ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, December 24, 2008 18:53 - չքննարկված

«ՀԱՅԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՈՏՈՐԱԾԸ ԲՈԼՈՐԻԴ Է ՀԱՅՏՆԻ, ԻՆՉՈ՞Ւ ՉԵՔ ՀԻՇՈՒՄ»

«ՀԱՅԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՈՏՈՐԱԾԸ ԲՈԼՈՐԻԴ Է ՀԱՅՏՆԻ, ԻՆՉՈ՞Ւ ՉԵՔ ՀԻՇՈՒՄ»

Մեջլիսի ամբիոնից բացականչում է ծագումով քուրդ պատգամավորը

Թեեւ հայերից ներողություն խնդրելու նախաձեռնության հեղինակ չորս թուրք մտավորականները Հայոց ցեղասպանությունը հանգեցնում են «Մեծ աղետի» եւ հրաժարվում ցեղասպանություն բառի օգտագործումից, սակայն այդ նախաձեռնության շնորհիվ Թուրքիայում աշխուժանում է հարցի ակտիվ վերարծարծումը: Դրան են նպաստում նախաձեռնության կողմնակիցների եւ հակառակորդների սուր բանավեճերը, նույնիսկ նախագահ Աբդուլլահ Գյուլին հայկական ծագում վերագրելու դրսեւորումները:

Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցի վերարծարծումները նորություն չեն եղել, թուրքական ժխտողականության կողմնակիցների եւ դրան հակադրվող մի քանի մտավորականների բանավեճերը՝ նմանապես: Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կասեցնելու առաջադրանքով հարցը բազմիցս քննարկվել է նաեւ Թուրքիայի ազգային մեծ ժողովում՝ Մեջլիսում, իսկ մտավորականներից ոմանք էլ հրապարակավ խոստովանել են, որ 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն են:

Այսինքն, երկրում կան ցեղասպանության հարցի նաեւ Մեջլիսում վերարծարծման եւ կատարվածի խոստովանության նախադեպեր: Սակայն Թուրքիայում միանգամայն աննախադեպ է, երբ այդ խոստովանությունը Մեջլիսի նիստում կատարում են պատգամավորները եւ աննախադեպության առումով իրերի դրությունը չի փոխում նրանց քրդական ծագումը, որովհետեւ ցեղասպանության ժխտողականությունը յուրահատուկ էր նաեւ քուրդ գործիչներին:

Խոսքը տվյալ դեպքում Սչերդից Մեջլիսի «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցության պատգամավոր Օսման Օզչելիքի եւ նրա կուսակիցների՝ Մուշի պատգամավոր Սըրրը Սաքըքի ու Շըրնաքի պատգամավոր Հասիթ Քափլանի մասին է, որոնց պաշտպանել է Ուրֆայի պատգամավոր Իբրահիմ Բինիջին:

Դեկտեմբերի 20-ին Մեջլիսի լիագումար նիստում Ազգային կրթության նախարարության բյուջեի առնչությամբ «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցության տեսակետներն արտահայտելիս, Օսման Օզչելիքը հանկարծ անդրադարձել է հայերից ներողություն խնդրելու նախաձեռնությանը եւ քննադատել դրա նկատմամբ վարչապետ Էրդողանի բացասական դիրքորոշումը:

Նա ասել է. «Մի՞թե որեւէ զրկանքի չեն ենթարկվել նրանք, ովքեր ձգտել են թոթափել Օսմանյան կայսրության լուծը: Մի՞թե չկա ներողության անհրաժեշտությունը: Այս կարգի մոտեցումները լուրջ վտանգ են հասարակության համար: Ցավոք, 1915-ին բազմաթիվ հայեր սպանվել են «Համիդիե» կոչված գնդերի ձեռքով, որոնց կրթության նախարարի մայրենի լեզվով (քրդերեն) «հայերի ջարդ» կոչված իրադարձությունների ժամանակ քուրդ թափթփուկներից կազմել էր սուլթանը: Առգրավվեց հայերի ունեցվածքը: Մարդինում սպանեցին անմեղ հայերին: Իմ մանկությունն անցավ նրանց պատմությունը լսելով: Մի մասը սպանվում էր, մյուսը՝ փախչում դեպի Սիրիա: Ոմանք, այդ թվում նաեւ իմ մեծ հայրը, հովանավորելով որոշ հայ ընտանիքների, փրկել են վերահաս կոտորածից: Սակայն թափթփուկներն ու ժանդարմերիան զանգվածային կոտորածներ են սարքել: Հաճախ հայերին իրար հետեւից շարք են կանգնեցրել եւ կրակել կրծքին, ստուգելու համար, թե մեկ կրակոցով քանի՞ մարդ կարելի է սպանել»:

Օզչերիքի այս խոսքերից հետո Մեջլիսի նիստերի դահլիճը վերածվել է մարտադաշտի: Այնուամենայնիվ նա եւ նրա քուրդ ընկերները հետ են մղել հարձակվողներին, որից հետո Օզչելիքը, դիմելով թուրք պատգամավորներին, բացականչել է. «Որտե՞ղ է 1 մլն հայը: Ո՞ւր կորան այդ մարդիկ: Իսկ միլիոնավոր ասորիներն ի՞նչ եղան: Այս ամենը քաջ հայտնի է ձեզ բոլորիդ: Ինչո՞ւ չեք հիշում»: Հասիփ Քափլանը լրացրել է նրան. «Իդիլում գեթ մեկ ասորի չի մնացել: Ի՞նչ է, քողարկե՞նք ճշմարտությունը»: Իսկ Սըրրը Սաքըքը հիշեցրել է Մարաշի դեռեւս մեր օրերում կատարված կոտորածի մասին, որի հետեւանքով ավելի քան 350 ալավի էր սպանվել:

Նիստը վարել է Մեջլիսի փոխնախագահներից Ներզաթ Փաքդիլը եւ նույնիսկ սեփական պապերին զրպարտելուց չխորշելու մեջ է մեղադրել քրդական «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցության պատգամավորներին, ապա նա մատնանշել է. «Այս երկրում թուրք, քուրդ, թե չերքեզ, բոլորը մեկ ազգ են: Նշված տարրերից ոչ մեկը զենք չի փորձարկել մարդկանց վրա»: Թերեւս դրանով էլ Փաքդիլն ակամա խոստովանել է երկրում թուրքին, քրդին, չերքեզին մեկ ազգի տարբեր տարրերը դարձնելու փորձարկումների սնանկությունը:

Ի դեպ, հրապարակումների համար անհրաժեշտ նյութը քաղել ենք «Հյուրիեթի» եւ «Գերչեք գյունդեմի» դեկտեմբերի 21-ի հոդվածներից:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