ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ neyronix. Sunday, January 4, 2009 1:17 - 8 քննարկում
Ծանոթացեք «Արարատ Օթյակ» հայ մասոնների հետ Արգենտինայում
«ԳԱՀԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ՝ ՀՐԱՇՔ ՀԱՅՈՒՀԻ» թեմայի ներքոր կայացած հետեւյալ հաղորդագրությունների (1, 2) քննարկումներից բխած ստորեւ գրառումը (թարգմանությունը) կատարվել է Լույս Աշխարհի նոր մասնակցի՝ Անտրոպոսի կողմից։
~ ~ ~
Անտրոպոս
Jan 4, 2009 0:03
Ինձ ոչ մի հետաքրքրող բան չգտա այդ կայքում՝ հետևաբար թարգմանում եմ ամեն ինչ։
** Թարգմանում եմ «Masoneria»-ի պարունակությունը (մասոնություն)։
ՄԱՍՈՆՈՒԹՅՈՒՆ (MASONERIA)
Դա մի փիլիսոփայական, ֆիլանտրոպիկ և պրոգրեսիստ հիմնարկություն է։
Փիլիսոփայական է, որովետև ուսումնասիրում է մարդուն իր ներքինից՝ իրեն նմաներին հասկանա. ֆիլանտրոպիկ է, որովհետև եղբայրամարդկայնական օգնությունն ամուր հենասյուն է գործողության մեջ. և պրոգրեսիստ է, որովհետև ամենահին ժամանակաշրջաններից ջանացել է բարեփոխել մարդու վիճակը՝ նյութականով, ինտելեկտով և հոգեւորով։
Մասոնությունը հին եղբայրական կազմակերպություն է, որին միանալու համար պետք է անցնել մի գաղտնի հանդիսավոր արարողությամբ։ Ամեն մարդ, որն ունի լավ սովորություններ, որը փնտրում է գիտելիքներ և հոգևվոր արժեքներ, կարող է միանալ այս կազմակերպությանը։
Մասոնության մեջ կան շինարարության հետ կապված սիմվոլներ։ Մասոն նշանակվում է «շինարար»։ Կանոնակարգի (Order) յուրաքանչյուր անդամի համար մասոնական սիմվոլները հանդիսանում են ոգեշնչման հանգամանք, որպիսի կատարելագոսծեն իրենք իրենց բոլոր հրահանգներում (orders), և բարեփոխեն այն հասարակությունը, որի միջավայրում տվյալ անդամը գործում է։
ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՆԹՅՈՒՆ (DECLARACION DE PRINCIPIOS)
Սկզբունքներն են՝ ազատություն, հավասարություն և եղբայրություն. իսկ իր նշանաբանն է՝ գիտություն, արդարություն և աշխատանք։ Առաջարկվում է ճշմարտության հետախուզումը, մարդու կատարելագործումը և մարկության առաջադիմությունը։
Ճշմարտության բացահայտման համար չկա սահման քան գիտության վրա հիմնված մարդու դատողությունը։ Անդամներից պահանջվում է մեծ հանդուրժողականություն և դրա համար (օթյակը) հարգում է բոլոր մարդկանց քաղաքական կարծիքները և կրոնական հավատքները։ Ճանաչում է որ բոլոր կրոնական քաղաքական կնունքները (communions) նույն չափ հարգանքի են արժանի և մերժում է ֆավորիտիզմը նրանցից վորևէ մեկի հանդեպ։
Փորձում է բոլոր օրինաց ճանապարհներով պատիվ է տալիս (dignify) մարդուն, պատրասելով նրան բարձրագույն գիտակցության որոնման,՝ իր իրավունքները և ազատութունները ավելի լավ կիրառելու համար։
Դատապարտում է անհանդուրժողականությունը, ֆատալիզմը և բռնապետ ռեժիմները՝ որոնք հակառակ են դատողությանը և ցածրացնում են մարդկային տեսակին։
Ճանաչում է եղբայրությունը որպես պարտադիր պայման մարդկային տեսակի համար, լիովին հաղաղասեր է և համարում է պատերազմը որպես ահավոր հանցանք։
