Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, November 15, 2008 13:55 - չքննարկված

ԹՈՒՐՔԵՐԸ ՍՏՈՒՄ ԵՆ, ԲՈՒՇԸ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՆՐԱՆՑ

ՇԱՆԹ գրել է:
***
ԹՈՒՐՔԵՐԸ ՍՏՈՒՄ ԵՆ, ԲՈՒՇԸ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՆՐԱՆՑ
Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք անգլիական հայտնի «Ինդիփենդենթ» թերթի նոյեմբերի 10-ի համարից Ռոբերտ Ֆիսքի հոդվածը չնչին հապավումներով: Ինչպե՜ս են մեծերն անկում ապրում: Նախագահ Ջորջ Բուշը` չար եւ մութ ուժերի դեմ սուր թոթափող խաչակրաց թագավորը, որ երդվել էր պայքարել «համաշխարհային ահաբեկչության դեմ», պարզվում է, թուլամորթ գաճաճ է: Հոլոքոսթը մերժող մի բուռ թուրք հրամանատարների եւ բազմամիլիոն դոլար արժողությամբ քարոզարշավի ազդեցության տակ առյուծը դարձել է գառ: Չէ, ոչ թե գառ, քանի որ այդ կենդանին անմեղության խորհրդանիշն է, այլ մուկ, մի փոքրիկ, աննշան անասուն: Շատ հեռու գնացի՞: Կարծում եմ` ոչ: Պատմությունը ծանոթ է: 1915-ին օսմանյան թուրքերը ցեղասպանություն գործեցին մեկուկես միլիոն քրիստոնյա հայերի սպանելով: Կան լուսանկարներ, դիվանագիտական զեկույցներ, օսմանյան բնագիր վավերագրեր, հետպատերազմյան դատավարության գրառումներ, Ուինստոն Չերչիլի, Լլոյդ Ջորջի եւ բրիտանական արտգործնախարարության ծավալուն զեկուցագրեր, որոնք հաստատում են այդ փաստը: Նույնիսկ ֆիլմեր են հիմա երեւան գալիս, նկարահանված արեւմտյան զինվորական օպերատորների կողմից, ապացուցելու, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը (Հոլոքոսթը) իրոք տեղի է ունեցել, այնպես, ինչպես պնդում են դեռեւս ողջ մնացած մի քանի հայ մազապուրծներ: Բայց թուրքերը չեն թողնում, որ մենք ասենք այդ մասին: Նրանք շանտաժի են ենթարկել արեւմտյան պետություններին ու նաեւ մեր` բրիտանական կառավարությանը, ստիպել, որ ստորաքարշություն անելով որդեգրենք նրանց անամոթ ժխտողական դիրքորոշումը, որ հայերը մահացան «քաղաքացիական պատերազմի» հետեւանքով, որ նրանք համագործակցում էին Թուրքիայի թշնամի ռուսների հետ, որ մահացած հայերի թիվն այնքան մեծ չէր, ինչքան նշվում է, եւ որ նույնքան էլ թուրք մահմեդականներ են սպանվել այդ օրերին: Նախագահ Բուշն ու Մ. , ը հետեւելով թուրքերին, շարունակում են կրկնել նրանց ստերը: Անցյալ ամիս, երբ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնախումբը բանաձեւ ընդունեց դատապարտելու հայերի ցեղասպանությունը, Բուշը պատմական եզակի հնարավորություն ուներ ուղղվելու եւ հպարտորեն ընդունելու ճշմարտությունը, բայց հենց որ թուրք բրածո հրամանատարները սկսեցին սպառնալ նրան, ես հասկացա, որ նա զիջելու է: Լսենք նախ թուրքական զինուժի պետ, գեներալ Յաշար Բույուքանըթին: «Միլիեթ» թերթին տված հարցազրույցում նա Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձեւը համարում է «տխուր եւ վշտալի», հաշվի առնելով, որ Թուրքիան «ուժեղ կապեր» ունի իր գործընկերների հետ, եւ բանաձեւի ընդունումը (ներկայացուցիչների պալատի ամբողջական կազմի կողմից) կխաթարեր այդ զինվորական հարաբերությունները: Դրանք «երբեք նույնը չէին լինի, ինչ անցյալում: Այդ իմաստով Մ. Նահանգները ինքն իրեն է վնասում», նշում է նա: Այժմ լսենք գեներալի առաջ «զգաստ» կանգնած Բուշին: «Մենք բոլորս խորապես ցավում ենք հայ ժողովրդի ողբերգական տառապանքների