ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, January 15, 2009 12:35 - 1 քննարկում

ՎԻՇԱՊԱԶՈՒՆՆԵՐԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆ ԴՈՒՐՍ ՍՂՈՍԿԵԼ ԻՐԵՆՑ ԿՂԿՂԱՆՔԻ ՄԻՋԻՑ

  • ՃԳՆԱԺԱՄԸ` ՎԵՐԱՓՈԽԵԼ ՀՈՒՅՍԻ
  • article's photo

    Քիսինջերն ու Բժեզինսկին՝ համաշխարհային անվտանգության արդի վիճակի մասինՆախօրեին, The International Herald Tribune պարբերականում, արդի համաշխարհային անվտանգության ճարտարապետության մասին իր խոհերն է ներկայացրել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը: Ըստ նրա, արդի համաշխարհային ճարտարապետության անկայունությունն առաջացնում է յուրահատուկ հնարավորություններ ոչ ստանդարտ դիվանագիտության համար: Բոլոր երկրները ստիպված կլինեն վերանայել իրենց առաջնայնությունները, եւ եթե արդյունքում ձեւավորվի համատեղ առաջնայնությունների համակարգ, կառաջանա միջազգային կարգուկանոն: Եթե առաջնայնությունների միջեւ համաձայնություն չկայանա, հասարակարգերը կմասնատվեն: «Միջազգային ֆինանսական համակարգի անկումը համընկավ աշխարհի տարբեր անկյուններում քաղաքական միաժամանակյա ճգնաժամերի հետ», – ընդգծում է Քիսինջերը: Ծաղկման ժամանակաշրջանում աշխարհի տնտեսական համակարգը անջատվել էր քաղաքականից, ենթադրում է Քիսինջերը: Գլոբալիզացիան ծնեց համաշխարհային տնտեսական ինստիտուտներ, որոնք ելնում էին այն ենթադրությունից, որ համաշխարհային շուկան ինքնակարգավորվող է: Ֆինանսական ճգնաժամը վերացրեց այդ տեսակետը` պարզվեց, որ գոյություն չունեն գլոբալ ինստիտուտներ, որոնք կարող են մեղմացնել շոկը, իսկ ազգային իշխանությունները առաջնորդվում են առավելաբար ներքաղաքական շահերով: Քիսինջերը ենթադրում է, որ քաղաքական համակարգը տնտեսական համակարգի հետ ներդաշնակեցնելու երկու միջոց կա. առաջին` պետք է ստեղծել գլոբալ մասշտաբի քաղաքական կարգավորիչ համակարգ: Երկրորդ միջոցը, հավանաբար, իր հետեւից կբերի ռեգիոնալ համակարգերի նեոմերկանտիլիզմ: Ամենացանկալին Քիսինջերը համարում է Բրետոն-վուդյան համաձայնագրի նմանությամբ համաշխարհային համաձայնագրի կնքումը, որը պետք է ամրագրվի ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությամբ: Ընդ որում, նա կոչ է ուղղում ԱՄՆ նոր վարչակազմին` մի կողմ դնել ԽՍՀՄ փլուզումից հետո ինքնավստահությունը եւ խաղադրույք կատարել առաջին հերթին աշխարհում ժողովրդականության վրա: Ատլանտյան տարածքը հիմնվելու է ավելի շուտ ընդհանուր քաղաքականության, քան համաձայնեցված ընթացակարգերի վրա, ենթադրում է Քիսինջերը: Նույնքան առանցքային դերակատարություն աշխարհակարգում վերապահված է Չինաստանին: «Չինաստանը հնարավոր դարձրեց ամերիկյան սպառումը` ստանալով ԱՄՆ վարկային պարտավորությունները, իսկ ԱՄՆ-ն օգնեց չինական տնտեսությունը ժամանակակից դարձնել եւ բարեփոխումների ենթարկել` բացելով իր շուկան չինական ապրանքների առջեւ», – գրում է Քիսինջերը: Համոզումը, որ աշխարհակարգի այս սյուներին ձեռնտու չէ վիճել, անհրաժեշտ է պահպանել եւ ամրացնել այն: «Գլոբալ տնտեսական կարգի նոր մոդելն առաջիկա տարիներին մեծապես կախված է ամերիկա-չինական հարաբերությունների բնույթից», – գտնում է Քիսինջերը: Առաջնորդների նոր սերունդը բոլոր հնարավորություններն ունի վերաիմաստավորելու տրանսխաղաղօվկիանոսյան հարաբերությունները` ենթարկելով դրանց ընդհանուր ճակատագրերի կոնցեպցիաները Երկորդ աշխարհամարտից հետո տրանսատլանտյան հարաբերությունների օրինակին: Հենց դրանում է Քիսինջերը տեսնում արդի ճգնաժամը հույսի կոնցեպցիայի վերափոխելու եզակի հնարավորությունը: Իր հերթին, երեկ, ամերիկյան նշանավոր մեկ այլ դիվանագետ Զբիգնեւ Բժեզինսկին համաշխարհային անվտանգության արդի վիճակի մասին հոդվածով հանդես է եկել բրիտանական The Financial Times թերթում: Ինչպիսի՞ն է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ արդի աշխարհաքաղաքական վիճակը: «1978թ. ամերիկա-չինական հարաբերությունների կարգավորմամբ աշխարհն ավելի լավն ու անվտանգ դարձավ», – հիշեցնում է Բժեզինսկին եւ հավելում. «Ամրացող եւ հզորացող Չինաստանը արդի համաշխարհային մասշտաբով ռեվիզիոնիստական տերություն է այն իմաստով, որ այն ձգտում է զգալիորեն փոխել համաշխարհային ճարտարապետությունը: Սական փոփոխությունների փորձում է հասնել համբերատարությամբ, ողջամտությամբ եւ խաղաղությամբ»: «Եթե Չինաստանն ու ԱՄՆ-ն գիտակցեն, թե որքան առաջնային է միմյանց փոխկապակցվածությունը, նրանց կհաջողվի լուծել բոլոր վիճելի հարցերը», – գրում է Բժեզինսկին` դիմելով կողմերին խորացնել եւ ընդլայնել աշխարհառազմավարական համագործակցությունը: Նրա կարծիքով՝ Իրանի հետ երկխոսության եւ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունների հարցերում անհրաժեշտ է Չինաստանի անմիջական մասնակցությունը: Բացի այդ, անհրաժեշտ են ամերիկա-չինական խորհրդակցություններ Հնդկաստանի եւ Պակիստանի հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաեւ ՄԱԿ-ը վերակազմակերպելու եւ գլոբալ տաքացմանն առնչվող հարցերի շուրջ: Անհրաժեշտ է G2-ի (ԱՄՆ-Չինաստան) ոչ պաշտոնական հանդիպում, համոզված է հեղինակը` ենթադրելով ամերիկա-չինական հարաբերություններին տալ համընդգրկուն բնույթ` ԱՄՆ-ԵՄ եւ ԱՄՆ-Ճապոնիա հարաբերությունների մոդելի նմանությամբ: «Ահա, երկու հզորագույն հնարավորություններով երկրներին արժանի այն առաքելությունը` մեր միասնական ապագան կազմակերպելու համար», – The Financial Times-ում տպագրված հոդվածը եզրափակում է ամերիկացի հայտնի դիվանագետը:

  • Մուսա Միքայելյան


1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Թամար-Գ. Ն.Յ.
Jan 15, 2009 15:03