ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, February 6, 2009 0:27 - 1 քննարկում

ՊՈՌՆԿՈՒԹՅԱՆ ԿՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

1946 թվականին Աթաթուրքի կուսակցությունը պառակտվեց, և դրանից անջատվեց լիբերալ տրամադրված քաղաքական գործիչների մի խումբ: Հիմնելով Թուրքիայի Դեմոկրատական կուսակցությունը՝ նույն տարում նրանք մտան խորհրդարան, իսկ 1950 թվականի ընտրությունների արդյունքներով ինքնուրույնաբար կառավարություն ձևավորեցին: Կառավարեցին մինչև 1960 թվականը՝ մինչև թուրքական առաջին հեղաշրջումը, ինչի հետևանքով երկրի ղեկավարությունն անցավ զինվորականներին, իսկ վարչակարգը ողջ կազմով (15 մարդ) դատապարտվեց մահապատժի. երեքը գնդակահարվեցին (վարչապետ Ադնան Մենդերեսը, ֆինանսների և արտաքին գործերի նախարարները), մնացածներն ավելի ուշ ներում ստացան: Հարկ է մի քանի խոսքով անդրադառնալ թուրք բարեփոխիչների էությանը. նրանք իբր լիբերալներ էին և ամերիկանիզմը կյանքի իմաստ հռչակեցին, որի անվան տակ աննախադեպ գանձագողություն և երկրի բնակչության կողոպուտ իրականացրին: Մենդերեսի ճիշտ նմանությամբ Ռուսաստանում Գայդարն էր, Հայաստանում՝ Բագրատյանը: Ինչպես տեսնում ենք, թուրքերը բավարար նամուս ու արժանապատվություն ունեցան գանձագողերին բռնելու համար՝ ի տարբերություն հայերի, ռուսների և հետխորհրդային այլ ժողովուրդների: Սակայն խոսքը թուրքերի ազգային արժանապատվության մասին չէ, այլ Արևելքի արդարադատության միջոցով քաղաքականություն իրականացնելու պետական սկզբունքի:

Բանն այն է, որ թուրք լիբերալ գանձագողերին մահապատժի էին դատապարտում միանգամայն անհեթեթ մեղադրանքով: Երկիրը թալանող և ճգնաժամի հասցնող մարդկանց մեղադրում էին մանրուքների համար: Օրինակ, վարչապետ Մենդերեսի մեղադրական կետերում նշվում էին այնպիսիք, ասենք՝ հեռուստահաղորդավարուհու հետ սիրային կապը, պաշտոնական իրավասությունների այլ անհեթեթ չարաշահումներ, չափից դուրս «հարստությունը», որը (միլիարդների հասնող ողջ կարողությունից) արտահայտված էր երկու ավտոմեքենայով և դրանց անվադողերով և այլն: Հիշում եմ Միխայիլ Խոդորովսկու գործը, որին իրականում ձերբակալել էին ստվերային քաղաքական գործունեության (չէ՞ որ պատգամավորներին կաշառելն ու նրանց ստվերային վերահսկումը պետական հանցագործություն է) և պետությունը կողոպտելու համար, բայց դատեցին մանր խաբեբայության համար՝ ինչ-որ խղճուկ, ծայրագավառային «Ապատիտի» հետ կապված: Իսկ Վլադիմիր Գուսինսկին Պուտինի կառավարության կողմից պատասխանատվության կանչվեց մանրուքի պատճառով. իբր ինչ-որ տեսաֆոնդում գողության համար, մինչդեռ միայն սեփականաշնորհման գործարքների մասնակցության համար Գուսինսկուն կարելի էր 20 տարվա ազատազրկման դատապարտել՝ ունեցվածքի (գողացած) բռնագրավմամբ:

Հայաստանում նախագահական վերջին ընտրությունների արդյունքներով փոխվել է քաղաքական կոնյունկտուրան: Պետության շահը պահանջում էր հասարակությանն ազատել երկրի գործադիր իշխանության կազմում և խորհրդարանում առկա ռազմաքաղաքացիական որոշ օլիգարխներից: Բնականաբար, Քոչարյանը ստիպված սկսեց այդ գործընթացը, իսկ Սարգսյանը շարունակեց, բայց տեղապտույտ տվեց: Ուստի այսօր ականատես ենք բավական կոմիկական իրավիճակի. պետական հեղաշրջումն ապաշնորհ տանուլ տված մարդկանց, որոնց խղճի վրա ծանրացած են Հայաստանի հարյուրավոր քաղաքացիների դիակներն ու խեղված ճակատագրերը, ինչպեսև` հանրային սեփականությունից գողացած միլիարդավոր դոլարները, այսօր դատում են այնպիսի մանրուքների համար, որոնցից նույնիսկ դատավորների ծիծաղն է գալիս, իսկ Եվրախորհրդին ոչինչ չի մնում, քան նրանց «քաղբանտարկյալ» ճանաչելը և Հայաստանին ձայնի իրավունքից զրկելը՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով:

