Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ Admin. Sunday, November 23, 2008 2:07 - 1 քննարկում
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ ՏԱԼԻՍ ԵՆ ՀԱՆՃԱՐՆԵՐԸ
ABG գրել է:
* Hrayr
ԱԲԳ ջան,Անկախացումից հետո,երբ Լեվոնը բանտերը լցրեց բոլոր Նվիրյալ,Ազգայնական Տղեքին,ինչպես օրինակ Հորս,Վանին,Վանի Ախպերներին,Դաշնակցության Գլուխներին, ՀԱԲ-ի հետ թուրքի դիվանագիտությամբ վարվեցին,հենց Զենքերն հանձնեցին,հաջորդ օրը Բռնեցին,Վարդան Վարդանյանին,Ռազմիկ Վասիլյանին և շատերին….ինչպես ամեն մեկին կեղծ մեղադրանքներ նվիրվեցին,բայց ամենա լավագոյն նվերն երեվի Հորս և Վանի ջոկատի տղեքին հասավ,Ադրբեջանակն Պետությանը Նյութական Վնաս Հասցնելու համար,90ի պրիմ հոդվածով..այս ամենն ասում եմ նրա համար, որ այդ ժամանակ ՀԱՅՈՐԴԻՆԵՐ կային, Որոնք ծրագրում էին Լեվոնին տեռոր անենին,բայց Զոհվեցին Արցախում. ես էլ 19 տարեկան ջահել,ցավով հեռացա Լեվոնի կորուսյալ դրախտից,ԳԱՂԱՓԱՐՆԵՐ ՏԱԼԻՍ ԵՆ ՀԱՆՃԱՐՆԵՐԸ,ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ,ՎԱՅԵԼՈՒՄ ԵՆ ՏԱԿԱՆՔՆԵՐԸ:
Է՜ Հրայր ջան, սիրտս ո՜նց է մղկտում, որ մեր ժողովուրդն այսպես տանջվում է.
Ախր այնքան հեշտ ու հանգիստ ձևով կարելի է ամեն ինչ իր տեղը գցել. Ինչեւ՞ են այսպես հապաղում…
Ասենք թե Արցախի հարցը ժամանակ է պահանջում, սակայն ապագա սերնդին հայրենասեր դաստեարակելու հարցը, ճշմարիտ գիտակցության բերելու հարցը, բարձր գիտելիքներ տալու հարցը ի՞նչ մի դժվար է մի կարգին ծրագրով արագ իրականացնելը.
Հապաղումն ախր մահացու է.
Երկրորդ- հեռավոր գյուղերի բարելավման հարցն էլ կարելի է հանգիստ լուծել, ստիպելով ամեն մի հայ հարուստի՝ վերցնել շեֆությունն ու կարգին գործ անեն և՛ այդ գյուղերի ճանապարհների, և՛ ջրամատակարարման (ոռոգում և խմելու ջուր), և դպրոցների ու հիվանդանոցների հարցերում.
Համոզված եմ, որ յուրաքանչյուր հայ հարուստ կձգտի ավելի լավն անել, քան մյուսը և այդ մրցակցությունում կշահի ժողովուրդը. Նաև վեր կհանվեն մեր տաղանդավոր երեխաները, որոնք կորչում են հեռավոր գյուղերում՝ աղքատության պատճառով հնարավորություն չունենալով իրենց տաղանդը ցույց տալ.
Գործին կլծվեն նաև ռուսաստանի, Ամերիկայի, Եվրոպայի հայ հարուստները, համոզված եմ. Համոզված եմ նաև, որ դա կդառնա ազգի միավորման ու հզորացման լավ միջոց.
Ամեն մի սահմանային գյուղ հզորանալով նաև թշնամուն վախի ու զսպվածության մեջ կպահի. Ամեն սահմանային գյուղում էլ զինվորական գումարտակներ կան, որոնց սնունդը, հագուստը, հիգիենան, բժշկական սպասարկումն էլ որոշ տոկոսով կարելի է դնել այդ գյուղերի նյութականն ապահովող հարուստների վրա.