Գնահատում է, որ աշխատանքը մարդու էական պարտականությունն է, և որպես էական պարտականություն նրան պատիվ է տալիս (dignify) և փառաբանում է (honor), առանց տարբերելու կամ դասելու, բայց վճռում է, որ հանգիստը իրավունք է, և ջանում է, որ ծերությունը, հաշմանդամությունը, մանկությունը և մայրությունը ունենան իրենց համապատասխանող օժանդակությունը։
Ամեն մասոն պետք է ընդունի այն երկրի օրենքները որտեղ նա բնակվում է։ Կանոնակարգի (Order) սկզբունքները երբեք չեն հակաում իրենց անդամների պարտականության հետ որպես քաղաքացիներ։
** Թարգմանում եմ «Codigo Moral Masonico»-ի պարունակությունը (մասոնական բարոյական օրենքներ)։
ՈՐՈՇ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՈՆԱԿԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ (ALGUNAS MAXIMAS DEL CODIGO MORAL MASONICO)
-Սիրիր բոլոր մարդկանց, ինչպես քո հարազատ եղբայրներին։
-Գնահատիր լավ մարդկանց, սիրիր թույլ մարկանց, փախիր վատ մարկանցից, բայց ոչ մեկին չատես։
-Մի հաճոյախոսիր քո եղբորը՝ քանի որ դա դավաճանություն է. եթե քո եղբայրը քեզ հաճոյախոսում է զգուշացիր որ քեզ չխափի (corrupt)։
-Միշտ լսիր քո գիտակցության ձայնը։
-Խուսափիր վեճերից և հայհոյանքներից, ջանա որ ճիշտը միշտ քո կողմը լինի։
-Հեշտությամբ մի զայրացիր, քանի որ զայրութունը տհասի մեջ է գտնվում։
-The heart of the wise is where virtue is being practiced; the heart of the ignorant is where vanity is being celebrated. (Հակոբ՝ եթե կարող եք այս տողը Դուք թարքմանեք. ես չկարողացա։ [Խելացիների մոտ ջանասիրությունն է առավելությունը, իսկ տգետների (անտեղյակների) մոտ փառամոլության տոնումը։ / Այս մասը նման է Թ.Է. Լորենսի (Արաբացի Լորենսի) այն խոսքին, թե՝ “Գոյություն ունեն երկտեսակ մարդիկ. նրանք ովքեր երազում են գիշերը. եւ մոռանում իրենց երազներն արթնանալիս, եւ նրանք ովքեր երազում են ցերեկը՝ աչքերը բաց, եւ փորձում կերտել կյանքն ըստ այդմ։ Վերջին տեսակի մարդիկ վտանգավոր են. ես նույնպես այդպիսին էի։” Այսինքն, արդյո՞ք մասոնական կանոնակարգի խաղտման պատճառով ավտովթարից մահացավ Թ.Է. Լորենսը։ Հ.Գ. 1-5-09 12:21])
-Եթե երեխա ունես, ուրախացիր. բայց դողա այն կանխավճարից (deposit) որ քեզ վստահվում է։ Այնպես արա, որ մինչև տաս տարեկան հասակը քեզնից վախենա, մինչև քսան տաեկանը քեզ սիրի և մինչև իր մահը քեզ հարգի։ Մինչ տաս տարեկանը եղիր իր ուսուցիչը, մինչ քսանը իր հայրը, մինչ մահը իր ընկերը։ Մտածիր լավ սկբզունքներ սովրեցնել իրեն ավելի առաջ քան իրեն փայփայել։ Թող քեզ պարզ զգաստություն պարտավոր լինի, և ոչ կեղծ լավ վարք։
-Կարդա և օգտվիր, տես և կրկնօրինակիր, մտածիր և աշխատիր, հոգա քո եղբայրների լավ լինելու համար և կաշխատես քո համար։