համար… Բայց այս բանաձեւը ճիշտ պատասխանը չէ այդ պատմական զանգվածային սպանությունների: Դրա ընդունումը մեծ վնաս կհասցնի ՆԱՏՕ-ի գլխավոր դաշնակցի հետ մեր հարաբերություններին եւ ընդհանրապես ահաբեկչության դեմ մեր գլոբալ պատերազմին»: Ինձ շատ դուր եկավ ահաբեկչության վերաբերյալ այս վերջին հատվածը: Ոչ ոք, բացի Եվրոպայի հրեաներից, «ահաբեկչությունից» չի տառապել այնքան, որքան Թուրքիայի հայերը 1915-ին: Բայց, իհարկե, ՆԱՏՕ-ն առավել կարեւոր է, քան պատմության անաչառությունը: Մյուս կողմից, երբեք չհավատաք, որ ՆԱՏՕ-ն մի օր ավելի կարեւոր կարող է թվալ, քան հրեական Հոլոքոսթը հարցականի տակ դնելը: Այս առնչությամբ ամոթի զգացումից գլուխները կախողների շարքում պետք է լինեն նրանք, ովքեր պնդում են, որ հաղթում են պատերազմը Իրաքում: Նրանց թվում են գեներալ Դեյվիդ Պետրեուսը` ամերիկացի հրամանատարը Իրաքում, Բաղդադում Ամերիկայի դեսպան Ռայան Կրոքերը: Երկուսն էլ զգուշացրին, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը «կվնասեր Իրաքում պատերազմի ջանքերին»: Նրանք սխալ չգործեցին, չէ՞ որ մեծ գումարներ են շահարկվում ցեղասպանությունը ժխտելու «կուլիսներում»: Լուիզիանայից հանրապետական Ռոբերտ Լիվինգստոնն, օրինակ, արդեն իսկ գրպանել է 12 մլն դոլար նախկինում երկու անգամ խափանելու համար նման բանաձեւերի անցկացումը Կոնգրեսում: Նա անձամբ է Կապիտոլ ուղեկցել թուրք պաշտոնատար անձանց, որպեսզի սպառնան ամերիկացի կոնգրեսականներին: Վերջիններս հասկացան, որ եթե բանաձեւը ընդունվի, ապա Թուրքիան կփակի Ինջիռլիքի օդային բազան, որի միջոցով Իրաք է հասցվում ամերիկյան մատակարարումների 70 տոկոսը: Սա իրականում կոչվում է շանտաժ: Բուշը տեղի տվեց: Նրան հետեւեց պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, որը մեջբերեց Պետրեուսի եւ Կրոքերի խոսքերը, որ Թուրքիայում «այդ ճանապարհների մատչելիությունը ռիսկի կենթարկվի բանաձեւի ընդունման դեպքում»: Ճակատագրի հեգնանքն այն է, որ 1915-ին «այդ ճանապարհներով» են անցել հարյուր հազարավոր հայեր, գնալու դեպի իրենց վախճանը: Ադանայի արեւելյան մասից անցնող հայերին փոխադրող երկաթուղու կայարաններից մեկը հենց Ինջիռլիքում էր, որը Բուշն այնքան վախենում է կորցնել: Եթե ցեղասպանությունը (որ Բուշը հրաժարվում է ընդունել) տեղի չունենար, ամերիկացիները հիմա հայերից պետք է թույլտվություն խնդրեին Ինջիռլիքից օգտվելու համար: Այդ շրջանից մի հայ դեռ ապրում է Սասեքսում (Անգլիա): Նա դեռ հիշում է, թե ինչպես թուրք ժանդարմները Ադանայի մոտ գտնվող ճանապարհներին մի խումբ հայ երեխաների հրո ճարակ դարձրին: Դրանք հենց «այդ նույն ճանապարհներն» էին, որոնց մասին է մտահոգվում վախկոտ Գեյթսը: Բայց հուսահատվելու կարիք չկա: Եթե Թուրքիան կարողացել է վախեցնել Բուշին, նա դեռ պետք է պատրաստ լինի դիմակայելու ուժեղացող պարսիկներին: «Մարդիկ պետք է շահագրգռված լինեն արգելելու Իրանին ձեռք բերելու միջուկային զենք, որպեսզի խուսափենք 3-րդ համաշխարհային պատերազմից», զգուշացրեց մեզ բոլորիս Բուշը: Ինչ անհեթեթություն: Նա խոսում է երրորդ համաշխարհայինի մասին, երբ խիզախություն չունի խոսելու առաջինի մասին: Ո՞վ կմտածեր, որ արեւմտյան հզոր երկրի առաջնորդը, ով բոլորիս պետք է պաշտպաներ «համաշխարհային ահաբեկչությունից», կդառնա Սպիտակ տան մուկը:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