ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Thursday, January 8, 2009 18:08 - 12 քննարկում
ՄԱՆՐ ՁԿՆԵՐՆ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼԻՍ ՇՆԱՁԿԱՆ ՓՈԽԱՐԵՆ
ՄԱՆՐ ՁԿՆԵՐՆ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼԻՍ ՇՆԱՁԿԱՆ ՓՈԽԱՐԵՆ
———————————————————————————————————— Ամենաանծանոթ մարդը, երբ իր ձեռքը վերցնի հայաստանյան թերթերը, անմիջապես այն կբաժանի երկու բնույթի’ դիմադիր ու ընդդիմադիր.Ընդդիմադիր թերթեր, որոնց բուն նպատակն է պառակտել ազգին, ամեն մեկի շնչից ցայթուն զգացվում է, թե ինչ են շնչում, ուր են տանում առանց այդ էլ երկու մասի պառակտվածազգին: Այսպես ասած կրակի վրա յուղ են լցնում, կրակ են թեժացնում, որ համախոհներ հավաքեն. Իսկը նմանվում է Եհովական քարոզչությանը. հոգևորսությանՓառք Աստծո, սթափ մտածողները մեծամասնություն են կազմում ու ամեն կերպ աշխատում են պահպանել մեր հավատքն ու մերժել մեր անկախ պետականության հիմքերը խարխլող ամեն մի ոտնձգություն:Այսօր Լևոնի շնորհիվ աղանդավորներն ավելի ակտիվացան Հայաստանում ու թիկունք կանգնեցին Լևոնին: Հրապարակում անամոթաբար ծածանվեցԻսրայելի դրոշը. շատ թե քիչ հայ կոչվող մարդու համար մեծ մինուս էր.գետինը մտնելու հավասար մի հասկացողություն: Լավ, եկեք ծուռ նստենք, շիտակ խոսենք. ՈՒ՞մ գիտությամբ բերվեց այդ դրոշը Ազատության հրապարակ, ովքեր են այդ դրոշակակիրները, այդ Հուդաները:Ովքե՞ր են Լևոնի քարոզիչները. բացենք փակագծերը, որ մութ տեղ չմնա.Թեկուզ այս կայքէջում, 1. աբիժնիկները :2. կաշառված լրագրողները3. Եհովականները4. Ընդդիմադիրները, ովքեր խորհրդարանական ընտրություններին զրկվեցին աթոռներից:5. Եվ ամենակարևորը ժողովրդի մի հատված, որ ուտոպիստ է, փրփուրներից է կառչել ու զուրկ է հիշողության , ինքնասիրության զգացմունքից: Ինչպե՞ս կարելի է այդքան անինքանսեր լինել, որ ժամանակին այդ մարդըառհամարում էր, ոչխարի հոտի հետ էր համեմատում (հիմա էլ ու չի սխալվում)թքած ուներ թե հայ երեխան սովամահ է լինում, որբանոցները լցվում են հայ մանուկներով, որ հայ երեխան ձեռքը պարզած մուրացկանություն է անում,որ մարդիք մեռնում են ցրտից, սովից , որ հայաթափվում է Հայաստանը…Ո՞վ էր Լևոնի երեսը տեսնում, ժողովուրդը քանի՞ անգամ գնաց նախագահի նստավայր իր բողոքն արտահայտելու… ինչու՞ ոչ մի անգամ դուրս չեկավ ժողովրդին իր ներկայությամբ պատվելու, հանգստացնելու… առհամարում էր. ինքն ու իր թիմը թքած ունեին ժողովրդի վրա. երկրաշարժի համար ուղարկված օգնության թալանով էին միայն տարված, սեփականաշնորհման քողի տակ միլլիոններ շինեցին: Սովետից ժառանգած հարուստ գործարանները կոպեկներով ծանոթ բարեկամներին բաշխեցին: ՀՀՇ-ն երբ տեսավ թալանելու այլևս էլ ոչինչ չի մնացել, խորդակվող նավը լքող առնետների պես մեկիկ- մեկիկ հրաժարական տվեցին,քաջ գիտակցելով, որ էլ անելիք չունեն , որ իրենք այնպես են բզկտել երկիրը, որ գերբնական գիտելիքների ու կամքի տեր մարդը կարող է երկիրը կաթվածահար վիճակից դուրս բերել.