ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, December 30, 2008 21:08 - չքննարկված

Հայաստանը և Ադրբեջանը համակարծիք են՝ արգելել իրենց տարածքներում արևմտյան ռադիոկայանների գործունեությունը, իսկ դա առաջընթաց է հայ-ադրբեջանական հարաբերություններում…

Tags:

ԱՐԵՒՄՏՅԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԵԹԵՐԱԶՐԿՎԵՑԻՆ

  • article's photo

    Ադրբեջանի ազգային հեռուստառադիոխորհուրդը այսօր որոշում է կայացրել հանրային հաճախականություններով «Ազատություն», «Ամերիկայի ձայն» եւ BBC ռադիոկայանների թողարկումները դադարեցնելու վերաբերյալ: Որոշումը հրապարակել է խորհրդի նախագահ Նուշիրեւան Մաղերամլին: Մաղերամլին երեկ հայտարարել էր, թե որոշումն ուժի մեջ է մտնելու անմիջապես, ինչը նշանակում է, որ 2009 թվականից այս ռադիոկայանները կեթերազրկվեն: «Ազգային հաճախականությունները պետք է տրամադրվեն միայն տեղական ընկերություններին», – պատճառաբանել է խորհրդի ղեկավարը եւ արեւմտյան լրատվամիջոցներին առաջարկել եթերը շարունակել արբանյակային հեռարձակմամբ, կաբելային կապով եւ ինտերնետով: Միջազգային կառույցները, պաշտոնական Վաշինգտոնն ու Եվրամիության ներկայացուցիչները բազմիցս քննադատել էին Ադրբեջանի իշխանությունների այս մտադրությունը եւ հորդորել պաշտոնական Բաքվին երկարաձգել օտարերկրյա ընկերությունների հետ կնքված պայմանագրերը: «Այս քայլը հսկայական հարված կհասցնի Ադրբեջանում մամուլի ազատությանը եւ բազմակարծությանը», – հայտարարել էր, մասնավորապես, Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Էնն Դերսին: «Lրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն էլ փաստել էր` եթե պաշտոնական Բաքուն արեւմտյան ռադիոընկերությունների հեռարձակումը դադարեցնելու որոշում կայացնի, ապա ցույց կտա, որ իր համար գերակայությունը խոսքի սահմանափակումն է, ոչ թե ազատությունը: Ադրբեջանի իշխանությունները, սակայն, ժխտում են խոսքի ազատությունը սահմանափակելու մասին մեղադրանքները եւ հակադարձում` արդյո՞ք Ադրբեջանի իշխանություններին դատապարտող երկրները իրենց հանրային հաճախականությունները տրամադրում են օտարերկրյա հեռարձակողներին: «Մենք աշխատում ենք եւ կաշխատենք միջազգային չափանիշներին համապատասխան», – հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը եւ ընդգծել. – «2001 թվականից` Եվրախորհրդին անդամակցելուց հետո Ադրբեջանը հեռուստատեսության եւ ռադիոյի գործունեությունը համապատասխանեցնում է Եվրախորհրդի չափանիշներին: Դրանցից մեկն էլ պահանջում է կարգավորել այս ոլորտը եւ ազգային հաճախությունների տրամադրումը: Մենք ապօրինի որեւէ քայլ չենք կատարում»: Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհուրդը անցած ամիս հորդորել էր Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ արեւմտյան լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու մտադրությունից: Մեկնաբանելով Ադրբեջանի հեռուստառադիոխորհրդի այսօրվա որոշումը` «Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեֆրի Գեդմինը հայտարարել է. – «Կարծում եմ, դա խորապես հիասթափեցնող է, եւ ամենից առաջ, գլխավորապես` Ադրբեջանի ժողովրդի համար: Մեզ այնտեղ գիտեն որպես անկախ, վստահելի, ճշգրիտ նորությունների եւ տեղեկատվության աղբյուր: Մեզ եւ մյուսներին` «Ամերիկայի ձայն»-ը, BBC-ն եթերից դուրս մղելու որոշման հետեւանքով մարդիկ այդ երկրում կզրկվեն կարեւոր տեղեկատվությունից, ինչին նրանք պետք է արձագանքեն եւ հակազդեն, քանի որ ձգտում են դառնալ եւ կառուցել քաղաքացիական հասարակություն»:

  • Հեղինե Բունիաթյան եւ Իրինա Հովհաննիսյան, Պրահա


Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