ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, February 4, 2009 13:31 - 2 քննարկում

ՖՅՈՒՐԵՐ ԼՏՊ-Ի ՄՅՈՒՍ ԴԱՀԻՃՆԵՐԸ

ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ՄԵՌՅԱԼ ՏՆԻՑ

Հոկտեմբերի 27-ին ոչ մի կրակոց չարձակած, բայց ութ մարդու դիտավորյալ սպանության և մի քանիսին էլ դիտավորյալ հրազենային վնասվածքներ հասցնելու համար ցմահ ազատազրկման դատապարտված՝
բնակչությանն անասնացնելու գործընթացը, ինչի շնորհիվ 350 հազար մարդ հավաքվեց ֆյուրեր Տեր-Պետրոսյանի շուրջը, բազում հարցեր է ծնում, որոնցից շատերը պատասխան չեն գտնում: Սակայն այդ կործանարար գործընթացը հաղթահարելու միջոց կա: Բանն այն է, որ եթե պետությունը ժամանակին և օպերատիվ հանրությանը ներկայացներ Տեր-Պետրոսյանի կողմնակիցների իրական դեմքերը, ապա նրան ձայն տվողները առնվազն 10 անգամ պակաս կլինեին: Այսինքն, նրա կողքին կմնային բացառապես «Լևոնի վկաներ» աղանդի անդամները, ասել է թե՝ անհույս հիվանդ մարդիկ, իսկ մնացածները, անկասկած, կգնային այլ ճանապարհով: Սակայն պետությունը չկարողացավ հասնել դրան` մահացու վտանգի ենթարկելով թե՜ իրեն, թե՜ ժողովրդին:
ասկանում ենք, որ օրաթերթում սիստեմատիկաբար նույն անձանց մասին խոսելը վատ պահվածքի նշան է: Սակայն դա անհրաժեշտ է դառնում, երբ խոսքը վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանի նման ճիվաղներին և ֆյուրեր Տեր-Պետրոսյանի մյուս դահիճներին: Կարծում ենք` նրանց մասին խոսելը և նրանց՝ «խղճի ու պատվի բանտարկյալների» շղարշով քողարկված, մարդատյաց նենգ էությունը ամեն օր և ամեն ժամ մերկացնելը անհրաժեշտություն է: Գուցե դա ինչ-որ կերպ նպաստի ազգի և պետության համար ծայրահեղ վտանգավոր, բնակչությանն անասնացնելու գործընթացի կանխմանը:Գագիկ Ջհանգիրյանն այս մեղսավոր աշխարհում երբևէ թթվածին սպառած ամենաանբարո, ամենանողկալի էակն է: Նման դրամատիկ բնութագիրը ժամանակի հետ կհամալրենք որևէ կասկածի չենթարկվող մանրամասն հավաստիացումներով: Ջհանգիրյանը պետական հանցագործ է, ու եթե պետությունը նրան չնստեցնի մինչև կյանքի վերջը, երկրի նորմալ քաղաքացիների համար դա Հայաստանը լքելու ազդակ կհանդիսանա: Ջհանգիրյանը կործանել է մարդկային հարյուրավոր ճակատագրեր և նստեցրել անմեղ մարդկանց՝ փրկելով իր մերձավորներին՝ մարդասպան-ազգականներին և շատ ուրիշների: Հոկտեմբերի 27-ից հետո Ջհանգիրյանը դավադրություն էր ծրագրում երկրի առաջին դեմքերի դեմ՝ գեստապոյական ահավոր խոշտանգումների միջոցով մեղադրյալներից ցուցմունք կորզելով խորհրդարանի գնդակահարությանը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մասնակցության վերաբերյալ: Իսկ Ջհանգիրյանին մաքուր օդ շնչելուց վերջնականապես զրկելու համար անհրաժեշտ է մի մանրուք՝ վերանայել ցմահ բանտարկության դատապարտված զինծառայողների 10-15 քրեական գործ, որից հետո կարելի է հանգիստ խղճով այդ տղաներին տուն ուղարկել, իսկ նրանց խուցը ցմահ գործածության տրամադրել Ջհանգիրյանին և մարդատյացության ու զազրելիության առումով նրա ցեղակիցներին: Այսօր ֆյուրեր Տեր-Պետրոսյանի մերձավոր զինակցի մասին կարծիք է արտահայտում ցմահ բանտարկության դատապարտվածը, որն իր մաշկի վրա է զգացել ժամանակին պրն Ջհանգիրյանի տնօրինության տակ եղած, «գեստապոյական» խցերի ողջ հրապույրն ու հնարամտությունը:Ընդհանուր առմամբ հեղափոխությունը՝ որպես երևույթ, դրական է: Առանց դրա հասարակությունը լճանում է, չեն ծնվում հանճարեղ գործեր: Որովհետև հանճարեղ գործերը նույնպես հեղափոխության արդյունք են: Մտքի հեղափոխության: Այսօրվա լավագույն հասարակությունները հեղափոխության ծնունդ են:Բայցևայնպես մարդիկ չեն ուզում ապրել հեղափոխական ժամանակաշրջանում, որովհետև այն ուղեկցվում է նաև բացասական երևույթներով: Իսկ եթե հեղափոխություն իրականացնողները, մեղմ ասած, պարկեշտ մարդիկ չեն, ապա այդ բացասական երևույթները կարող են ստվերել այն ամեն դրականը, որ ստացվում է հեղափոխության արդյունքում:
