Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ Admin. Thursday, December 11, 2008 17:49 - 9 քննարկում
Առաջին անգամ իմ կյանքի մեջ տեսա լացող տղամարդ, հայ լացող տղամարդ …..
Armenuhi
Երկրաշարժից անմիջապես վարկյաններ առաջ լսած դղրդոցը մինչեվ հիմա ականջներիս մեջ է…… եվ հավատացեք ավելի ցնցվեցի ձայնից….կարծեցի թուրքերը խփեցին…….
Ուղիղ երկու շաբաթ բարեկամի ավտոտնակում 10 ընտանիքով (ծանոթ ու անծանոթ) մնալուց հետո կարողացանք քաղաքից դուրս գալ……………..եվ այլեվս չվերադարձանք….
Մինչեվ հիմա աչքիս առջեվ են դագաղների սարերը……լեցուն եվ դատարկ ….. դագաղից շատ էի վախենում
Անօգնական մարդկանց գոռոց, ինքնաթիռից շպրտվող հացեր, հիվանդանոցի առջեվ պառկած վիրավորներ, վախեցած, անօգնական հայացքներ, ճարահատ տղամարդիկ, չդադարող օգնություն կանչող ձայներ, շենքերի կույտեր…..մարդիկ գերբնական ուժ էին ստացել օգնելու համար փլատակների տակ մնացածներին
Առաջին անգամ իմ կյանքի մեջ տեսա լացող տղամարդ, հայ լացող տղամարդ …..
Լռիվ եք,- ահա առաջին հարցումը իրար հանդիպած ծանոթների, ահա իմ հիշողությունները սիրելի քաղաքիցս……
9 քննարկումներ
Tigran K.