Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, December 4, 2008 13:52 - 2 քննարկում

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍՓՅՈՒՌՔԻՑ

VAN գրել է:

  • ՇԱՆԹ
    ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍՓՅՈՒՌՔԻՑ = Բրյուսել, 2007-09-26, Խոստովանեմ. բոլոր դեպքերում հարգում էի մտավորական Տեր-Պետրոսյանին, Ձեր լռության մեջ էր Ձեր մեծությունը, բայց ընդհատակից Ձեր հրապարակ գալը իմ միջից հօդս ցնդեցրեց հարգանքի այդ կաթիլը: Այսօր որ ազգը թափառական է դարձել, դրա հեղինակը հենց դուք եք, ժողովրդին աղքատության դուռը հասցնելը, անարխիան, ամենաթողությունը, սպանությունները, ընտրություններ կեղծելը. թուրքի կիսատ թողած սպիտակ ջարդը … Դուք իրագործեցիք: Այսօր Հայաստանից գաղթածների երեխաները օտար լեզվով են խոսում, օտար հարկի տակ են ծվարել, վաղը օտարի հողն են ծաղկեցնելու. Դուք խղճի խայթ զգու՞մ եք մեր` լքողներիս նկատմամբ: Դուք մի դրածո էիք, իսկ երկիրը ղեկավարում էին Վանոները, Վազգեն Սարգսյանները, Բ. Արարքցյաններըը, Արա Սահակյաններըը… Հիմա որ ուզում եք ժողովրդի աչքին թոզ փչել` «ժողովրդին այս վիճակից հանել», զարմանում եմ. Դուք այդ ժողովրդին արհամարհում էիք, հաղորդ չէի դառնում նրա դարդ ու ցավին: ՈՒրախանում էիք, որ լքում էինք երկիրը, ու ձեր հոգսը թեթեւանում էր, ժողովուրդը ծանր լուծ էր Ձեր ուսերին. ժողովուրդ, որ Ձեզ հավատացել էր, իր ձայնն էր տվել, իսկ Դուք հարկ չէիք համարում դուրս գալ, գոնե ժողովրդին ձեր ներկայությամբ երկու բառով հանգստացնել. համարձակություն չունեիք: Մոռացե՞լ եք, որ Դուք ասում էիք. «Անցումային ժամանակներ են, ես չեմ կարող, ասել, թե քանի տարի հետո է վիճակը փոխվելու, չեմ կարող խոստանալ», այս Ձե’ր խոսքերն են: Բայց բանից պարզվեց, որ հարցը անցումային շրջանը չէ, այլ միակ իրական անժխտելի փաստը Ձեր անկարողությունն էր երկիր կառավարելու, Դուք միայն ձեր անձն ու աթոռն էիք պաշտպանում Ձեր նախագահման տարիների ընթացքում: Զարմանալի է. միթե՞ այս տարիների (10) ընթացքում երկիր կառավարելու փորձ եք ձեռք բերել, կամ համարձակություն, որ կկարողանաք Ձեզ շրջապատող նոր վերաձեւավորված մաֆիային դիմակայել. կասկածում եմ, (արդեն Ձեր շուրջը պտտվողների մեջ տեսնում եմ նրանց դեմքերը) : Ձեզ շրջապատողներն ունենալով գերագույն նպատակ` գալ իշխանության, փորձում են այն իրագործել ձեր միջոցով: Նրանց լարած թակարդում եք հայտնվել: Լավ ծանր ու թեթեւ արեք. Ժողովրդին նոր փորձությունների մի տարեք, փառասիրությունով մի արաջնորդվեք: Լինել լավ մտավորական, կամ կարողանալ ճիշտ երկիր կառավարել, դրանք իրարից տարբեր կատեգորիաներ են: Ձեր մեջ ապրում է մտավորականը, որին հատուկ է համեստությունը, մարդկայնությունը, ենթարկվելու բնազդը… Մենք արդեն տեսել ենք. Դուք տանում էիք ձեր ենթակաների բոլոր կամայականությունները, սեփականաշնորհման քողի տակ երկրի ալան-թալանը, սպանությունները… այդ տարիներին դարձյալ ընդհատակում էիք, ժողովուրդը Ձեր ձայնը չէր լսում: Իսկ եթե երբեմն լսում էր դեպքից- դեպք, լոկ ապագայի նկատմամբ անհուսադրող խոսքեր: Ի ուրախություն Ձեզ Հայաստանը դատարկվեց. դուրս եկանք մի օտարություն, որ ոչ լեզու գիտեինք հաղորդակից դառնալու, ոչ էլ տանիք` մեր գլխավերեւում: Դուրս եկանք մի դաժան օտարություն` հազար ու մի փորձություններով լի, դուրս եկանք, որ փրկենք մնացած մեր հարազատներին, ինչպես Դուք էիք ակնկալում: Ի՞նչ է, կարծում եք ժողովուրդը հիշողության կորստով է տառապում` երբեք: Ժողովուրդը մի լավ խոսք ունի` «ինչ որ ցանես, այն կհնձես»:
    ԱՅՍ “ԲԱՑ ՆԱՄԱԿՍ” ՏԵՂԱԴՐԵՑԻ “ԱԶԳ”-Ի ՖՈՐՈՒՄՈՄ, ՈՒՐ ՀՅՈՒՐԸ
    ՀԵՆՑ ԼԵՎՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ, ԱԿՆԿԱԼՈՒՄ ԷԻ ԱՆԿԵՂԾ
    ՊԱՏԱՍԽԱՆ, ՍԱԿԱՅՆ ՁԱՅՆ ԲԱՐԲԱՐՈ ՅԱՆԱՊԱՏԵ:
    ՖՈՐՈՒՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԲՈԼՈՐՆ ԷԼ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՄՆԱՑԻՆ:
    ԼԵՎՈՆԸ ՄԵԶ ԱՍԵԼՈՒ ԲԱՆ ՉՈՒՆԵՐ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ…………….

Ապրես,çանթ:Իրենց դեմ ուղղվաց այս զենքերը հենց իրենք են կռել ու տվել մեր ձեռքը,ինչի համար այսօր բողոքում են…



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Liana
Dec 5, 2008 22:14