Պատասխան պահանջող հարցը հնչում է հետևյալ կերպ. ինչո՞ւ քաղաքացիներ Ջհանգիրյանին, Սաղաթելյանին, Հակոբյանին (Լեդի), Միքայելյանին, Մալխասյանին և այլոց պատասխանատվության չեն կանչում բոլոր մեղքերի համար: Ինչո՞ւ են ներվում նրանց իսկական հանցագործությունները, մանավանդ որ այսօր նախագահ Սարգսյանի համար ծայրահեղ կարևոր է այդ ջենթլմեններին գոնե երկու-երեք տարով փակելը: Ո՞րն է անձնական թշնամիների (որոնք նաև ազգի ու պետության թշնամիներն են) հանդեպ նման վերաբերմունքի պատճառը: Եթե պատճառ կա, ապա այն բացարձակապես իռացիոնալ է (այդ մասին ստորև), բայց այժմ արտահայտվենք այլ հարցի շուրջ:

Կարծում եմ` դա սխալ միջոց է, քանի որ, երկու տարով պատժելով, թշնամուն սանձել հնարավոր չէ. թշնամուն պետք է ոչնչացնել, քանի որ մեղմ պատժով նրան ձեռնասուն դարձնելը պարզապես հնարավոր չէ: Այդ առնչությամբ հիշում եմ մի հետաքրքրական դրվագ Լևոն-Վազգեն-Վանոյի վարչակարգի նախկին գլխավոր բանտապահ և գլխավոր դահիճ Մուշեղ Սաղաթելյանի՝ ժամանակակից Սանսոնի կարիերայից, որը ցույց է տալիս, թե ինչու երկրորդ անգամ դեմ գնաց Քոչարյան-Սարգսյանին:

Ինչպես գիտենք` մոտ ութ տարի առաջ գեղցի այդ հրաշքին ձերբակալեցին, բայց արևելյան ավանդույթի համաձայն մեղադրեցին մանր մեղքերի, ասենք՝ կեղծ դիպլոմի և այլ մանր օրինախախտումների մեջ: Զրկեցին զինվորական կոչումից: Սակայն երկու տարի անց իշխանությունը գթասրտություն հանդես բերեց. թույլ չտվեց «սպարապետ» Վազգենի նախկին զինակցին նստել ողջ ժամկետը և ազատ արձակեց: Ինքնին հասկանալի է, որ Սաղաթելյանի՝ գողությամբ, կաշառակերությամբ և ապօրինի կոմերցիայով կուտակած հսկայական կարողությունը մնաց անձեռնմխելի (գուցե ինչ-որ բան խլեցին, սակայն ոչ գլխավորը): Այդ ողորմությունից հետո Սաղաթելյանը շրջեց աշխարհով մեկ և դարձյալ միացավ հանգուցյալ սպարապետի թիմին, իսկ անցյալ տարվա փետրվարին դարձավ Տեր-Պետրոսյանի «ժողովրդի» անդամ: Անկասկած, այլ կերպ չէր կարող վարվել, քանի որ նրան այդ քայլին մղեց Քոչարյանի իրավապահ մեքենան:

Բանն այն է, որ այսօր դժվար որևէ մեկը հիշի Սաղաթելյանի առաջին ձերբակալության պատճառները: Հիշեցնենք: Ուրեմն այդ վիժվածքը հոկտեմբերի 27-ի հետաքննության շրջանում փորձել էր առևանգել Հունանյանի խմբի անդամ Էդուարդ Գրիգորյանի մանկահասակ որդուն: Եվ դա արել էր մեկ նպատակով՝ հետաքննության ենթակա Գրիգորյանից ցուցմունք կորզելու` թե խորհրդարանում գնդակահարության կազմակերպիչները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են եղել: Բնականաբար, այդ զանցանքը քրեական գործ չմտավ. դժբախտ ժողովրդին իր միակ սպարապետից զրկած մարդկանց զոհ ներկայացնելը թվում էր վատ պահվածքի նշան, չնայած որ, կհանգեցներ բոլոր դավադիրների մերկացմանը (իսկ խոշտանգումներով մեղադրյալներից պետության առաջին դեմքերի դեմ ցուցմունք կորզելը իսկական դավադրություն և պետական ծանրագույն հանցագործություն է) և դրական փոփոխություններ կկատարեր հանրային գիտակցության մեջ: Եվ այսօր Գագիկ Ջհանգիրյանը բազմանշանակ ժպիտով չէր ասի. «Այնքան շատ բան գիտեմ…»: Իհարկե, այդ բացիլը շատ բան գիտի: Նա շանտաժի է ենթարկում իշխանությանը, քանի որ այն թույլ է. ասում է, որ կարող եմ ձեզ մեղադրել ցանկացած անհեթեթության համար, մինչև անգամ` Քենեդու սպանության, քանի որ չեք համարձակվում ինձ նստեցնել այն մեղքերի համար, որ գործել եմ:

