Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, January 13, 2009 18:41 - չքննարկված

Կախվե՞լ, թե՞ կպչել

Վերջին մի քանի օրերի ընթացքում, ավելի հստակ ասած՝ այն օրերից հետո, երբ Վրացական կառավարությունը իրագործեց Օսետական էթնիկ բնակչության ջարդերը, թե՛ սփյուռքում, եւ թե՛ Հայաստանի Հանրապետության բնակչության շրջաններում տարածվել է մի տագնապային մտահոգություն, թե արդյոք Հայաստանը ո՞ր մի գերպետությունից պիտի կախվի։

Իմ կարծիքով, հարցը սխալ է դրված։ Կախվելը, դա արատավորության գաղափարախոսությունն է։ Հայերը պետք է իրենց մտքերից դուրս հանեն կախվելու խնդիրը։ Հայերը պետք է մտածեն, թե ու՞մ կպչեն. այո՛ կպչե՛լ։

Մի շատ պարզ օրինակով կարելի է համեմատել կպչելու եւ կախվելու տարբերությունը։ Հայաստանցիներն այս օրինակը լավ կհասկանան ու հույսով եմ որ այն կիրագործեն։

Երիտասարդ տարիներին, երբ առաջին ձյան հալվածքը սառչում էր մեր թաղամասի փողոցներում եւ ստեղծվում էր սառույցի շերտ, բակի տղաներով սպասում էինք անցնող մեքենաներին, որպեսզի կպչեինք դրանց ետեւից եւ սահելով սառույցի վրայով հաճույք ստանայինք։ Երբ անցնող մեքենայի որակը լավն էր, կպչում էինք դրան ու շարժվում առաջ այնքան, մինչեւ հասնեինք հալված շլոփաներին։ Իսկ երբ անցնող մեքենայի որակը վատն էր, մենք չեինք մոտենում այդ խախուտ մեքենային, քանզի գիտեինք, որ ճանապարհի կեսին մեքենայի ետեւամասը պոկվելու էր հիմքից եւ մնալու էր մեր ձեռքում։

Հայաստանի եւ գերտերությունների համագործակցության հարցը պետք է լինի իմ բերված օրինակի համաչափության մեջ։ Հակառակ դեպքում չըմբռնել, կամ չընդունել իրականությունը միշտ էլ վատ հետեւանքներ է թողնելու։ ԵՎ քանի դեռ Հայաստանը երիտասարդ է, եւ անցնում է ձմեռային սառցադաշտերով, իսկ Ռուսաստանը՝ այսօրվա դրությամբ, լավ վիճակ ունեցող, հանգիստ եւ հաստատուն ընթացող մի գերտերություն, Հայաստանին պետք է կպչել Ռուսաստանից ու սահել առաջ։

Մեզ մեկ այլ ընթացող խախուտ տերություն պետք չէ։ Քանզի դրանց հետ միշտ էլ վախ է լինելու. բա՞ որ ու հանկարծ ետեւամասը մնա մեր վրա…

Հակոբ Գեւորգյան
Սեպտեմբեր 2, 2008թ
Լոս Անջելես



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