Տես թե ինչ մեծ գործ արեց Ծառուկյանը. Ասում ենք «դոդ», բայց մարդն այսօր Հայաստան երկրի պատիվն է ապահովում ամբողջ աշխարհում՝ սպորտի միջոցով. Հուսով եմ ավելին կանի ու մեր սպորտն ավելի կզարգանա. Իսկ եթե նրան էլ միանան Արթուր Աբրահամը Գերմանիայից և Արա Աբրահամյանը Շվեդիայից (մյուսներին չեմ ճանաչում), ապա հզոր միջոցներ կունենանք ֆիզիկապես մեծաքանակ հայկազուններ ունենալու հարցում. Հայ երիտասարդը կկոփվի ո՛չ միայն հոգեպես, այլև ֆիզիկապես. Դա շատ կարևոր հայրենանվեր գործ եմ համարում, որն արդեն քանի տարի անում է Ծառուկյան Գագիկը.
Մեր Ծաղկաձորի սպորտային բազայից տեղյակ չեմ. Այնտեղ կարգի բերված է՞. Մի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը մեծ ուշադրություն էր դարձնում այդ խոշոր սպորտային բազայի վերականգնմանը.
Եռռոռդ- Շատ կարևոր եմ համարում, որ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը ի մի հավաքի իսկական հայ արվեստի կարկառուն դեմքերին և ծրագիր մշակի հայ ժողովրդին վայել երաժշտության, կինոյի ու թատրոնի մատուցման հարցով. Այլապես ստացվել է մի խառնիճաղանչ ու վուլգար երաժշտություն, թշնամու ջրաղացին ջուր լցնող կինո ու թատրոն, որը ո՛չ այն է թուրքական է, ո՛չ այն է հնդկական, ո՛չ էլ ամերիկյան. Անորակությունը տարածվում է շատ մեծ թափով Թաթայի և Արթուր Գրիգորյանի բիզնես-երգերի շնորհիվ, իսկ Կոմիտասն ու Արամ Խաչատրյանը, Տիգրանյանն ու Սպենդիարյանն անծանոթ են մատաղ և երիտասարդ սերնդին, ու այդպես էլ մատաղ սերունդը մեծանում է այդ ռաբիզ ու էժանագին անճաշակությունը մարսելով.
Դա հապշտապ լուծելու հարց է, ինչպես և հայ ճշմարիտ պատմության մատուցումը մատաղ սերնդին. Այլապես Հայաստանում քաղցկեղի պես արագ աճող և սիոնական ծրագրով առաջնորդվող խեղաթյուրումներն սկսում են խոր արմատներ գցել. Դա կործանարար է մեր փոքր ազգի համար.
Անհապաղ ծրագիր է հարկավոր՝ միավորելով բոլոր առողջ ուժերը, վերջ դնել աղանդավորների տարածմանն ու բարգավաճմանը, այլասեռությունների պրոպագանդմանը. Իսկ դա շատ հեշտ և արագ կարելի է կատարել հայ ճիշտ արվեստի և պատմության պրոպագանդմամբ. Դա օդի ու ջրի պես խիստ հրատապ է հիմա.
Կրկնում եմ՝ Ուշացումը կործանարար է.
Համոզված եմ, որ զարգացնելով ՃՇՄԱՐԻՏԸ մատաղ սերնդի հոգում, մեզ հեշտ կլինի պայքարել ամեն տեսակ խեղաթյուրումների հարցերում, ինչպիսիք են կոռուպցիան և այլ այլանդակություններ. Ճիշտ կրթված անձը հզոր է նաև հոգով. Նա թույլ չի տա իրեն ստրկացնել.
