ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ neyronix. Tuesday, January 20, 2009 0:41 - 2 քննարկում
ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԲԱՑՈՒՄ Է ԱՉՔԵՐԸ
ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԲԱՑՈՒՄ Է ԱՉՔԵՐԸ
Ըստ ԱՄՆ-ում բնակվող Տեր-Պետրոսյանի «շարժման» նախկին ակտիվիստ ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆԻ. «Հայաստանի արմատական ընդդիմության ֆինանսավորումը ԱՄՆ-ի կողմից վերջին շրջանում նվազել է։ Փոխարենը նրանք հաճախակիացրել են թելեթոններն ու այլ կարգի դրամահավաքները, որոնց ժամանակ գնալով ավելի քիչ գումարներ են հավաքում։
Սակայն, միեւնույն է, բոլոր այդ փողերը յուրացվում են, գումարներն առնելն ու անհետանալը մեկ է լինում, մեծ սկանդալներ են առաջանում։ Անգամ չեն էլ ակնարկում արդեն, թե որեւէ գումար Հայաստան են ուղարկում։ Բայց բոլորն են տեսնում, թե սկսված ֆինանսական ճգնաժամի պայմաններում նրանք ինչ թանկարժեք մեքենաներ ու անշարժ գույք են ձեռք բերում։
Ամերիկահայերը, սակայն, հիմնականում հիասթափված են ու հասկացել են, որ իրենց պարզապես խաբում են։ Ամերիկահայությունն արդեն բացում է աչքերը»։
2 քննարկումներ
Liana