Հայաստանում հեղափոխություն իրականացնել պետք չէր, պետք էր միայն գլխավորել: Որովհետև այդ հեղափոխությունը պայմանավորված էր աշխարհաքաղաքական փոփոխություններով (Մեծ խաղի շրջանակներում): Այլ կերպ ասած` մեզանից անկախ հանգամանքներով: Մեզանում այն գլխավորեցին ոչ ամենալավ մարդիկ և ոչ ամենաազնիվ նպատակներով: Դրա պատճառով էլ հասարակությունը դեգրադացվեց, բարոյական նշաձողը իջավ չի կարելիից ներքև, ունեցանք նյութական կորուստներ: Այս պայմաններում գլուխ բարձրացրեց տականքը, սկսեցին թռչել սողունները: Այդ թռչուններից մեկը՝ նախկին զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ, այժմ ամբաստանյալ Գագիկ Ջհանգիրյանն է: Ո՞վ էր Գագիկ Ջհանգիրյանը մինչև հեղափոխությունը: Միջակ ընդունակություններով, միջակին ձգտող ինտելեկտով, իր կարիերայի գագաթնակետին հասած ու մի քիչ էլ անցած դասախոս: Այսպիսիներ էլի կային մեր բուհական համակարգում, բայց սա մնացածից տարբերվում էր բորենու հոտառությամբ և ամենազոր ավատներից մեկի համագյուղացին լինելու հանգամանքով: Իր իշխանության առաջին 3-4 տարիների ընթացքում ՀՀՇ-ն այնպիսի ավերածություններ գործեց երկրում, որ ինքնավերարտադրումը արդար ընտրությունների միջոցով անհնար էր: Պետք էր կեղծել ընտրությունների արդյունքները: Ընդ որում, առավելագույն լկտիությունը պետք է ցույց տար կեղծարարների ինքնավստահությունը: Եվ ահա այստեղ էր, որ փայլեց մեր հերոսի աստղը: Նմանը չունեցող լկտիությամբ այս անարժանները «հաղթանակ» տարան սեփական ժողովրդի նկատմամբ՝ քաղաքական պլատֆորմ ունենալով երկրով մեկ սփռված անօրինական զինված բանդաները, որոնք չգիտես ինչու երկրապահի անվան տակ էին հանդես գալիս: Հայաստանի անկախացմամբ հայ ժողովուրդը ստացավ բացառիկ պատմական շանս՝ կառուցելու իրավական, սոցիալական ու արդար հայրենիք: Այդ շանսը կորցրեց իշխանությունը զավթած թշնամական գործակալների և նրանց հավատարիմ սողունների ջանքերով: Այս գործում մեր թռչունը կատարեց ոչ ամենավերջին դերը:
Սակայն սրանով ՀՀՇ-ի պրոբլեմները չվերջացան:
Բանակում տիրող բարոյահոգեբանական տխուր վիճակին, ինչի հետևանքով տեղի էին ունենում զինվորների սպանություններով ուղեկցվող հանցագործություններ, պետք էին բացատրություններ: Ընդ որում, այդ բացատրությունները պետք է ցույց տային հրամանատարների անարատությունը, ազնվությունն ու անձնվիրությունը բանակաշինության սուրբ գործին և շարքայինների անդաստիարակությունը: Մի խոսքով, պետք էր դարձյալ կեղծել: Էլ ո՞վ կարող էր դա անել ավելի լավ, քան մեր թռչունը: Եվ որպես նախկինում գործած սխրանքների պարգևատրություն` Գ. Ջհանգիրյանը ստանում է զինդատախազի պաշտոնը: Բանակում հաստատվել էր «չաստ նայողների» ինստիտուտը, որը ծառայում էր որոշ հրամանատարների անձնական շահերին: Սա ինֆորմացիայի և ֆինանսական հոսքերի ուղղորդման փորձված եղանակ է, որը հաջողությամբ աշխատում է ազատազրկման վայրերում: Ինչպիսին իրենք իրենց հիմնադիր համարողներն էին, այնպիսին էլ բանակն էր:
