Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, December 24, 2008 23:46 - 1 քննարկում

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՑ ԷԼ ՍՏՈՐԱԴԱ՞Ս …

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՑ  ԷԼ ՍՏՈՐԱԴԱ՞Ս …
Երեկ, գործնական  հանդիպման ավարտին,  տեղի ունեցավ մի հետաքրքիր զրույց՝ սարսափազդու եւ տհաճ։
* * *
Հանդիպումն ավարտվել էր, երբ հանկարծ լսեցի.
– Հակոբ, վայրկեան մը կեցիր, քեզի բան մը պիտի ցըցընեմ,-հեվացող ձայնով դիմեց ինձ Ալիսն ու շտապ բացելով գրապահարաններից մեկի դուռը, ցելաֆանե տոպրակը դուրս բերելով շարունակեց խոսքը, արդեն զզվանքով նայելով տոպրակին,-վարկիան մը կեցիր։
– Սա ի՞նչ է,-զարմացած եւ հետքրքրված դիմեցի իրեն` հայացքս դեպի տոպրակը։
– Սա բան մըն է, որ պիդ ցըցընեմ քեզի, որով այս տեսակ բաներ չգնես։
– Է՞հ,-հանկարծ լսելով մանկիկի ձայնը հասկացա, որ ներսում մանկական մի խաղալիք է, որը շարժելուն պես սկսում է խնդալ եւ խոսել։
– Հիմա նայիր, նայիր թե ինչ կըլլա,-հեգնանքով եւ հալածանքի միտումով Ալիսը դուրս բերելով խաղալիքը սկսեց տակն ու վրա անել այն, որպեսզի սկսի խնդալ եւ խոսել։

Ինձ մի պահ թվաց թե այդ խաղալիքն անորակ է, ու այս ամբողջ ներկայացման պատճառն այն է, որպեսզի խորհուրդ տրվի նոր գնողներին չգնել այն, սակայն դա բոլորովին էլ այդպես չէր։
Խաղալիք մանուկը, ամեն մի շարժումից եւ հարվածից հետո սկսում էր խնդալ եւ վերջում անգլերեն արտասանում էր՝ «Իսլամն է լույսը»։
Ալիսի համար այդ երեւույթն անչափ տհաճ էր, քանզի խաղալիքի բացահայտումից հետո նա խոստովանեց, թե որքան է ատում մուսուլմաններին, քանզի ինչպես իրեն էին հայտնել Կաթոլիկ եկեղեցում, այդ խաղալիքը պատրաստված է մուսուլմանների կողմից, որպեսզի ատելություն սերմանվի քրիստոնեաների հանդեպ։
Միգուցե Ալիսի տվայտանքը տեղին էր, քանզի իստ իս նա այդքան էլ տեղյակ չէ աշխարհի իրական անց ու դարձին. ԱՄՆում բնակվող շատ հայեր են այդպիսին՝ անտեղյակ, թե ինչ է գալիս ու գնում մարդկանց վրայով, ինչ ահ ու սարսափ, ու թե ում կողմից, եւ ինչու…
Թեեւ ինձ համար այսպիսի դեպքերն այլեւս նորություն չէն։ Շատ պարզ մի պատճառով.  այն ուղղակիորեն ճչում է իր կեղծությամբ, այն սադրանք է՝ սաբոտաժ։
Լուսաբանելու համար թե ինչու է այն այդպիսին՝ անբնական, կարելի է զրուցել շարունակ եւ շարունակ… Զրուցենք հենց կենդանական աշխարհից՝ գայլերից, թե ինչպես են նրանք սահմանում իրենց տարածքները՝ միզելով, եւ հաստատվում այդտեղ, որին հաջորդող տարածքում ապրում են այլ գայլեր, նույն ձևով սահմանանշած իրենց տարածքային իրավունքները հարևանների նկատմամբ:
Այս բնազդը բնության մեջ գործում է պարտադիր ու պատշաճորեն։ Մի բան է մտնել ուրշի տարածք, այլ բան է այդ տարածքում հաստատվել: Պատկերացրեք ինչ կլինի, եթե հանկարծ արջերից մեկը, գիտենալով  երկու գայլային ոհմակների միջև գործող սահմանների «միզանշված» կարգը՝   մեկի տարածքից մյուսի տարածքի խորքը տեղափոխեր այն թուփը, որի վրա ցանված է հարևան գայլի «միզանշանը»,նրանց խաղաղ կյանքը խառներ, նման այս խաղալիք-մանկան հայտնվելուն քրիստոնեական միջավայրում: Բնության մեջ նման դեպքեր չեն պատահում, բայց արի ու տես մարդկանց խմբերում  այսպիսի օրենքներն այլ կերպ են գործում։ Հարկավոր է գեթ մեկ առիթ, երբ այն տեղ բռնի մարդկանց տարանջատ խմբերում, տեղի կունենա այն՝ ինչ չկա բնության մեջ, հրահրելով  կասկած, անվստահություն, հալածանք, ծեծ ու ջարդ…կոտորածներ անգութ. եւ այս ամենը լոկ մեկ սադրանքով՝ երրորդի կողմից, հարևանների մեկի տարածքում կեղծիք սփռելով…հետո սադրանքի ենթարկված կողմերը յոթ կաշի մաշելով թող փորձեն լուծեն այն խնդիրը, որը բերվեց ու բարդվեց  երրորդի կողմից։

Իդեպ, ավարտին ասեմ, որ այդ մանկական խաղալիքը պատրաստված է «Ֆիշեր-Փրայզ եւ Մարթել» ընկերությունների կողմից։ Ա՜խ Ֆիշե՛ր Ֆիշե՛ր, շախմատի երբեմնի գրոս մաստեր…երանի թե քո ազգությունը կապ չունենար այս ամենին, բայց արի ու տես,  քո «արջի ծառայությունը»  իր գարշելի հոտը չի կորցնում։

Հակոբ Գեւորգյան
Դեկտեմբեր 24, 2008թ



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Vahan
Jan 4, 2009 15:21