ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, January 11, 2009 15:19 - չքննարկված

Թամար-Գ. Ն.Յ.
Jan 9, 2009 11:20

Հարգելի և շատ՜ սիրելի պրն. Քիրեմիջյան, թույլ տվեք մի խորին խոնարհումով արտահայտել վերաբերմունքս, Ձեր պատկառելի անձի նկատմամբ, այն բոլոր ջահելների կողմից, ովքեր փնտրում և ծարավի են մեծերի ճիշտ ու արդար խորհուրդներին: Նման հեքիաթի մեջ ճամփաների խաչմերուկում նստած ալեհեր պապիկի ու ջահել հերոսի փոխադարձ կապի խորհրդին:
Այսօրվա հաղորդումը այնքան է հուզել հոգիս: Հուզել ասելով չեմ ուզում ասել թե լաց եմ եղել, ինչ որ տեղ դա նույնիսկ լավ կլիներ, բայց վաղուց է որ չի ստացվում, երևի համոզվել եմ, որ արցունքները մշուշում են տեսողությունը: Եթե Ձեր տեսողուտյունը պարզ չլիներ, ինչպե՞ս կարելի է սուզվել այդքան խորը,  հատակին տեսնել, գտնել հակինթը, ու դուրս բերել ի տես աշխարհի: Պատմել, բացատրել, ցույց տալ: Ուզում եմ հուսալ որ մի օր ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀՑԻՆԵՐՍ կնստենք մի կլոր սեղանի շուրջ ու նոր ծրագրերով կհատակագծենք ու կկառուցենք մեր հին ու նոր Հայաստանը: Ինչքան գիտեմ այսօրվա Սինգապուրը իր գոյության համար պարտական է իր ժողովրդի ծոցից ելած 10-ը արժանի զավակների համախոհությանն ու համախմբությանը
պետականության հարցերի շուրջ: Անհնարին ոչինչ չկա, խնդիրը հստակ նպատակի ու միջոցների մեջ է: Մեր պարագայում միջոցների սղությունը ամենաթույլ տեղն է իհարկե, բայց հենց դա էլ պարտադրում է ելքի հայտնագորգումը: Իսկ հայտնագործությունը միշտ ռիսկի է ենթակա, առաջն Աստված:
Արևմտյան աշխարհը ֆրեյդեզմի հոգեբանությունը փաթաթեց մարդկության վզին, դրա համար էլ մի պահ բարգավաճեցին ամերիկյան տրանսցենտենդալիստները: Ես էլ եմ դրանց մուտքը լավ հիշում, բայց հիշում եմ նաև իմ զգացողությունը դրանց անկյանք դեմքերից: Մեծամտություն չթվա, գլխումս այս միտքը ծագեց:
«Մարդ որ խիղճը կորցնի Ամերիկայում կարելի է «մարգարե » աշխատել»:
Մարդուն դիմազրկելու ամենապարզ միջոցը նրա կամքի կաթվածահարումն է: Ահա ինչին են ուղղված բոլոր կանխատեսումներն ու գաղտնիության, վախի մթնոլորտի տարածումը:
Արևի խավարման շուրջ մարդիկ ինչքան աղմուկ-աղաղակ են բարձրացնում, իսկ նա ինչքան լուռ ու խաղաղ է անցնում իր ուղին ու կրկին փայլելով ինչ շռայլությամբ նորից ժպտում ու ծիծաղում է աշխարհին:
Հոգեհարազատ հայորդիներ Հրայր, Վան, Նարեկ, Անտրոպոս, Հակոբ և մնացած բոլոր- բոլորդ, մենք էլ Ձեզանով ենք հպարտ և ուրախ, որովհետև դուք ել մեզ եք գոտեպնդում:
Կարծում եմ տեղին է հիշել «Սասնա Ծռերից» այս տողը.
–Առյուծն առյուծ է, էգ լինի թե որձ:
Իսկ ասելիքս ուզում եմ վերջացնել ինձ համար շատ սիրելի Տիկ. Արուսյակ Սահակյանից լսած այս՛ խոսքերով:
–Հայ իրականության մեջ Թագավորի և Թագուհու հասկացողությունը հարսանեկան ծեսում, գոյություն է ունեցել դեռևս պետության կազմավորումից շատ ու շատ ժամանակներ առաջ, իսկ Հայաստանը պետություն ձևավորած առաջին ժողովուրդներից մեկն է, եթե ոչ ամենաառաջինը /иформация к размышлению/:
Սիրելի ժողովուրդ էս պահին երգելս եկավ, եկեք միասին երգենք մեր հին Գողթան երգերից մեկը:

Գողթան մանկտիք՛ ահա Ձեզ,
Շքեղ փառքի ասպարեզ,
Օ՜ն փութացեք, խումբ կազմեցեք,
Պսակն անթառամ կմնա Ձեզ:

Դուք ամենից եք զրկված,
Փառքեր ունիք, բայց կորած,
Հայ եղբայրները Ձեր ճնշված,
Ու Հայրենիքն ավերված:

Գիտցեք՛ ու՞յք են Ձեր նախնիք,
Բանաստեղծից/բան ստեղծոցից/ են որդիք,
Որ քնարով, ոսկե լարով,
Հայրենիքին փառք բերին:

Բարին ընդ Ձեզ ….



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