումները կջնջվեն անմիջապես, իսկ գրառումը կատարողի ինտերնետային հասցեն կդրվի արգելափակման մեջ. երբ չարաշահող մասնակիցը փորձի նորից կրկնել իր նախորդ քայլերը, մենք ստիպված կլինենք պահանջել տվյալ անձի ինտերնետային ծառայությանը եւ խնդրել խոչնդոտների կասեցում։

Հետեւյալ բարեփոխումները պետք է իրականացնել առավել պատշաճ կերպով. նրա համար հարկավոր է օգտվել Լույս Աշխարհ հիմնադրամից։

6. Ավելացնել կայքի պահոցային չափը։
7. Ավելացնել կենտրոնական մշակիչ հանգույցից օգտվելու չափը։

Եվ վերջապես, Լույս Աշխարհի ղեկավարությունը հարկ է համարում դիմել Լույս Աշխարհ կայքի օգտագործողներին տալ իր խորհուրդը եւ փոխադարձ ակնկալիքների կոչը։

Մեր բոլորի հիշողության մեջ կնքված վերջին երկու տասնամյակների իրադարձությունները գնալով դառնում են անտանելի ու առհամարվում նոր սերունդների կողմից։ Մեր տնօրինության տակ ունեցած տվյալներով, Հայ երիտասարդությունը, թե՛ Հայստանում, եւ թե՛ Սփյուռքում, ձեռք է բերում անտարբերության հատկանիշ. կորցնում հիշողությունը ։ Մենք՝ Լույս Աշխարհը, առաջինը չենք այն մարդկային խմբերից, ովքեր ջանում են պարզել ճշմարտությունը։ Սակայն մենք չենք կարող դառնալ վերջինը: Մենք՝ Դուք, դեռ շա՜տ գործ ունենք կատարելու։ Հավատացեք, այն ինչ կա Լույս Աշխարհի կայքում, դա դեռ ամենը չէ. մենք դեռ նոր ենք սկսել քայլ առ քայլ գտնել ճշմարտության ուղին։ Հարկավոր է շարունակել այս գործը միասին։

Լույս Աշխարհի ղեկավարությունը, միանալով պրն. Ստեփան Քիրեմիդջյանի ուղերձին, դիմում է բոլորին օգտակար լինել Լույս Աշխարհին։ Դրամական օգնությունը միակը չէ, որը հարկավոր է Լույս Աշխարհի կայքի գոյատեւման եւ ընդլայնման համար։

Հարկավոր է ընդլայնել «նոր կողմ»–ի կարծիքը այնպես, ինչպես ուսուցիչ Ստեփանն է անում։ Ձեռք բերեք տեսախցիկ, միացրեք այն համակարգչին, ձայնագրեք Ձեր խոսքը եւ ուղարկեք այն մեզ. մեր միջոցով աշխարհին հայտնեք Ձեր խոսքը՝ «նոր կողմ»–ի խոսքը։

Հարգանքներով,

Լույս Աշխարհ կայքի ղեկավարություն



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Լիանա Մարտիրոսյան / 32 տ./ Սեուլից
Feb 18, 2009 1:01