ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, February 7, 2009 22:56 - 1 քննարկում

Մարտ Հայերեն

Մարտ Հայերեն

Խփե՛ք թմբուկ լե՛ռը զնգա,

Թո՛ղ մեկիս դեմ հազա՛րը գա.

Ամպից իջած անվախ բազեն

Մարտնչում է մի՛շտ Հայերեն:

Քա՛ջ Վարդանանց սուրը փայլուն

Ավանդել է ազատություն,

Հայոց հողին լու՛յս եղիցի,

Առա՛ջ, առա՛ջ քա՛ջ լեռնեցի:

Խփե՛ք թմբուկ լե՛ռը զնգա,

Թո՛ղ մեկիս դեմ հազա՛րը գա

Ամպից իջած անվախ բազեն

Մարտնչում է մի՛շտ Հայերեն:

Սիրտս վահան սուրբ Մաշտոցին,

Զիմաստության առաքելին,

Սուրս հու՛ր է կայծակների,

Առա՛ջ, առա՛ջ քա՛ջ լեռնեցի:

Խփե՛ք թմբուկ լե՛ռը զնգա,

Թո՛ղ մեկիս դեմ հազա՛րը գա

Ամպից իջած անվախ բազեն

Մարտնչում է մի՛շտ Հայերեն:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Hrayr
Feb 8, 2009 8:37