ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Thursday, January 8, 2009 12:46 - չքննարկված
Հհշ-ական հայ թերթերը հիմնադրվել են 100 տարի առաջ…
HRAYR գրել է:
Հովհանես Թումանյան
Կարելի է այդ թերթերը հայ ընթերցողի առաջ բաց են արել հայ եկեղեցու և հայ հոգեվորականի պատկերը, որոնց անունից խոսել են ու խոսում են շարունակ: Երբե՛ք: Ինչ գրել են՝ եղել են կամ բարեկամի գովասանք կամ թշնամու բամբասանք, և մինչև այսօր էլ նրանց ընթերցողը լավ չի հասկանում, թե ինչու՛ պետք է կռվել հոգևորականի դեմ կամ ինչու՛ է նրա փեշից բռնել: Նա գիտի միայն հրեշներ ու հրեշտակներ, ուրիշ ոչինչ:
Սակայն գուցե թե հայ լրագրի ընթերցողը մի որևէ նշանակավոր ու անաչառ խոսք է լսել իր թատրոնի կամ իր գրականության մասին: Կրկին նույն պատասխանը շատ քիչ դեպքերի բացառությամբ: Եղիր թեկուզ շատ տաղանդավոր դերասան, միևնույն է, չես ազատվելու ծաղրից ու հալածանքից, եթե այս կամ այն պատճառով թերթն ընկավ քեզ հետ: Գալով գրականությանը, գրողներ կան, որ ամբողջ ժողովրդի հարգանքն ու համակրանքն են վայելում, հոբելյաններ են տոնում, բայց դեռ ո՛չ մի մարդավարի խոսք չեն լսել այդ թերթերից: Հաճախ միայն հայհոյել են և ամեն կերպ աշխատել են խեղդել կամ թույլ չտալ, որ անունը դուրս գա հրապարակ: Շատ է տարորինակ, շատ է զարմանալի, բայց փաստ է: Վերջապես հայի կյանքում խոշոր դեպքեր են տեղի ունեցել, աղետներ ու շարժումներ են եղել: Գուցե թե այդ մամուլը անկողմնապահ ու բազմակողմանի քննության է ենթարկել այդ երևույթները: Դարձյալ նույնը, միշտ նույնը. Կամ օվսաննա կամ հայհոյանք: Գնա ինչ կուզես դրանից հասկացիր:
Եվ մեր այն բազմությունը, որ կրթվել է այդ մամուլի վրա, զարմանալի թեթև, մակերևույթորեն դատել ու հեշտ դատապարտել է սովորել, խոսքն ընչի մասին ուզում է լինի, հայհոյել, ցեխը կոխել կամ բարձրացնել, երկինք հանել, դեմն ով ուզում է լինի: Չի սիրում բնավ առարկել կամ հիմնավորել իր առարկությունըները, չգիտի հարգանք տածել դեպի հակառակորդը, և նեղություն չի քաշում գործի էությունը հասկանալ:
Խոսքս վերջացնելով ավելին ասեմ, այդ թերթերը հոգս չեն քաշում գոնե մի տանելի լեզու ունենալ, և հայոց լեզվի աղճատման ու աղավաղման ամենամեծ պատճառներից մինն էլ հենց ինքը – հայ թերթն է:
Եվ չի ուղղվելու հայ թերթը, մինչև չտեսնի իր դեմ կանգնած է այն ընթերցողը, որ հասկանալ ու պահանջել գիեի, որ թույլ չի տալ իրեն հետ ամեն բան խոսել և ամեն ձևով խոսել:
Իսկ երբ հորիզոնի վրա կերևա այդ պատկառելի ընթերցողը – նա, հայ թերթը, ստիպված կլինի իրեն հավաքելու, «զոհաբերություն» անելու և կարգին աշխատակիցներ պահելու կամ եղածների հետ մարդավարի վարվելու, ստիպված կլինի բան տալու և տալու վայելուչ կերպով: Այդ օրը կլինի աղմկարար ու անբովանդակ հնի ու սկիզբը բովանդակալի, անաչառ ու ազնիվ մի նոր հոսանքի, որ ցանկալի է այնքան և որ պետք է գա վերջապես: