ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, December 3, 2008 23:43 - չքննարկված

Երևանի կենտրոնն ընդգրկող ավտոմայրուղին հանձնվեց շահագործման


03.12.08 16:27
Հերացի-Կորյուն-Նալբանդյան-Չարենց
փողոցների հատման տրանսպորտային հանգույցի շինարարական աշխատանքներն
ավարտված են: 2.600 մետր երկարությամբ ճանապարհը սկսվում է
Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկից եւ ավարտվում Հերացի փողոցում:
Մայրաքաղաքի երթեւեկության համար չափազանց կարեւոր այդ նախագծի բացման
արարողությանը մասնակցել են հանրապետության գործող եւ երկրորդ նախագահներ
Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, բազմաթիվ պաշտոնյաներ:
Աշոտ
Ալեքսանյան, ճարտարապետ.”Երեւանի երակները, որոնք խցանված էին, պետք էր
բացել: Այսօր կյանք է մտել Երեւանը, ստացել է հարավը հյուսիսի հետ
անընդմեջ շարժման հնարավորություն: Ես կարծում եմ, որ խցանում այլեւս չի
լինի”:
Նախագծի ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը Երեւանի տրանսպորտային նոր
հանգույցը կարեւորում է ինչպես վարորդներին խցանումներից ազատելու, այնպես
էլ բացառիկ տրանսպորտային կառույց լինելու առումով:
Գետառի
ավտոմայրուղին այլեւս բաց է երթեւեկության համար: Այն սկսվում է
Խանջյան-Թումանյան խաչմերուկից եւ ավարտվում է Հերացի փողոցում` հատելով
կենտրոնի գրեթե բոլոր փողոցները: Այս նախագծի իրագործումը թույլ կտա
մայրաքաղաքի հյուսիսային հատվածւ կապել հարավին: Իսկ վարորդներից այս
ճանապարհն անցնելու համար կպահանջվի նվազագույն ժամանակ:
Երեւանի
տրանսպորտային նոր հանգույցի հեղինակները նախագիծը տեսականորեն գնահատում
են գերազանց, իսկ թե գործնականում ինչպիսի±ն կլինի արդյունավետությունը`
մասնագետները չեն շտապում եզրակացություն անել, բայց նշում են.
սպասելիքները կարդարանան:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