ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, December 31, 2008 16:23 - 2 քննարկում

ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ

http://hayeren.hayastan.com/sona/sona.html

Օգտվելով ընձեռնված հնարավորությունից ուզում եմ իմ ամանորյա շնորհավորանքները հղել
“ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ”-ի, կայքի ողջ անձնակազմին, ու անձամբ հարգելի Ստեփան Քիրեմիջյանին, որ իրական ԼՈՒՅՍ է սփռում ինչպես մեր հոգևոր արժեքների,
ազգային գաղափարախոսության, այնպես է Հայաստանյան ներքաղաքական հարցերի ճշմարիտ ու հետևողական լուսաբանմանը…
Ահա ևս մեկ հնարավորություն, որ տվեց կայքէջը մեր ամանորյա շնորհավորանքներն ուղղելու մեզ հարազատ մարդկանց և քանի որ իմ ողջ ազգն է ինձ համար շատ սիրելի ու հարազատ, ես կկամենայի մաղթել իմ ազգին սեր, միություն, միաբանություն ազգային գաղափարների շուրջ, ինչպես սփյուռքում, այնպես էլ հայրենիքում, վեր կանգնել նեղ անձնական շահերից և գլոբալիզացիայի խելահեղ այս դարում պահպանել մեր ազգային դիմագիծը, աշխարհի որ ծեգում էլ լինենք, նպաստենք, նեցուկ լինենք մեր երկրի բարօրության, հզորացման, Ղարաբաղի հարցի, մեր պահանջատիրության արդար դատին:
Ամուր քրիստոնեական հավատք ու անձնուրաց հայրենասիրություն. Լինենք հավաքական այն ուժը, որ երազել է Մեծն Չարենցը: (Իմ “Զարթնիր, Չարենց” բանաստեղծությունից)
# # #
Հավաքական ուժն է ազգի գաղափարը քո անմեռ.
Փրկությունն այս է հայի, միակ ճանապարհը մեր
Ողորմություն ումի՞ց հայցենք, որ պաշտպանի դավերից,
Մեր կռիվը պիտի կռվենք, սա եկած է դարերից…
# # #
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ՈՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ ՍԻՐԵԼԻՆԵՐՍ:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Hrayr
Jan 1, 2009 15:38