Հիմա Լևոն եֆենդին կոկորդով մեկ գոռում է “ավազակապետություն” գոնե շատ թե քիչ ամոթի նշույլ ունեցող մարդը այդքան լկտի չի լինի, քանզի իրեն հավասար ավազակապետ ու մաֆիոզը չկա: Այսօր, նա այդ որակումն է տալիս, քանզի պատիժ չկրեց, իրեն բաշխեցին որպես առաջին նախագահի, այլապես հիմա չէր հանդգնի հրապարակ դուրս գալ, հավերժ կմնար ընդհատակում: Եվ ՀՀՇ-ն անփորձանք իր թալանածըվայելեց, կերավ մարսեց, իսկ հաջորդ Նախագան’ Քոչարյանը աններելի սխալ թույլ տվեց, որ հնարավորություն տվեց նրանց մարսել թալանվածը. օրենքի առաջ պատասխան չտվեցին, երբ այս օրերին այդքան շահարկվում է Եվրոպայի այսինչ, այնինչ բանաձևի Հայաստանի չկատարման համար պատժամիջոցկիրառելու հարցը, այդ օրենքից խոսողները տեղյակ չե՞ն, որ Եվրոպական երկրներում լինի պրեզիդենտ, թե վարչապետ, թե… բոլորը օրենքի առաջ հավասար են ու պատասխանատու իրենց օրոք փողերի լվացման, ժողովրդի փողերով ապորենի հարստացման… օրինակները շատ-շատ են Բեռնուսկո, Շիրակ, Միտերան… նույնն էլ ամերիկայում:Մեզ թվում է, թե անկախացել ենք, սակայն բռնել ենք Եվրոպայի փեշից ու Եվրոպան իր կամքն է թելադրում Հայաստանին. Դարձել ենք կամակատարու պարտավորությունների շարանը շալակած տնքում ենք բեռի տակ. դուրս գալու ուղիներ փնտրում: Եվրոպան, որն արդեն թուրքացած է,իսկ շատ շուտով, երբ Թուրքիան անդամկցի Եվրոպային, որը ժամանակի խնդիր է միայն, մեր իշխանությունները չունենալով արտաքին ռազմավարական դոկտրինա, չունենալով արհեստավարժ արտաքին դիվանագիտություն, կամովին իրենց ոտք ու ձեռքին շղթաներ են գցել ու վախեցած երեխու նման , թե հանկարծ սխալ թույլ չտան, այլապես հայրը կպատժի… Վրաստանում, Ադրբեջանում ոստիկանները լավ էլ ջարդում են ցուցարարներին, բանտարկում… նրանց անունը չի հիշատակվում, պատժամիչոցների մասին ակնարկ անգամ չի լինում. վերջապես անկա՞խ ենք, թե թուրքի դարավոր լծից դուրս եկանք, ընկանք սովետի գիրկը, հիմա էլ Եվրոպայի խաղի կանոններին հլու հնազանդ կամակատարը դարձանք:ՈՒր՞ էր այդ Եվրոպա ասածն, երբ թուրքը 1915թ մորթում, տեղահան էր անում մեր ազգին, ու՞ր Էր այդ Եվրոպան, Երբ Սումգաիթում, Բաքվում թուրք ազերին 15-ի կիսատ թողած Հայոց ջարդն էր շարունակում, ՈՒ՞ր էր այդ Եվրոպան, երբ 2004թԲուդապեշտում ազերի սպան գլխատեց Գուրգեն Մարգարյանին, ՈՒ՞ր էր այդ Եվրոպան, երբ Ազերին հիմնահատակ ավերեց ՋՈՒՂԱՅԻ մեր վաղ միջնադարի հազարամյա հազարավոր խաչքարերը, ՈՒ՞ր էր Եվրոպան, երբ թուրք խուժանի ձեռքով 2007-ին սպանվեց “ԱԳՈՍԻ” խմբագրապետՀրանտ Դինքը… ՈՒ՞ր է Եվրոպան, մինչդեռ քամելիոնի կեցվածքով քծնվում է Թուրքիային և մահմեդական երկրի բարքերն է ներմուծում Քրիստոնյա Եվրոպա…Իսկ մենք չունենալով արհեստավարժ դիվանագիտություն, կուրորեն մեզ գցում են ք Եվրոպայի գիրկը, Չունենալով ազգային անվտանգության ռազմավարական դոկտրինա, չվերլուծելով 10-15 տարի անց ինչ փոփոխություններ են տեղի ունենալու Եվրոպայում,աչքներս փակ, ծանր ու թեթև չանելով, փոքր երեխու տրամաբանությամբ,միայն մտածում ենք, որ երբ շաքար ենք ասում, բերաններս քաղցրանալու է.ինչ հիմար դատողություն: Շատ եմ գրել այդ մասին, հանուն Եվրոպայի սիրու երկրում բույն դրեց աղանդավորությունը, այլընտրանքային ծառայությունը, էլի շատ ու շատ պարտադրված ապազգային որոշումներ, որոնք խաթարում են մեր ազգային նկարագիրը: Եվրոպան իր օրենքները Դամոկլյան սրի նման կախել է մեր փոքր ազգի գլխին ու իր որոշումներն է ստիպում կատարել. ցույցեր արտոնել. հասկացա, բայց այն ցույցերը, որ օրեր շարունակ մարդկանց պահում են լարված վիճակի մեջ, այն ցույցերը, որ նպատակ են հետապնդում հեղաշրջման, Ո՞ր Եվրոպական պետությունում չի