ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ neyronix. Sunday, January 4, 2009 12:55 - 1 քննարկում
Խոհեր արևի
Գանգս քիչ է.
Մտքերս չեն տեղավորվում,
Մեկը մորմոք, մյուսը ճիչ է,
Անհանգույց են ծավալվում:
Անհագույց են իմ հույզերը,
Կռնատ են ու չեն սավառնում,
Ու իմ արևոտ հուշերը
Մառախուղներն են ծվաստում:
Խորամանկներ, խորամանկներ,
Որ սիրում են սողուններին,
Քանզի ունեն երկար պոչեր
Փռած տիրոջ ոտքի տակին:
Խաղաղության ագռավները
Խորամանկներ են թևավոր,
Իրողության անուրջները
Էժան են ու անհարկավոր:
Անհանգույց է իմ բողոքը,
Ու՞մ վրա եմ հույսս դրել,
Այս աշխարհը նորոգելիս
Իմ հայրենիքը չեն հիշել:
Ովքե՞ր են գովերգում սերը՝
Ավա՝ղ, այստեղ պիտի լռեմ,
Բոլոր կարգերն ու բարքերը
Ծունկի են իջել սիրո դեմ:
Ես սե՛ր ունեմ, արևի սե՛ր,
Հայրենի՛քը իմ արևի,
Ահա շատ պարզ ու ջերմ խոհեր,
Սավառնող առանց թևերի,
Ինչպես շողերը արևի:
08.12.2008
1 քննարկում
Hrayr