-Ոչ սրբերի (profanes) մեջ եղիր առանց թույլատվությամբ (licence), եղիր մեծ առանց հպարտանալու, եղիր համեստ առանց ցածրանալու և եղբայրների մեջ, եղիր ամուր առանց անճանպիկ (inflexible) լինելու, եղիր հնազանդ բայց ծառա չդառնալով։ Չափավոր խոսիր մեծերի հետ, մտածված խոսիր քեզ հավասարների հետ, ազնվորեն խոսիր քո ընկերների հետ, քաղցրորեն խոսիր փոքրերի հետ, և միշտ խոսիր աղքատների հետ։
-Արդար և քաջ թիկունք կկանգնես ճնշվածին, կպաշտպանես անմեղությունը, առանց փոխարենը որևէ բան պահանջելու։
-Մարկանց և իրերի ճիշտ գնահատող, միայն ուշադրություն կդարցնես նրանց անձնական արժեքին, անտեսելով իրենց աստիճանը (range), վիճակը և հարստությունը։
** Թարգմանում եմ «Historia de Ararat» -ի պարունակությունը (Արարատի պատմությունը)։
ԱՐԱՐԱՏ 0ԹՅԱԿ (LOGIA ARARAT)
1950 -ի վերջերին, որոշ հայ մասոններ, որոնք ներգաղթվել էին Եվրոպայից, Մերձավոր Արեւելք ,Հյուսիսային Աֆրիկայից, բնակվում էին Արգենտինայում, կատարում էին իրենց մասոնական գործը տարբեր Օթյակներում, որոշեցին հավաքվել որպիսի նախաձեռնեն մի նոր Օթյակի ստեղծումը որտեղ նրանք կհավաքվեին։ Հայերեն լեզուն և հետևայլ հիմնական նպատակները նրանց մոտ ընդհանուր էր։
-Աշխատել մասոնական նպատակները իրականացնելու համար, որը փնտրում է բարեփոխել մարդկանց հոգևոր կեցվածքը և միտքը, և հետևաբար ողջ հասարակությանը, որը մարդկանց ընդգրկում է։
-Պահպանել հայկական ինքնությունը, որը վտանգվել էր դարի սկզբին Թուրքիայի կողմից՝ 1915-ից մինջև 1923 թվականները գործած Ցեղասպանության։
….
(հետո թարգմանությունը կշարունակեմ, և իմ իմացածից էլ մի երկու բան կասեմ նրանց մասին)
Գրառման հավելում. Հունվար 4, 2008թ 19։14
** Շարունկում եմ թարգմանությունը «Historia de Ararat» կոճակի պարունակությունը (Արարատի պատմությունը)։
-Օժանդակել ամրապնդումը հայկական համայնքի, և համայնքային հիմնարկությունների։
-Մարդասիրական սկզբունքով գործել հասարակության և արգենտինական հիմնարկությունների հետ։ Օժանդակել հայ համայնքի անդամներին որպիսի ինտեգրվեն իրենց որդեգրած հայրենիքի հետ։
Այդ պատճառներն էին որ՝
(այստեղ նախընտրում եմ հետևայլ անունները լատինատառ գրել, ինչպես գրված է այդ կայքում, որովհետև չգիտեմ իրեց արևմտահայերեն ճիշտ գրելու ձևը, և որովհետև եթե ուզենաք google-ում կամ մի ուրիշ տեշղ նրանց փնրել՝ կգտեք միայն լատինատառ, եթե գտնեք)
Esteban Diradurian
Jaques Khatchikian
Harootin Kazazian
Manouk (Paul) Manoukian
Manouk (Yervant) Manoukian
Aram Kalfayan
Vahe Merdinian
Onig Papazian
Vahe Marachlian
Sarkis Tokatlian
Dicran Kozanlyan
1957 թվականի Օգոստոսին հիմնեցին հիմիկվա Արարատ Օթյակ թիվ՝ 404-ը (Logia Ararat Nro.: 404) պատկացող Արգենտինայի Ազատ և Ընդունված Մասոնների Մեծ Օթյակին (Gran Logia de la Argentina de Libres y Aceptados Masones)։
Ժամանակի ընդացքում համայքային տարբեր հիմնարկությունների ղեկավարներ, մտավորականներ, և ուրիշ լավ մարդիք միացան այս ծրագրին. նրանք Արարատում գտան իրենց տեղը՝ որտեղ կարող էին ազատ մտքերի, առաջարկների և նպատակների փոխանաում անել, որտեղ կարող էին ազատ արտահայտվել, հարգանքի և հանդուրժողականության միջավայրում։