ճնշվում, ձերբակալություններ չի լինում… Եվրոպան նախ թող իր ընդունած հիմար որոշումները քննության առնի ու չմիջամտի անկախ պետության տարածքում ցույցերի ժամանակ կատարված օրինախախտներին ազատ արձակելու ուլտիմատումով : Թող Եվրոպան իր պետությունում կիրառի այդ դեմոկրատական օրենքները ու ոստիկաններով չհարձակվի ցուցարարների վրա. ոտքերի տակ գցելով, քացիներ տալ ոտ ու գլխին, կալանավորելով… Կարծում եք տանելուց հետո բա՞ց են թողնում, քավ լիցի. նրանք օրնախախտի հանդեպ ավելի խիստ են քան Հայաստանում: Ոստիկանի կարգավիճակում է հայտնվել Եվրոպան ու անկախ երկրի ներքին կյանքին ակտիվ միջամտելուց զատ, դեռ պատժամիջոցնրով է վախեցնում: Լևոնինու նրա թիմակիցներին էլ դա է պետք. դրա համար էլ ոտքները մի թայի մեջ մտքրած Եվրոպայի հրամանների կատարում են պահանջում իշխանություններից: Մեր իշխանությունները դարձել են հլու կամակատարը Եվրոպայի, մի գեղեցիկ օր, Թուրքիայի անդամակցությունից հետո, նորից հայտնվելու ենք Թուրքիայի լծի տակ: Եվրախորհրդում մեծամասնություն կազմող Թուրքիան միշտ էլբամփելու է Հայաստանի գլխին: Դրա համար էլ ասում եմ, քանի չունենքպրոֆեսիոնալ դիվանագետներ, արտաքին ռազմավարական դոկտրինա, միշտ էլ օտարն է իր կամքը թելադրելու մեզ, մենք էլ ճորտի հնազանդությամբ աշխատելու ենք կատարել, որ հանկարծ Եվրոպային չնեղացնենք ու մեր երկրումամենաթողությունը իշխի: Ընդդիմությունը իշխանությունների հետ ուլտիմատումի լեզվով խոսի,–Թող բանտարկյալներին ազատ արձակեն, հետո կմտածենք իշախանությունների հետ կնստենք բանակցությունների, թե’ չէ:Դեռ անամոթաբար Եվրոպայից պահանջում են պատժամիջոցներ կիրառելՀայաստանի նկատմամբ. պատժամիջոցներ, երբ շրջափակման մեջ գտնվողժողովուրդը գերբնական դժվարություններ հաղթահարելով մի կերպ է գոյատևում:Դրանից հետևություն. ժողովրդին սիրողը այդ նույն ժողովրդին պատժամիջոցներո՞վ կսպառնա. երևակայությունից վեր է, զավեշտական… Լևոնը իշխանությունների թույլ կողը բռնել է, թույլ են, վախկոտ, այլապեսմարտի 1-ից հետո Լևոնը նույնպես հավասար, դեռ մի բան էլ ավելպատասխանատվություն պետք է կրեր 10 մարդու մահվան պատճառ դառնալու համար: Հիմա ինքն անմեղ է, մեղավորը’ իշխանությունները:ՈՒ քանի ինքնասիրահարված, փառամոլոթյան մոլուծքով տարված,աթոռացավով տառապող Լևոնը ազատության մեջ է, հայաստանին լավ բան չի սպասում. նա ժանդախտի վիրուսն է, ու միշտ պղտորելու է մարդկանց արյունը , իսկ իշխանություններին էլ խոչնդոտելու բնականոն աշխատել: Սա է Լևոն Չարագործի ծրագիրը.իրական գործիք ոչ թե ժողովրդի, ազգի համար, այլ իր ՀՀՇ-ական շրջապատի:Այս արտահայտությունը շատ է դուր եկել ընդդիմադիր լրագրողներից ոմանց ու հաճախ գայթակղեցնելու նպարակներով մեջբերումներ են արվում,իբր թե Լևոնը դարձի է եկել ու որպես գործիք ծառայելու է մեր ազգին.հրապարակավ ներողություն է խնդրել, դեռ մի բան էլ ավելին. չառլստոն է պարել… ու դարձել միակ փրկիչը մեր ազգի. խելքի աշեցեք: Ահա հոգևորսության կախարդական գործիքը, որ մոլորյալներին իր ցանցն է գցում: Այս փորձանքից մեզ պատուհասած, լոկ մի ճանապարհ կա. մարտիմեկյան դեպքերի համար Լևոնին պատասխանատվության ենթարկելը, այլապես փոքր ձկներն են պատասխան տալիս շնաձկան փոխարեն: ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ – ԲՐՅՈՒՍԵԼ
12 քննարկումներ
Hrayr