ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, December 8, 2008 20:05 - 2 քննարկում

ՀՐԱՇՔ ԵՍ ԱՍԵՍ

Աստվածատուր ես
Իմ հայ ժողովուրդ.
Քեզ մորթում են,
Ապրում ես նորից.
Թալանում են քեզ,
Պոկում արմատից,
Սակայն աճում ես
ՈՒ դալարում ես
Ծաղկում ես անգամ
Չոր անապատում
Լերկ քարի վրա’
Սառնամանիքին.
Հրաշք ես ասես
Երկնքից իջած,
Քո տանջանքներին
Վկա է Աստված:
Կանգուն ես , հպարտ
Մասիս սարի պես
ՈՒ չես խոնարհվում
Ոչ մեկի առաջ,
Թեև փակել են
ճամփեքդ կյանքի,
Սակայն ապրում ես
Ապրում ես ու կաս…

Սոնա Արշունեցի
2004թ Բրյուսել



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Araqel
Dec 9, 2008 18:57