ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ neyronix. Saturday, December 13, 2008 21:33 - չքննարկված
Մածուկային իրավիճակ
There are three tomatoes, Papa Tomato, Mama Tomato and Baby Tomato. Baby Tomato drags behind, so Papa Tomato becomes angry and squishes him and says: “Ketchup!” – Pulp Fiction.
Հայր լոլիկը, մայր լոլիկն ու լոլիկ բալիկը ճանապարհորդում էին մի տեղ։ Հանկարծ լոլիկ բալիկը դանդաղեցնելով ընթացքը ետ է մնում ծնողներից, որին էլ հաջորդում է այս զավեշտալի վիճակը. հայր լոլիկը զայրացած ճզմելով բալիկ լոլիկին ասում է,–”Ketchup!” (Անգլերենից թարգմանաբար նշանակում է Տոմատի մածուկ, ինչպես նաեւ առաջադիմություն)։
Փորձեմ փոխարինել հայր լոլիկին ընդդիմության, մայր լոլիկին ժողովրդի, իսկ լոլիկ բալիկին էլ մեր պետության՝ նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետ։ ԵՎ արդյունքում կստանանք այն պատկերը, որին ականատես ենք բոլորս, ՀՀ դեմ վարվող ներկա, թե՛ ներքին, եւ թե՛ արտաքին քաղաքականության մեջ։
Ժողովուրդը՝ որը ծնեց ՀՀ–ը լուռ կնոջ նման մի կողմ քաշված թույլ է տալիս ընդդիմությանը զբաղվել դաստիարակչական աշխատանքներով։ Ընդդիմությունն էլ իր հերթին իմանալով դաստիարակչության մարտավարությունը օգտագործում է նորածնի դեմ՝ ստեղծելով մածուկային իրավիճակ։ Իսկ մածուկ դարձած պետությունից էլ ի՞նչ ես կարող սպասել։
Պարզապես ժամանակն է հասկանալ, որ այսպիսի պահածոյացված վիճակի մեջ պահելով մեր պետությանը, մենք ինքներս հրաժարվում ենք նրա իրական արժեքավոր հնարավորություններից եւ հույսներս դնում սպառման ենթակա պահածոյացմանը։
Սակայն կա նաեւ այլ տեսակետ։ Միգուցե ժողովուրդը այդքան էլ չէր ցանկանում ծնել ՀՀը։ Միգուցե հայրը՝ ընդդիմությունը, կասկածնե՞ր ունի իր զավակի զտարյունության մեջ։ Հարց է ծագում, թե ո՞վ էր շինում մորը՝ ժողովրդին, այն ժամանակ, երբ հայրը՝ ընդդիմությունը, շինում էր ազգին։
Բավականին դժվար կացության մեջ եմ։ Հարց է ծագում, թե ովքե՞ր են շինողները, որոնք շինեցին մեր հորն ու մորը. ա՜խ ես դրանց տիրու՛ մե՛րը…