Այսպիսով, հասարակությունն առավել վնասակար տարրերից ազատելով` պետական իշխանությունն այսօր ի վիճակի չէ պահպանել իր նվաճումը: Նրանց Եվրախորհրդում չեն անվանել քաղբանտարկյալ. խղճի կալանավորների լուսապսակով նրանց օժտել է հայոց պետությունը:

Ի՞նչ զարգացում կունենան իրադարձությունները: Ըստ իս, «քաղբանտարկյալներին» մեղադրական դատավճիռ կներկայացնեն և արագ կազատեն` ձեռնասուն դարձնելու հույսով: Ավելին՝ կշոյեն և կփորձեն նրանց ներշնչել, որ իշխանությունը բարի է, հիշում է անցյալը, չի մոռանում աղուհացը և այլն: Կգա հաջորդ ընտրությունների հերթը, և սերիալը կվերսկսվի: Դարձյալ կխոսեն հոկտեմբերի 27-ի չբացահայտված գործի մասին, անպատճառ կասեն, որ հանցավոր վարչակարգը կրկին կեղծել է ընտրությունների արդյունքը, հրապարակները կլցնեն տասնյակ հազարավոր գլուխ անասուններով: Արևմտյան հանրությունը, բնականաբար, կհամակրի նրանց: Եվրոպայում և ԱՄՆ-ում դժգոհ կմնան ընտրություններից, իսկ նոր մարոդյորներին, ըստ ավանդության, կկոչեն քաղբանտարկյալներ: Եվ այդպես անվերջ, ավելի ստույգ՝ մինչև Հայաստանի Հանրապետությունը դադարի գոյությունը:

Անկասկած, Հայաստանը ներկա վիճակով երկարատև պետական կազմավորում չէ: Հարատևման համար պետությանն անհրաժեշտ է իշխանություն, իսկ իշխանությունը պետք է լինի պետական` ո՜չ օլիգարխիական, ո՜չ էլ` կլանային: Իրավունքը պետք է լինի պոզիտիվ և գործի միօրինակ ու միատեսակ՝ օրական 24 ժամ, առանց ավանդույթների ու սովորույթների ճնշման: Իրավունքի կիրառման բոլոր արգելքները պետք է վերացվեն, եթե անգամ դրա համար հարկ լինի պաշտպանել Նաիրի Հունանյանի ընտանիքի անդամին: Պետությունը բոլոր դեպքերում պարտավոր է ղեկավարվել օրենքի տառով, քանի որ միայն դա է նրա անվտանգության երաշխիքը:

Այսօր դեռևս ուշ չէ զբաղվել տերպետրոսյանական բանդայի անդամների դեմ իրավունքի կիրառմամբ: Մարդկանց պետք է դատել ոչ միայն նրա համար, որ հասարակությանն ու պետությանն անհրաժեշտ է ժամանակավորապես ազատվել նրանցից, այլ այն բանի համար, ինչ իսկապես գործել են: Սերժ Սարգսյանը երկրի ամենատեղեկացված մարդն է (հաշվի առնելով նրա աշխատանքը ՆԳՆ-ում և ԱԱԾ-ում) և նա բոլորից լավ գիտի Ջհանգիրյանի, Սաղաթելյանի ու Տեր-Պետրոսյանի «ժողովրդի» մյուս անդամների իսկական արժեքը: Նա կարող է մեծ գործընթաց սկսել, որի հետևանքները սարսափահար կանեն բոլորին: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն ու մյուս «լիբերալ-դեմոկրատները» չարաչար կզղջան, քանի որ այդուհետ ոչ ոք չի ցանկանա զբաղվել «դեմոկրատական» քաղաքական գործունեությամբ:

Տեսնենք, կբավարարի պետության ղեկավարի քաղաքական կամքը՝ հասարակությունն ու պետությունն առողջացնելու նպատակով լայնածավալ վարակազերծիչ գործողության համար: Հուսանք, կբավարարի, քանի որ դա պահանջում է ոչ միայն համընդհանուրի, այլև` իր անձնական շահը: Էլ չենք խոսում ողջամտության մասին:

Հ. Գ. Մինչդեռ` «յոթի գործ» կոչվող ֆարսը հաջողությամբ շարունակվում է: Սուտենյորներն ու հարբեցողները, իդիոտներն ու խուլիգանները ձաղրում են պետությանը՝ թույլ չտալով անգամ դատական նիստի կայացումը: Դատավորն անզոր է, ինչպես և` պետությունը: Ամսի 16-ին նա դարձյալ կհետաձգի նիստը: Իսկ 27-ին լսումներ կանցկացվեն մեկ ուրիշ ատյանում, որտեղ ամբաստանյալի աթոռին կնստի Հայաստանի Հանրապետությունը: Մի խոսքով, խաղի կանոնները թելադրում են «քաղբանտարկյալները», պետությունն էլ ստիպված ընդունում է: Իսկ այդ հանգամանքը տխրեցնում է…



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ռոբերտ
Feb 6, 2009 16:16