ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Friday, December 26, 2008 23:33 - 3 քննարկում
AAA. Թուրքիայում սկսվել է անդառնալի մի գործընթաց, որը կհանգեցնի նրան, որ երկիրը կճանաչի իր անցյալը
Արդունիի խոսքերով, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը օժանդակվել է դեռեւս 2003թ., երբ Անցումային շրջանում արդարադատության հարցերով միջազգային կենտրոնը (ICTJ) 1915թ. իրադարձությունների ուսումնասիրությունից հետո հանգեց այն եզրակացությանը, որ հայերի դեմ իրագործված բոլոր հանցագործությունները ցեղասպանության մասին Կոնվենցիայի շրջանակներում են:
Նա նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Բարակ Օբաման, փոխնախագահ Ջո Բայդենը եւ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իրենց հայտարարություններում ընգդծել են Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության ճանաչման եւ իր պատմության հետ Թուրքիայի հաշտվելու անհրաժեշտությունը: ««Հայե’ր, ներե’ք մեզ» քարոզարշավը կօգնի Թուրքիային՝ վերանայելու իր ժխտման քաղաքականությունը: Դա նաեւ ԱՄՆ-ի ուղերձն է, նա երկար ժամանակ չէր քննադատում Թուրքիային Հայոց ցեղասպանության հիշատակման համար քրեական պատիժ սահմանող ՔՕ 301-րդ հոդվածի համաձայն հետապնդելու համար»,- նշել է AAA գործադիր տնօրենը:
«Հայե’ր, ներե’ք մեզ» հանրագրի տակ, որում հայերից ներողություն է հայցվում Հայոց ցեղասպանության համար, իրենց ստորագրությունն են դրել արդեն ավելի քան 14 հազար հոգի: Հանրագիրը Ինտերնետում տեղակայվել է դեկտեմբերի 15-ին:
Քարոզչության նախաձեռնողներն են Ստամբուլի Բանչելի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բաշքին Օրանն ու Թուրքիայի ակադեմիական շրջանակների եւս 200 ներկայացուցիչներ, լրագրողներ, հասարակական գործիչներ: «Ես չեմ կարող համաձայնել Օսմանյան կայսրության հայերին բաժին հասած այդ աղետի հանդեպ անտարբերության եւ ժխտման հետ: Ես հրաժարվում եմ անարդարությունից, գործում եմ իմ կամքով, կիսում եմ իմ հայ եղբայրների ու քույրերի զգացմունքներն ու ցավը եւ հայցում նրանց ներողամտությունը»,- ասվում է հանրագրում:
20 Դեկտեմբեր 2008 11:31
3 քննարկումներ
Liana