Եվ սկսվեց արտառոց մեղադրանքների ու դատական ֆարսերի շղթան: Մահապատժի դատապարտվեցին անմեղ զինվորներ, որոնք լավագույն դեպքում կարող էին հանդես գալ որպես վկաներ: Բայց մեր թռչունն էլ հենց նրա համար է, որ վերացնի համատարած կողոպուտին սպառնացող վտանգները՝ այդ թվում նաև անցանկալի վկաներին: Եվ եթե չլիներ Եվրոպայի ճնշումը, հավատացեք, որ այս մարդկանց վաղուց գնդակահարած կլինեին: Այսօր էլ բանակում խնդիրներ կան, բայց նույնիսկ համեմատության փորձն անպարկեշտ է: Եղան նաև ցմահ ազատազրկման դատապարտված ու «մոռացության» հարկ տեղափոխված զինվորներ, որոնք այնուհետև արդարացվեցին և հետ կանչվեցին հանդերձյալ կյանքից: Բայց սա ոչ թե արդարադատության համակարգի արդարամտության րոպեական պոռթկում էր, այլ արդարացվածների հետ կապ չունեցող քաղաքական դաս: Որոշել էին մեր թռչնի կտուցին թրխկացնել… վանդակի չափերը ցույց տալու նպատակով: Առիթն էլ շատ հարմար էր՝ նորից անմեղ մարդկանց էին դանդաղ մահվան դատապարտել: Իհարկե, պատժված բազմաթիվ զինվորների մեջ կան նաև հանցանք կատարածներ: Բայց այդ գործերի, նույնիսկ մակերեսային, ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այդպիսի բան հնարավոր է տեղի ունենար միայն հանցավոր միջավայրում: Այնպես որ, պետք չէ ասածիս մեջ բացառություններ որոնել:Ավելորդ չէ ասել, որ սույն թռչնակին թույլատրված էր հարստանալ բոլոր հնարավոր և անհնար միջոցներով: Ինչն էլ նա շատ արագ արեց և այսօր Հայաստանի ամենահարուստ մարդկանցից է: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ նրա հափշտակած ամեն մի լուման թաթախված է արյան ու անեծքի մեջ: Այս իդիլիային սպառնացող հաջորդ վտանգը Հոկտեմբերի 27-ն էր: Չնայած դեպքի, առնվազն ինձ համար, անցանկալի ողբերգականությանը, հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ այլևս չկային այն մարդիկ, որոնք ՀՀՇ-ի նախկինում կատարած հանցագործությունների պարտակման երաշխավորներն էին: Զարմանալի չէ, որ այս գործի նախաքննությունը վարելու պատվավոր իրավունքը տրվեց Ջհանգիրյանին: Այնքա՛ն կեղծելու և թաքցնելու բան կար… Սկսվեցին կտտանքներ, շանտաժներ, անկապ մարդկանց ձերբակալություններ, հաշվեհարդարներ, բանտում սպանություններ, ինքնասպանության հասցնել, հեքիաթներ, լեգենդներ, սենսացիոն բացահայտումների խոստումներ… և այլն: Մի խոսքով, ամեն ինչ` իշխանությունը նորից զավթելու, և ոչինչ՝ իրականությունը հասարակության սեփականությունը դարձնելու համար: Նախաքննությունը վերածվեց դավադրության: Խաբված մնացին նաև շատ տուժողների հարազատներ:Թե ի՞նչ ստացվեց արդյունքում, և ինչո՞ւ, ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքականություն «վերադարձավ» 2008-ին և ոչ, ասենք, 2003-ին, է՞լ ինչ սողուններ կան, որ մինչև հիմա ճախրում են և ինչո՞ւ, ի՞նչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին և ինչո՞ւ… Այս և շատ այլ ինչուներ արժանի են առանձին անդրադարձների: Իսկ այսքանով առայժմ վերջացնում եմ մեր թռչնակի պատմությունը՝ սպասելով նոր զարգացումների:
P.S. Այսօր Ջհանգիրյանը կալանավորված է: Թվում է, թե եկել է հատուցման պահը, կառուցում ենք արդար հասարակություն՝ ինչպես խոստացվել էր: Բայց՝ դատելով առաջադրված մեղադրանքի ծավալից, կարծես ուզում են նրան ուղղակի պատվով թոշակի ուղարկել: Քրեական գործ հարուցել Ջհանգիրյանի նկատմամբ և քննության չառնել նրա գործունեությունը` սկսած առնվազն 1995թ-ից, նշանակում է ինքնախաբեությամբ զբաղվել: Կամ ավելի ճիշտ է ասել՝ ինքնապաշտպանությամբ: Որովհետև ո՜չ իշխանություններին, ո՜չ առավել ևս ընդդիմությանն ու դատախազությանը ձեռնտու չէ անցյալը փորփրել: Ի՞նչ իմանաս` ինչեր դուրս կգան: Սա լավ գիտի նաև Ջհանգիրյանը: Դրա համար էլ դատարանում մատ է թափ տալիս, հեղափոխական կոչեր է հնչեցնում: Վստահ է, որ վերջը բազար է լինելու և մի ինչ-որ կետի վրա բարիշելու են: Ինչպես որ բազմիցս եղել է… Վանո Սիրադեղյան, Մուշեղ Սաղաթելյան և այլն: Ի դեպ, շատ-շատերի համար այդպես էլ անհայտ մնաց, թե Մուշեղ Սաղաթելյանին հատկապես ինչի՞ համար բռնեցին և հատկապես ինչի՞ համար դատեցին և այդ ո՞ր արժանիքների համար այդքան շուտ ազատ արձակեցին…

AZAT



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Թամար-Գ. Ն.Յ.
Feb 5, 2009 19:05