Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, November 29, 2008 22:01 - չքննարկված

ՄԻ 200-250 ՀԱԶԱՐ ԶՈՀ ԷԼ ՏԱՆՔ, ԻՆՉ ԿԱ ՈՐ

ABG գրել է:

  • karen
    Գրում եմ իրեն ԿԱՌԳԻՆ ՄԱՌԴ համարող կոչեցյալին,այ դուռակ գնա քեզ հավասար մարդ ճարի ու խոսա,ցավոք որոշ տհասներ էնքան են սիրահարված իրենց լևոն աղային,որ կուրացած ու խլացած են և ամեն չեն կարողանում նոռմալ ընկալել,սրանց մնա լևոնի համար կյանքն էլ կտան երկիրն էլ;

ԿԱՐԵՆ ՋԱՆ ևս մի հիշողություն «լեվոն պապայի» «հայասեր ու հայրենանվեր» լինելու մասին
—————————————————————————————————————————————————
ՄԻ 200-250 ՀԱԶԱՐ ԶՈՀ ԷԼ ՏԱՆՔ, ԻՆՉ ԿԱ ՈՐ
«Նախագահի թեկնածուի մոտ անցյալ 10 տարիների ընթացքում որեւէ բան չի փոխվել», երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց բանաստեղծ եւ հրապարակախոս ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ, որն իր իսկ խոսքով, այս օրերին ուշադիր հետեւում է նախագահի բոլոր թեկնածուների քարոզարշավներին, նրանց խոստումներին եւ մտահոգություններին։
Ռ.Դավոյանը երեկ ԼՏՊ-ին բնորոշ մի դրվագ պատմեց, որը լավագույնս ցույց էր տալիս, թե որքանով նախկին նախագահին իրականում կարող է մտահոգել մեր երկրի ժողովրդագրական վիճակը։
«Երբ 1989-ին խորհրդային տանկերը շրջապատել էին օպերայի շենքը, իսկ զինվորները Մաշտոցի պողոտայի կողմից էին այն օղակել, իշխանությունը գրավելու անհամբերությամբ լի մի քանի խմբեր զինվորական մեքենաներով, դրոշակներով պտտվում էին տանկերի եւ զինվորների առջեւ՝ բղավելով ու ժողովրդին հրահրելով, թե հարձակվեք այդ զինվորների վրա»։ Ռազմիկ Դավոյանի խոսքով՝ դա սադրանք էր։ «Ժողովուրդն այդ տարիներին իմ խոսքը լսում էր։ Ես գնացի եւ հարձակման պատրաստ ժողովրդին հետ պահեցի, ասելով, եթե մեկնումեկդ մի քայլ անի, մեր ժողովրդի նկատմամբ թշնամություն արած կլինի»։
Իսկ երեկոյան Լ.Տեր-Պետրոսյանին հանդիպելով` բանաստեղծը նախատել է, թե «մեր ժողովրդին սադրանքի տանելը ճիշտ չէ։ Կենտրոնը պատրաստվում է բոլորին անկախություն տալ։ Կարիք չկա հեղափոխական խաղալ եւ զոհեր տալ»։ Պատկերացնո՞ւմ եք, ի՞նչ է պատասխանել «թող ոչ մի զոհ չպահանջվի, ինձնից բացի ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան»՝ արտասանող, զոհաբերության պատրաստ մեր հերոսը։ Ըստ Ռազմիկ Դավոյանի. «Նա սառն անտարբերությամբ եւ անփութորեն պատասխանեց. թող մի 200-250 հազար զոհ էլ տանք, ինչ կա որ»։
Այս զրույցը էական նշանակություն է ունեցել Ռ.Դավոյանի կողմնորոշման համար։ Իսկ մի կարճ ընթացք հետո երկիրն ընկղմվեց խավարի մեջ, սկսվեց արտագաղթը, երկրի պետական եւ ազգային սեփականության թալանը։
Բանաստեղծը ցավով է արձանագրում, որ մեր ժողովուրդը տառապում է «հիշողության կորուստ» կոչվող հիվանդությամբ եւ սթափ մտածելու ունակություն չունի։ Բայց միաժամանակ վստահ է եւ գիտի, որ ժողովուրդն ընդհարումների, բախումների ցանկություն չունի։
_________________________________________________



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