ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, November 25, 2008 8:03 - 2 քննարկում

Հայաստանի տղամարդկանց հավաքականը Համաշխարհային շախմատային օլիմպիադայի չեմպիոն

/PanARMENIAN.Net/ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Դրեզդենում դարձել է Համաշխարհային շախմատային օլիմպիադայի չեմպիոնը: Վերջին հանդիպմանը Հայաստանի հավաքականը մրցել է Չինաստանի հավաքականի հետ եւ հաղթանակ է տարել 2,5:1,5 հաշվով: Հայկական հավաքականին հաղթանակ է բերել Տիգրան Պետրոսյանը: Լեւոն Արոնյանի, Վլադիմիր Հակոբյանի եւ Գաբրիել Սարգսյանի հանդիպումներն ավարտվել են ոչ ոքի:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը կրկնեց երկու տարվա վաղեմության իր հաջողությունը, երբ 2006թ. Շախմատային օլիմպիադայի չեմպիոն դարձավ Թուրինում:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Aram Dar
Nov 25, 2008 20:47