Հենց այդ էր պատճառը, որ նեռ շակալը հենց նախագահ դարձավ, ապա առաջինը հարվածեց կրթությանը՝ փակելով դպրոցներն ու համալսարանները. Հետո փակեց բանկերը և թալանեց տասնյակ տարիներով ժողովրդի կոպեկ-կոպեկ հավաքած գումարները. Փակեց բոլոր տեսակի արտադրություններն ու աշխատավոր ժողովուրդը մնաց գործաղրկված ու նետված փողոց. Կարողացավ նաև ցրտի պատճառով վնասել մեր ծաղկուն ու փարթամ բնությանը՝ ժողովուրդն սկսեց կտրատել ծառերը՝ երեխաներին ցրտահարությունից փրկելու հմար. Եվ նար շատ այլ այլանդակություններ, որ սովից, ցրտից ու հուսահատությունից դրդված մարդուն ստիպեցին անել… ու շատ մարդիկ դարձան խաբող, ստախոս, քցող, քծնվող, գող ու այլասերված. Պարարտ հող ստեղծվեց այլասերվածի ու այլանդակի ծաղկման ու բարգավաճման համար. Անկիրթ, բռի ու սոված մարդը ընդումակ է վատագույնին.
Իսկ իրենք էլէ հհշական շակալները, իրենց ծակ «վոդոլազկեքի» փոխարեն սկսեցին թանկարժեք ֆիրմաներից գնված կոստյումներ հագնել, միլիոնանոց ապարանքներ սարքել ու ամենաթանկարժեք մեքենաներով ֆռֆռալ Երևանի գորշացած փողոցներով ու Սևանի տրասսաներով ՝ իրենց սիրուհիների հետ.
Լավ եմ հիշում, որ փողոցները դատարկ էին, որովհետև բեզին չկար ու մարդիկ փող չունեին, որ կարողանային բենզին գնել ու մեքենա քշել. Տրանսպորտ ասած բանը վերացել էր. Ո՛չ հոսանք կար, ո՛չ բենզին.
Հասարակ ժողովուրդը վաճառում էր ամեն ինչ՝ սովից ու ցրտից մի կերպ փրկվելու համար.
Դա 1991-1994 թիվն էր. Քոռ լեվոնի, վանոյի, վազգենի, արարքցյան թարախի, ռամբուլիկ բագրատյանի, ոջլոտ խաչիկ ստամբոլցյանի, թուրք աշոտ բլեյանի, կեղծ «գեներալ» դարձած սամասվալի «շոֆեռ» Էջմիածնի մանվելի, լֆիկի, ծաղիկ ռուբոյի, թոխմախի մհերի և նման կռիսների տրիումֆի տարիներն էին վանոյի ու քոռ լեվոնի գլխավորությամբ. Դա այն տարիներն էին, որ ժողովուրդը սոված էր, տներն էլ վաճառում էին կոպեկի գնով, որ ապրելու մի ձև գտնեն, իսկ այդ շակալների ոհմակը լկտի ու շվայտ խնջույքներ էր կազմակերպում Բրազիլիայի սերիալների հերոսուհիների հետ, որոնց ժողովրդից գողացած փողերով էին հրավիրում Հայաստան ու նաև ժողովրդական թանկարժեք հարստություններն էլ նվերներ էին տալիս դրանց ու հետ ճամփում.
Իսկ ժողովուրդը գործազուրկ էր տարիներով. Միայն բուժ հիմնարկներն էին աշխատում՝ այն էլ առանց աշխատավարձի.
Անհամար բաներ կարելի է հիշել ու գրել.
Բա այդ բաները մոռանալ կլինի՞. Ամբողջ ազգն է դա հիշում.
Ժողովրդի անեծքով էդ թուրքի ծնունդ քոռին վռնդեցինք նախագահի պաշտոնից. Հիմա էդ շակալն ի՞նչ հույսով է այսքան դժբախտություններ բերելով՝ ուզում նորից բազմի նախագահի աթոռին.
Տո դրան հրապարակում կախաղան հանելն էլ քիչ է.
1 քննարկում
Liana