ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Sunday, January 11, 2009 15:24 - չքննարկված
Մեր այգաբացն այլոց մայրամուտն է լինելու…
Hrayr
Jan 9, 2009 21:56
Հնագույն ժամանակներից հայտնի է հասարակության բրգաձև կառույցը: Կարծում եմ արժեր այսօր վեր հանել, նորացնել այս գիտելիքը, այն ուղղակիորեն արտացոլում է բնության օրենքները, և, կարծում եմ, կարող էր էապես օգնել մեզ հասկանալու մեր այսօրվա խնդիրները և լուծումներ գտնելու:
Բուրգի օրենքը համատարած բնական օրենք է, դա ունիվերսալ սիմվոլ է: Բուրգի հիմքը կազմում է մեծաքանակ միջակությունը, իսկ գագաթին մոտ է լինում որակյալ փոքրամասնությունը: Այդ դեպքում բուրգը ճիշտ է կանգնած, գագաթը դեպի վեր ուղղված, այդպիսի հասարակության մեջ ամեն մարդ իր տեղում է, և այդ տեղում լինում է և հարգված, և կայացած իր “ցանկացած” աշխատանքի մեջ, և երջանիկ:
Ամեն ինչ խաթարվում է այն դեպքում, եթե հասարակական բուրգը շուռ է գալիս. ամենացածր շերտը` տականքը /Նժդեհի բնութագիրը/ մեծ թվաքանակով հայտնվում է վերևում, սակայն ոչ ինքն է երջանիկ լինում դրանից, քանի-որ գիտե, որ իր տեղում չէ, ոչ էլ մյուսներին կարող է կյանք տալ, որովհետև բնության կողմից այդ շնորհից զրկված է: Ներքևում գլխիվայր անտանելի ու անբնական պայմաններում է հայտնվում ազնիվ ու շնորհաշատ, որակյալ փոքրամասնությունը, որը ևս դժբախտ է, քանի-որ նորից իր տեղում չէ, և չի կարող կատարել իր առաքելությունը: Բնականաբար, այդ շուռ տված բուրգի գագաթը և այդպիսի հասարակության զարգացումը ներքև են ուղղված:
Արդյոք այսօրվա մարդկային հասարակությունները, գոնե մեր իմացած շատ երկրներում,
շուռ տված բուրգեր չեն: Եվ արդյոք սրանով չեն պայմանավորված ժամանակակից կյանքի գրեթե բոլոր թյուրիմացությունները:
Այստեղից երկրորդ հարցը ծագեց. գուցե հենց դեմոկրատիայի գաղափարախոսությունը և ուղին շուռ տվեցին բնական բուրգերը: Միթե դա մարդկության զարգացման միակ և ճիշտ ուղին էր և զուգընթաց էր բնության օրենքներին, թե ոչ:
Հին աշխարհում ,Հային է տրված եղել բուրգի գագաթին կանգնել և Լույս,Ճշմարտություն,Սեր ճառագել,և դրա վառ օրնակն են Մադիս-Սիս,Արարման լեռներն,նաեվ Հին աշխարհում ,Հայկ նահապետն էր բուրգի գագաթին կանգնած,նաեվ ՀԱՅ ինքնանվանումը իր ունեցած հսկա, հզոր, դիցազն, արի, քաջ, առաքինի, անձնագեղ, պայծառափայլ, բարձրահասակ, երկնային, աստվածային, հերոս, մեծ, արև, գլխավոր, առաջնորդ բազմակի իմաստներով հուշում է., որ մեր շրջակա միջավայրի այսօրվա անմխիթար վիճակը պայմանավորված է մեր ներկայիս միջին մարդու աղտոտված ներաշխարհից բխող ոչ ավանդական ծուռ աշխարհայացքով ու նյութապաշտական հավատքով: Օտար գաղափարախոսությունների արդյունքում ձևավորված այսօրվա մեր ժողովրդի ՙաշխարհայացքն՚ ու ՙհավատքը՚ չի նպաստում ազգային ճշմարիտ գիտակցության ու հավատքի կայացմանը, հետևաբար նաև մեր հավաքական ուժի բաղձալի միաբանությանը, Եվ որպեսզի այս կենաց ու մահվան կռվում կրավորական դիրք չգրավենք, այլ հասկանալով ու ճիշտ կողմնորոշվելով մեր հոգենպաստ ու հայրենաշեն գործուն ներդրումն ունենանք արդարության համար մղվող պայքարում, անհրաժեշտ է ինքնաճանաչ ու ցեղաճանաչ դառնալ, ապրել մեր Կենաց ծառի խորհրդակիր Հայկ Նահապետի սրբազան կարգադիր ավանդությամբ:
Ջրհոսի դարաշրջանում` տիեզերական գարնանը, ի տարբերություն Ձկան դարաշրջանի` տիեզերական ձմռան, աստվածանալու խնդիրը բոլորին է վերաբերում,Ձմեռային ինքնամոռաց քնից հետո հայ ազգը պետք է զարթնի և կատարի իր այգաբերի առաքելությունը տիեզերական գարնանամուտին.
Արթնությունն սկսվել է,դրա վառ օրինակն է Լույս Աշխարհն..
Հավատանք և Հայկ Նահապետի պես Ամենակարողից առաջնորդություն խնդրենք,Տերն ամոթով չի թողնի և այսօրվա Բելի ճտերին բուրգի վրա նստած.կսատկացնի Հայի Երորդության,-Սիրո,Ճշմարտության,Իմաստության նետն…Մեր այգաբացն,այլոց մայրամուտն է լինելու…