ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ neyronix. Monday, December 8, 2008 20:05 - 2 քննարկում
ՀՐԱՇՔ ԵՍ ԱՍԵՍ
Աստվածատուր ես
Իմ հայ ժողովուրդ.
Քեզ մորթում են,
Ապրում ես նորից.
Թալանում են քեզ,
Պոկում արմատից,
Սակայն աճում ես
ՈՒ դալարում ես
Ծաղկում ես անգամ
Չոր անապատում
Լերկ քարի վրա’
Սառնամանիքին.
Հրաշք ես ասես
Երկնքից իջած,
Քո տանջանքներին
Վկա է Աստված:
Կանգուն ես , հպարտ
Մասիս սարի պես
ՈՒ չես խոնարհվում
Ոչ մեկի առաջ,
Թեև փակել են
ճամփեքդ կյանքի,
Սակայն ապրում ես
Ապրում ես ու կաս…
Սոնա Արշունեցի
2004թ Բրյուսել
2 քննարկումներ
Araqel