ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, January 24, 2009 9:19 - չքննարկված

Ցեղասպանություն իրագործած հրեան ու թուրքը գզվռտվում են

ՈՒ՞մ կողմից է հայ ցուլը (video)

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԻՆ

  • Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազայի վրա Իսրայելի հարձակումը դատապարտելիս վերջինին մեղադրել էր «մարդկության դեմ հանցագործություն կատարելու» մեջ: Արձագանքելով մեղադրանքին, Իսրայելի փոխարտգործնախարար Մաջալի Վհբին սպառնացել էր նրան. «Ինչ է, մենք էլ որպես «ցեղասպանությո՞ւն» բնութագրենք Թուրքիայում հայերի հետ կատարվածը»: Այդ ընթացքում անգլիական «Ֆայնենշլ թայմսը» զգուշացրել էր, որ Էրդողանի հայտարարությունների պատճառով Թուրքիան կզրկվի ԱՄՆ-ի հրեական լոբբիների աջակցությունից, վերջիններս կանխելու փոխարեն աչք կփակեն Հայոց ցեղասպանության բանաձեւերի վրա, այսպիսով Անկարան կկանգնի փաստի առջեւ:

    «Ազգը» հունվարի 21-ի համարում անդրադարձել էր վարչապետ Էրդողանի «հակաիսրայելական» հայտարարություններին: Թուրքական «Միլիեթ» թերթն էլ հունվարի 23-ին անդրադառնում է ԱՄՆ-ի ամենաազդեցիկ հրեական 5 կազմակերպությունների վրդովմունքին, Էրդողանին նրանց հղած բաց նամակին եւ Թուրքիայում ծավալվող «հակահրեականի» բնույթ ստացած «հակաիսրայելական» դրսեւորումներին:

    Նամակը ստորագրել են Ամերիկայի հրեական կոմիտեի` AJC-ի համակարգող Իսաակսոնը, «Բնայ բրիտի» ղեկավար Մարիաշինը, Հակավարկաբեկման լիգայի` ADL-ի հրաժարյալ նախագահ Ֆոքսմանը, Ամերիկայի հրեական գլխավոր կազմակերպություններ համագումարի` CPMAJO-ի գործադիր խորհրդի նախագահ Հոնլեյնը, Ազգային անվտանգության գործերի հրեական ինստիտուտի` JINSA-ի ղեկավար Նյումանը: Ահա թե ինչ է գրած նամակում.

    «Հարգարժան վարչապետ Էրդողան, Ձեզ գրում ենք վերջին օրերին Թուրքիայում հետզհետե ծավալվող հակահրեական ելույթների պատճառած խոր մտահոգությունից: Իսրայելի հյուպատոսարանի առջեւ հրեաների նկատմամբ ատելության հեղեղ է: Ստամբուլում ամենուրեք հնչում են հակահրեական կարգախոսներ: Համալսարանից ոչ հեռու գտնվող խանութի ցուցափեղկին կպցված է «Տերը հրեա է, առեւտուր չանել» մակագրությամբ պաստառ: Իզմիրի միակ սինագոգը հարձակման ենթարկվելու պատճառով փակվելու շեմին է:

    Չենք ընդունում Գազայի հարցում Ձեր կառավարության որդեգրած քաղաքականությունն ու այն կոշտ հայտարարությունները, որոնք վերջին շրջանում Դուք եք արել: Հավատացած ենք, որ բախումների պատասխանատուն «Համասն» է, իսկ Իսրայելը պարտադրված օգտվել է ինքնապաշտպանության իրավունքից: Ինչ էլ որ լինի, տարաձայնությունները չեն կարող լինել «հակասեմականության» դրսեւորումների արդարացումը Թուրքիայում կամ մեկ այլ երկրում: Ակնհայտ է երկրում ծավալվող «հակասեմականության» առնչությունը պաշտոնական շրջանակների մթնոլորտը շիկացնող արտահայտությունների հետ: Գիտակցում ենք տարածաշրջանում Թուրքիայի դերի կարեւորությունը: Կարեւոր նշանակություն ենք տալիս Թուրքիայի հետ խոր արմատներ ունեցող բարեկամությանը եւ Ձեր կառավարության հետ մեր հարաբերություններին: Ելնելով «հակասեմականությունը» մարդկության դեմ հանցագործություն համարելու Ձեր նախկին դիրքորոշումից, խոր մտահոգություն ենք հայտնում եւ ի գիտություն Ձեզ ենք ներկայացնում այս տհաճ զարգացումները»:

  • Հ. ՉԱՔՐՅԱՆ


Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