Այսպիսով Արարատը հադիսնում է հարմարավետ միջավայր որտեղ հայկական համայնքի խանդավառ և բարի միտնումներիվ մարդիք իրար ճանաչում են։ Այս գիտելիքների և համընդանուր գործողությունների հիմքով կայացվում են տատբեր տեսակի նախաձեռնումներ, որոնք դուրս են փախչում Օթյակի միջավայրից և մտնում են մշակությային, նվիրատվակա, սոցյալական, և նույնիսկ սպորտային ոլորտներ։
Պատմության ընդացքում Արարատ Օթյակի անդմներ հասան Մասոնության ամենաբարձր աստիճաններին, և շատերը կազմեցին Արգենտինայի Ազատ և Ընդունված Մասոնների Մեծ Օթյակի ղեկավարությունը, զբաղեցնելով տարբեր նստատեղեր, տարբեր ժամանակաշրջաններում։
Այդ նախաձեռնություններն են՝
-1965 թվկանին Արարատ Օթյակը տպեց Աշոտ Արզրունիյի (Ashot Arzruni) առաջին հրատարակչությունը «Հայ Ժողովուրդի Պատմությունը» Իսպաներեն լեզվով (Historia del Pueblo Armenio)։
-1967 թվականին Օթյակը ջանքեր է գործում որ օգնություն մեկնի Բունոս Այրեսի հարաֆում ջրհեղեղից տուժածներին, որտեղ կայն նաև շատ հայեր։
-Արարատ Օթյակի անդամները ստեղծում են Հայկական Սպորտային Ակումբը (Club Deportivo Armenio)։
-1970 տասնամյակին Արարատի անդամները ֆինանսավորում են Հայկական Գերեզմանոցի (Cementerio Armenio) կառուցումը, որը կախված է Հայ Առաքելական Եկեղեցուց (Iglesia Apostolica Armenia)։
-Նեկայումս կազմակերպում է ուսումնական կենտրոններ, ժողվներ և քննարկումներ ուղղված հայոց խնդիրը խորացնելու, պարզեցնելու և արգենտինական հասարակության մեջ մցնելու համար։
Արարատը անխափան գոյատևել է իր ստեղծումից, 1957 թվականից։ Չնայած որ ժողովներում արդեն հայերեն չեն խոսում, ինչպես տարիներ առաջ, այն ու ամենայնիվ շարունակվում է կենդանի պահվել հիմնող անդամների ոգին, միջոցները և նպատակները։ Անցյալում և ներկայումս իր անդամների մեջ կան համայքային միջավայրի հիմնարկությունների (institutions) բարձրորակ ղեկավարներ և նախկին ղեկավարներ։
Անընդմեջ աշխատանքի կես դարվա լռացման շեմում Արարատ Օթյակը դեռ կա որպես ազատ մտածմունքի տեղ, նա հարգում է այն սկզբունքները և սովորությունները որոնք իր ծագումը հանդիսացան, բայց միառժամանակ թարմանում է, նորանում է որպիսի ընդհարվի նոր ծրագրերին որոք առաջանում են ……..
(այստեղ պարզ երևում է որ տեքստը շարունակվում է, բայց երբ նրգևի սլաքն եմ սեղմում, տեքստը այլևվս վերև չի բարձրանում. ըստ երեվույթին ինչ որ բան սխալ է կառուցված այդ կայքում)
** Մնացած կոճակների տակ թարգմանելու տեքստ չկա։ «Contacto» կոճակը նշանակվում է «կոնտակտ», տեսեք որ ոչ մի հասցե չեն գրել։ «Trabajos»-ը նշանակվում «աշխատանքներ», ոչինիչ չեն տեղադրել այդտեղ։ «Ararat en Imagenes» նշանակվում է «Արարատը պատկերներում», այնտեղ դրել են իրենց հին լուսանկրները։ «Links»-ի մեջ կա երկու հասցե՝ առաջինը Արգենտինայի Ազատ և Ընդունված Մասոնների Մեծ Օթյակի կայքն է, երկրորդը ինչ որ համայնքային կայք է։
8 քննարկումներ
Arman