|
Վյուրցբուրգի Արքեպիսկոպոսական դղյակը: |
Բավարական հողի Արքեպիսկոպոսական դղյակը գտնվում է Վյուրցբուրգ քաղաքում, որի կենտրոնական մուտքի առաստաղի վրա, Վենետիկցի նկարիչ Ջովաննի Դիեբոլոն 1752-53 թվականներին 677 մետր քառակուսի մակերես ունեցող առաստաղի վրա նկարել է աշխարհի պատմությունը, որը համապատասխանաբար բաժանված է ըստ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա աշխարհամասերի:
Ձախակոմյան նկարում`
նկարիչ Ջովաննի Դիեբոլոյի 677 մետր
քառակուսի մակերես ունեցող Վյուրցբուրգի Արքեպիսկոպոսական դղյակի առաստաղի
մի մասը:
Ըստ պատվիրատուի՝ կոմպոզիցիան այլաբանորեն պետք է ներկայացներ չորս աշխարհամասերում տեղի ունեցած ամենակարևորագույն իրադարձությունները, որոնք աշխարհի զարգացման մեջ հիմնաքարային նշանակություն ունեին: Այն մասը, որը ներկայացնում է Ասիան՝ ունի հետևյալ այլաբանական կառուցվածքը. հետևի ֆոնի վրա պատկերված է բրգաձև սյուն, որի աջ կողմում կանգնած է մի կին, որի հայացքը ուղղված է ձախ, նրա կողքին կանգնած է հովանոցով մի տղամարդ, ավելի աջ պատկերված է օձ՝ փաթաթված ցուպին, կնոջ և հովանոցով տղամարդու դիմաց, գետնի վրա կիսաթիկնած և մեջքով դեպի դիտողը նստած է մի տղամարդ:
Կնոջից ձախ՝ նստած է լայնեզր գլխարկով, պատկառելի միրուքով մի անձնավորություն, նա նայում է ձախ և իր ձախ ձեռքում պահում է ջահը: Տղամարդը նստած է հղկված սալաքարի ետևում, որի վրա փորագրված են հայկական տառեր, սալաքարը ավարտվում է բարձրաքանդակով: Ասիան այլաբանորեն ներկայացնող պատկերը շատ ընդգրկուն է, նրա մեջ պատկերված է Քրիստոսի խաչելությունը, հեթանոսական աստվածներ և այլն: Ենթադրվում է, որ Ասիան ներկայացվող մասը նկարիչ Դիեբոլոն կատարել է ամենավերջում, նրա ստորագրությունը գտնվում է Հայկական այբուբենի աջ կողմում և թվագրված է 1753 թվականով:
Վյուրցբուրգի Արքեպիսկոպոսական դղյակի առաստաղի Ասիական մասի սկիզբը,
Մեսպոպ Մաշտոցը հայկական տառերի արարումից հետո: |
1957-ին Մեսսերը իր ուսումնասիրության մեջ ասում է, որ «որմնանկարի Ասիան ներկայացնող բաժնի վիմագրությունը հայկական այբուբենն է, ոչ ճշգրիտ…»
Վյուրցբուրգում հրատարակվող «Մաին փոստ» օրաթերթը իր 13.03.1963թ համարում, տպագրում է մի հոդված՝ «Դիեբոլոն հայերեն գիտե՞ր» վերնագրով, որի մեջ հոդվածագիրը պատմում է, որ իրանցի զբոսաշրջիկները հաստատում են, որ պատկերված է հայկական տառերը, նյութը մնաց անարձագանք:
1965 թվականին որոշ ուսումնասիրողներ հայտարարում են, որ պատկերված են մեհյանագրեր, 1971 թվականին մեկ այլ ուսումնասիրող հայտարարում է, որ տառերը Դիեբոլոյի ստեղծածն է: 1988 թվականին Վյուրցբուրգի Արքեպիսկոպոսարանը պաշտոնապես հայտարարեց, որ տառերը հայկական են:
Հարցին ավարտուն պատասխան տվեց Շմիդտը, որն ուսումնասիրելով պատկերված տառերը, կատարել է հետևյալ եզրակացությունը, որ Ասիան ներկայացվել է հայերի միջոցով, քանի որ նրանք առաջինն էին, որ պետականորեն ընդունեցին քրիստոնեությունը, իսկ սալաքարի հետևում գտնվող պատկառելի միրուքով անձնավորությունը կարող է լինել միայն Մեսրոպ Մաշտոցը, որը իրականացրեց Սուրբ գրքի թարգմանությունը, իսկ նրա աջ ձեռքի ջահը խորհրդանշում է հեթանոս և կույր աշխարհի լուսավորումը: Ինչու՞ Դիեբոլոն, որպես Ասիայի խորհրդանիշ վերցրեց Մաշտոցին և նրա տառերը՝ կարող ենք ենթադրել: Իսկ թե ինչու պատվիրատու Արքեպիսկոպոս Կառլ Ֆիլիպ Ֆոն Կրայֆենգալն հաստատեց և համաձայնվեց Դիեբոլոյի պլանի հետ` չգիտենք, գիտենք միայն, որ պահանջվեց 200 տարի, որպեսզի Դիեբոլոյի պատկերված տառերը հոգևոր առաջնորդների կողմից ճանաչվեին որպես հայկական տառեր:
|
Արամ Մկրտչյան |
Գերմանիա, ք.Մայնց, 4 հունիսի 2008 թ. |
|
|