ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, December 23, 2008 6:11 - 4 քննարկում

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՉԱԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ…

ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» վեպի ամենաուշագրավ կերպարը քավոր Պետրոսն է` երևելի խաբեբան և անկրկնելի հոգեորսը: Անկասկած, Տեր-Պետրոսյան Լևոնի նախատիպը հայ իրականությունում հենց քավոր Պետրոսն է: Իհարկե, ԼՏՊ-ն գերազանցում է նախատիպին: Ավելի ճկուն է, նենգ ու լպրծուն:

Ամեն դեպքում, քավոր Պետրոսը բավարարվում էր գավառական մակարդակի մեքենայություններով: ՏՊԼ-ն համահայկական տրամաչափի խաչագող է: Թերևս` անմրցելի:

Կարևոր մի առանձնահատկություն: Սա Երրորդ հանրապետության հիմքերը հիմնահատակ խարխլելու դիվային գաղափարը խարսխում է ահռելի դրամաշորթությանը:

Այս հարցում նա հանգիստ խղճով «քյալլա կտա» անդրօվկիանոսյան արկածախնդիրներ Սորոսի, Գուսինսկու և այլոց հետ: Եվ կնվաճի հաղթական դափնիները: Պարզ մի պատճառով. ո՜չ Սորոսը, ո՜չ էլ Գուսինսկին (և մյուս բարձրավոլտ սրիկաները) սեփական ժողովրդին փորձության չեն տանում:

Ինչևէ, հսկայական գումարներ մսխելով և յուրացնելով` ՏՊԼ-ն թևակոխում է խաչագողության ավելի «նրբաճաշակ» փուլը, դրամահավաք է կազմակերպում` լրջորեն խաղալով Լոս-Անջելեսի հայության կարոտաբաղձական զգացմունքների վրա:

Դրամահավաքի խոսափողը «280» ծածկագրով սփռվող հեռուստաալիքն է, կազմակերպիչը` նախկին հայաստանաբնակ Էդվարդ Քալաջյանը: Դեկտեմբերի 21-ին խոշոր դրամահավաք է: Թափ են տալու լոսանջելեսյան հայության գրպանները, նվազեցնելու նրանց բանկային հաշիվները: Դրամահավաքի նպատակը խիստ խաչագողային է… ձևավորել ժողովրդական դրամագլուխ և սատարել ՏՊԼ-ական «ժաժքի» հետևանք «քաղբանտարկյալների» ընտանիքներին:

Լա՞վ է մտածված: Իհարկե: Ուղղակի վիրտուոզ հնարք է: Մեծն ժուլիկ Կորեյկոն ամոթից գետինը կմտներ: Լևոնը նման բարդույթով չի տառապում: Եվ ինչո՞ւ պիտի բարդույթավորվի:

Մարտի 1-ի ոճրագործության նախապատրաստման և իրականացման թիվ 1 պատասխանատուն քաղաքացիական պատերազմ էր հրահրում, ինչի հետևանքը կլիներ Արցախի կորուստը: Այդ մասին հարկ է, որ մտածեն մեր հայրենակիցները: Ու սա պարզ տրամաբանություն է: Եթե ցուցարարների բազմությունը (որոնց շարքում պատկառելի թիվ էին կազմում խռովարարները) 5-ի փոխարեն 50 հազար լիներ, նշանակում է` հայկական բանակի զորամիավորումների ներքաշում մայրաքաղաք և… Արցախի ճակատի բացում: Իսկ տեղյա՞կ եք, որ այսպես կոչված ցուցարարների ճնշող մասը երթերին ու հանրահավաքներին մասնակցելու համար ստանում էր 30-50 $ մեկ օրում: Գումար էր վճարվում նաև նստացույցի մասնակիցներին:

Դուք Երևանում չեք եղել և տեղյակ չեք, որ հանրահավաքների ու երթերի պարագլուխները օրն ավարտում էին մայրաքաղաքի էլիտար պանդոկներում և գարեջրատներում:

Նա, այսպիսով, համապետական հեղաշրջման ճակատն է ընդլայնում: Սփյուռքը, ներող եղեք, ընդամենը շահեկան փուլ է, դրամահավաքը` պարտադրված, քողարկելու դիվային ծրագրի իսկական էությունը: Այն է` Արցախի հանձնում, տնտեսական ու քաղաքական քաոսի տիրակալություն Հայաստանում: Եվ հայոց պատմության մեծագույն խաչագողն ու մեր նոր օրերի Վասակը անհամար խնդիրներ է առաջացնելու: Հավատացած եղեք:

Քանի դեռ դատարանի առջև չի կանգնել և չի հասել իր մոլեգին կյանքի վերջնական հանգրվանին` մահապարտի խցին: Իսկ դուք, ներող եղեք, միամտաբար դրամագլուխ եք ձևավորում:

Եվ հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու ջանում եք հերթական անգամ լուծել հերթական «հայկական հարցը»: Եվ վերջում ի գիտություն. ՏՊԼ-ի համար չկան սրբություն, արժեք, հեռանկար: Նրա մաղձոտ էությունն ու թունոտ միտքը դեռ անհամար «խաչակրաց արշավանքներ» է կազմակերպելու մեր երկրի հանդեպ:



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Liana
Dec 23, 2008 14:49