ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԿԶԱՐԱՆ
ԱԿԱՆԱՏԵՍ
2003թ. Մայիսի 28-ից մինչեւ յունիսի 1-ը Գերմանիայում տեղի ունեցաւ եկեղեցական հաւաք (Kirchentag), այս անգամ՝ առաջինը լինելով Կաթոլիկ եւ Աւետարանական եկեղեցիների միասնական ջանքերով, կազմակերպութեամբ եւ պատասխանատւութեամբ: Գերմանիայի պատմութեան մէջ աննախադեպ այս հաւաքին կաթոլիկ, աւետարանական եւ այլ դաւանանքների ու կրօնների հաւատացեալներն առիթ ունեցան հանդիպելու իրար հետ, փոխադարձաբար ծանօթանալու միմեանց մշակոյթին եւ դաւանանքին: Մեծ եւ ծանրակշիռ դեր խաղաց նաեւ Charta Oecumenica-ն: Հանդիաւոր պայմաններում Գերմանիայի եկեղեցիների համագործակցութեան անդամ 16 եկեղեցիների, այդ թւում՝ նաեւ Հայ եկեղեցին, յանձին Գերմանահայոց Առաջնորդութեան, մեծ շուքով ստորագրեցին Charta Oecumenica-ն:
Այս ձեւով մի նոր աստիճանի է բարձնանում Եւրոպայում քրիստոնեայ եկեղեցիների համագործակցութիւնը … :
Այս «առաքելութեանը» միացած Հայ առաքելական՝ Էջմիածնի եւ Կիլիկիոյ թեմերի եկեղեցիները վերահաստատել են «Էկումենիկ ուղեգիծ» փաստաթղթի բոլոր կէտերը, այդ թւում՝ նաեւ 10-րդ կէտը, որը ներկայացւում է ստորեւ:
***
10. Հրեականութեան հետ միասնութիւնը խորացնել.
Իւրայատուկ մի միասնութիւն կապում է մեզ հրեայ ազգին, որի հետ Աստւած հաւիտենական մի ուխտ է կնքել: Հաւատքով գիտենք, որ մեր հրեայ քոյրերն ու եղբայրները «Աստծոյ սիրելի են իրենց հայրերի սիրոյն համար: Որովհետեւ Աստծոյ պարգեւներն ու կոչումը անդառնալի են» (Հռովմ. 11 : 28-29) : Նրանք ունեն «որդեգրութիւնը, փառքը, ուխտերը, օրենսդրութիւնը, պաշտամունքը եւ խոստումը: Նրանցն են հայրերը, նրանցից եւ՝ ըստ մարմնի Քրիստոսը» (Հռովմ. 9 : 4-5) : Մենք պախարագում ենք եւ դատապարտում հակասեմականութեան բոլոր արտայայտութիւները, ինչպէս ատելութեան պոռթկումներն ու հալածանքները: Քրիստոնեական հակահրեականութեան համար հայցում ենք Աստծուց ներողամտութիւն, իսկ մեր հրեայ քոյր-եղբայրներից՝ հաշտութիւն:
Խիստ անհրաժեշտ է մեր եկեղեցիների թէ՛ քարոզչութեան, թէ՛ վարդապետութեան եւ թէ՛ կեանքում գիտակից դարձնել քրոստոնեական հաւատքի՝ հրեականութեան հետ ունեցած կապը եւ քրիստոնեա-հրեական համագործակցութիւնը քաջալերել:
Պարտաւորւում ենք՝
– Մերժել եկեղեցու եւ հասարակութեան մէջ հակասեմական եւ հակահրեական բոլոր ձեւերը,
– Փնտռել մեր հրեայ քոյր-եղբայրների հետ բոլոր մակարդակների վրայ երկխօսութեան առիթներ եւ աշխուժացնել դրանք:
***
Հարց է ծագում, իսկ հակահայկական, հակապաղեստինեան եւ կամ հակաիրանական ու այլ «հակա»ների «բոլոր ձեւերը» չպիտի՞ կանխւեն… եւ ասենք հոյն կամ ֆրանսացի «քոյր-եղբայրների հետ բոլոր մակարդակների վրայ երկխօսութեան» առիթներ ու աշխուժացում չարժէ՞ փնտռել… Արդեօ՞ք սա չի հակասում նոյն փաստաթղթի 7-րդ կէտի հատւածին. «կրօնն ու եկեղեցին ցեղամոլ եւ ազգայնամոլ նպատակների համար շահագործելու ամէն տեսակի փորձ մերժել»: Մի՞ թէ վերոգրեալ հրեական ընտրեալութիւնը «ցեղամոլ եւ ազգայնամոլ նպատակների» շահագործում չէ:
Նոյնն է 8-րդ կէտի այս հարւածի պարագայում. «պայքարել ամէն տեսակի ազգայնամոլութեան դէմ, որ ընկճում է ուրիշ ազգեր եւ ազգային փոքրամասնութիւններ, ինչպէս նաեւ հարցերի խաղաղ լուծման ձեւը պաշտմանել» : Մենք կարծում ենք՝ հրեաների բացառիկութեան թմբկահարումը ոչ միայն «ընկճում է ուրիշ ազգեր եւ ազգային փոքրամասնութիւններ», այլեւ ստորացնում նրանց:
Մենք պահանջում ենք, որ Հայ Առաքելական եկեղեցին կրկին անգամ քաջութեամբ հրաժարւել նմանօրինակ նւաստացուցիչ «շարժումներից» (էկումենիկ), պահպանելով իր ազգային իւրայատկութիւնը: Մի անգամ էլ Հայ եկեղեցին լուրջ հերոսութիւն արեց, ու Քաղկեդոնի տիեզերաժողովից (451 թ.) յետոյ հնարաւորինս պահպանեց իր ինքնուրոյն դեմքն ու ազգային նկարագիրը: Այո՛, մեր եկեղեցին համեմատական կարգով ամէնաազգայինն է աշխարհի բոլոր նմանատիպ եկեղեցիների շարքում, եւ այժմ էլ այն կարող է մեծագոյն սխրանք գործել՝ ազգայնանալով վերջնականապես, դառնալով յիրաւի համահայկական կառոյց: Իսկ դրա համար շատ բան պէտք չէ, անհրաժեշտ է հրաժարւել էկումենիստական ուղուց կամ գոնէ այնտեղ առկայ որոշ նւաստացուցիչ դրոյթներից:
Սպասում ենք Ձեր տեսակէտներին, այս կարեւոր խնդրի ուղղութեամբ:
14 քննարկումներ
You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed.
Both comments and pings are currently closed.