ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Friday, January 16, 2009 2:41 - 1 քննարկում
Վերջին պահին պարզվում է, որ Բուշը ապուշ չէ՞:
ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԱԽՏԱԳԻՏԱԿԱՆ ՆԱՄԱԿ Է ՀՂԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Ջորջ Բուշը նամակ է հղել Սերժ Սարգսյանին` երախտագիտություն հայտնելով Իրաքի բազմազգ ուժերի կազմում Հայաստանի մասնակցության համար: ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, նամակում ասված է. «Իրաքում Հայաստանի զինված ուժերի առաքելության ավարտի հետ կապված` Միացյալ Նահանգների անունից ես խորին երախտագիտություն եմ հայտնում Հայաստանի կառավարությանն ու ժողովրդինՙ 2005-ից ի վեր Իրաքի բազմազգ ուժերի կազմում Հայաստանի ունեցած մասնակցության համար:
Առանձնակի գոհունակություն եմ ուզում հայտնել փոխադրումների ու շարասյուների անվտանգության ապահովման, ականազերծման ու բուժօգնության հարցերում Ձեր ուժերի ցուցաբերած օժանդակության համար: Միացյալ Նահանգները ակնկալում է շարունակել հետագա համագործակցությունը Հայաստանի հետ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերով Հարավային Կովկասում եւ ողջ աշխարհում», ասված է Բուշի նամակում:
1 քննարկում
Ռոբերտ